ԹԵՍՏ 3
1-ին մաս
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Գարանանային արևոտ մի օր, երբ թագավորն իր շքախմբով որսի էր գնում, տեսավ, որ զառամյալ մի ծերունի ընկուզենի է տնկում առվի ափին: Նրա կնճռապատ ճակատը ողողված էր քրտինքի կաթիլներով, որոնք գոհարների պես շողշողում էին արևի տակ:
Թագավորը սանձահարեց իր նժույգը, ողջունեց ծերունուն ու ասաց.
- Բարի´ հայրիկ, ի՞նչն է քեզ ստիպում այդպես չարչարվել ու քրտինք թափել: Չէ՞ որ ընկուզենին շատ ուշ է պտուղներ տալիս, և դու դժվար թե նրա պտուղները վայելես:
- Տե´ր արքա,-ասաց ծերունին,- եթե քո թագավոր հայրը քեզ ժառանգություն չթողներ իր գահը` ոսկով ու ակնեղենով, դու ինչպե՞ս կարող էիր մի ամբողջ երկիր կառավարել:
Հայրենի ծառն ու այգին էլ հողագործի գանձերն են: Մեր պապերը ծառեր են տնկել , որոնց պտուղը վայելում ենք: Մենք էլ նույնը պիտի անենք մեր զավակների ու թոռների համար:
- Կեցցե´ս, իմաստո´ւն ծերուկ,- ասաց թագավորը և դառնալով վեզիրին` հրամայեց, որ գեղջուկին տասը ոսկի պարգևի:
Ծերունին ոսկիները վերցրեց, շնորհակալություն հայտնեց թագավորին և ապա դառնալով դեպի նոր տնկած ծառը` մրմնջաց.
- Գոհ եմ քեզնից, իմ փոքրի´կ ընկուզենի, թող քո պտուղն անսպառ լինի, կյանքդ` երկար:
- Ինձ օրհնելու փոխարեն ծառի՞ն ես օրհնում, ծերո´ւկ,- ասաց թագավորը:
- Ախր սա ինձ բարիք տվեց ոչ թե հինգ կամ տասը տարի հետո, այլ հենց հիմա,- պատասխանեց ծերունին:
1.
Նշի´ր երկու
բան, որոնցով
նկարագրվում
է ծերունին:
Պատասխան` ______________________, _________________________
2. Ո՞րն էր ծերունու ամենակարևոր գանձը :
1) Թագավորի տված տասը ոսկին:
2) Հայրենի ծառն ու այգին:
3) Ոսկով ու ակնեղենով գահը:
4) Ամբողջ երկրի կառավարումը:
3. Ուշադի´ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի´ր տրված հարցերին:
ա. Ի՞նչ է պատասխանում ծերունին թագավորի հարցին:
1) Ընկուզենին շատ պտուղներ կտա:
2) Ընկուզենու բերքը միայն թագավորինն է:
3) Եթե թագավորի հայրը նրան ժառանգություն չթողներ գահը, ինչպես էր կառավարելու երկիրը:
4) Պետք է ընկուզենին մշակեն և խնամեն թագավորի ծառաները, որ իրենք էլ վայելեն բերքը:
բ. Ըստ ծերունու ո՞վ պետք է վայելի ընկուզենու պտուղները :
Պատասխան` _________________________________________________________________
_____________________________________________________________________________
4. Ի՞նչ հարցրեց թագավորը հողագործ ծերունուն, երբ տեսավ նրան ծառ տնկելիս:
Պատասխան` _________________________________________________________________
5. ա) Քանի՞ ոսկի տվեց թագավորը ծերունուն:
Պատասխան` _________________________________________________________________
_____________________________________________________________________________
բ) Ի՞նչ պատասխանեց ծերունին վերջում:
Պատասխան`
_________________________________________________________________
_____________________________________________________________________________
2-րդ մաս
6. Կատարի´ր տրված առաջադրանքները:
Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է:
Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:
սառը ա• բյուր, բաևդ խն•իր, հզոր թա • ավոր, հմուտ •րսորդ
Պատասխան ` _______________, _______________, ______________, _______________
7. Ո՞ր բառի իմաստն է` սիրտը ահ ու դող ընկնել:
1) բարկանալ
2) վախենալ
3) հուզվել
4) կասկածել
8. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը ըստ կազմության.
1) լսափող − հոդակապով բարդ բառ
2) անտարբեր − նախածանցավոր բառ
3) զբոսայգի − անհոդակապ բառ
4) դժգոհ − պարզ բառ
9. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) հագուստ − գոյական
2) փոքրիկ − թվական
3) թարմ − ածական
4) եթե − շաղկապ
10. Դո´ւրս գրիր տրված նախադասության ենթական:
Ուսուցիչը մի պահ մտածելուց հետո դարձավ աշակերտներին :
Պատասխան `_________________________________________________________________
© ООО «Знанио»
С вами с 2009 года.