Математика

  • doc
  • 10.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ծնողական_ֆորում (1).doc

                                      Ծնողական  ֆորում

Ֆորումին  հրավիրվում  են  1-12-րդ դասարանների  ծնողական  խորհրդի  նախագահները, դասղեկները, որոնք  հետագայում  կարող  են  նույն  աշխատանքը  կատարել  իրենց  դասարաններում:

 Ֆորումի  նպատակն  է.

1.Ամրապնդել ծնող-դպրոց կապը

2.Ինչպե՞ս դառնալ երեխայի խորհրդատուն, ընկերը, վստահելի անձը:

Որպես  սկիզբ  ներկայանալ և խնդրել ծնողներին ներկայացնել իրենց՝ նշելով, թե որերորդ դասարանում սովորող աշակերտի ծնող են, ինչ մասնագիտություն ունեն և ինչն են կարևորում կյանքում ( ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ծնողները  կարողանան անկեղծ և անկաշկանդ արտահայտվել ):

Ընթերցել  Մակարենկոյի խոսքերը. <<Մեր երեխաները մեր ծերությունն են:Ճիշտ դաստիարակությունը մեր երջանիկ ծերությունն է, վատ դաստիարակությունը ՝ մեր  ապագա վիշտը, մեր  արտասուքները. դա մեր հանցանքն է մյուս մարդկանց  առջև, մեր ամբողջ  երկրի առջև>>: Լսել  ծնողների  կարծիքն  ու  մեկնաբանությունը ընթերցածի շուրջ:

Քայլ 1-ին:

Հանդես գալ  կարճ  դասախոսությամբ:

Դպրոցը և ծնողը երեխայի դաստիարակության աշխատանքներում պետք է համագործակցեն, լրացնեն և շարունակեն միմյանց՝ արդյունքի հասնելու համար:

Մարդը անհատ է ծնված օրվանից, և նրան պետք է հարգանքով վերաբերվել: Յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը,իր սկզբունքները,արժեքներն ու աշխարհընկալումը, և մարդուն պետք է ընդունել  այնպես, ինչպես որ կա: Այստեղ չենք հավաքվել, որ փորձենք  խրատել կամ դաստիարակել որևէ  մեկի, աշխատանքի նպատակն է հնարավորության դեպքում օգնել ծնողին փոխելու իր վերաբերմունքը երեխայի և դպրոցի հետ  ունեցած հարաբերություններում, գիտակցել, որ համագործակցային  աշխատանքում  կունենանք լավ զավակ  նախ իր  և հետո  մեզ ու  երկրի  համար:Բոլորիս նպատակը երեխայի կրթության ու դաստիարակության  գործում պետք է լինի նույնը: Որպես ասածի ապացույց  համատեղ կատարենք  մի աշխատանք ՝ պատրաստելով  <<Համագործակցության ծառ>>:  ( Բաժանել գունավոր  թղթեր,նշել, որ պետք է կտրել  ինչ-որ  պատկեր՝ ուղղանկյուն, շրջան, տերև, եռանկյուն…ինչ  կցանկանան, որից  հետո հերթով փակցնեն պաստառի վրա այնպես, որ ստացվի  ծառ  ): Աշխատանքը ավարտելուց հետո ցուցադրել և նշել, որ կտրած ոչ մի պատկեր չէր  կրկնում մյուսին , ինչպես որ մեզնից ոչ  մեկը մյուսին  նման չէ, բայց քանի  որ  ունեինք ընդհանուր նպատակ, ստացանք  այն, ինչ  ցանկանում էինք  ստանալ: Եթե  ծնող-դպրոց կապի մեջ առկա է փոխադարձ  վստահությունն  ու  բարյացակամ վերաբերմունքը, ապա երեխայի հետ աշխատանքը դառնում է  դյուրին, բարձրանում է սովորողի  առաջադիմությունը, երեխան հասկանում  է, որ  նվազում է ստելու ,չսովորելու, արարքների  համար պատասխան չտալու հավանականությունը:Սովորաբար երեխան  դեպքերը, իրադարձությունները, ընկերների  կամ ուսուցիչների  ասածները   ընկալում է  այնպես, ինչպես պատկերացնում է իր երևակայությամբ (իսկ  նրանք ունեն  պայծառ  երևակայություն) ,ինչպես  բխում է իր շահերից: Այդ պատճառով էլ նա տանը պատմում է  իրականության  հետ  հաճախ  կապ չունեցող դեպքեր, և եթե ամուր չէ  ծնողի ու դպրոցի կապը, առաջանում  են  բազմաթիվ խնդիրներ, տանը ձևավորվում է թյուր կարծիք , որը և՛ ծնողի, և՛ երեխայի մեջ առաջացնում է  բացասական վերաբերմունք  դպրոցի, ուսուցչի կամ  դասընկերոջ  հանդեպ: Արդյունքում դարձյալ տուժում է կրթությունը:

Քայլ 2-րդ:

 Ծնողների   հետ խաղալ <<փչացած  հեռախոս>> խաղը   (հեղինակ՝  Աննա Մելքումյան): Ծնողներից  մեկի ականջին  պատմել մի փոքր պատմություն և խնդրել փոխանցել  մյուսին: Երբ պատմությունը կհասնի վերջին ծնողին, խնդրել, որ նա բարձրաձայնի: Ասել առաջին ասված միտքը և համեմատել  վերջինի հետ: Ահա այսպես ունենում  ենք  այն սխալ կարծիքը  կամ  խեղաթյուրված  փաստը, եթե չենք ճշտում դասղեկի  կամ  ուսուցչի  հետ: Համագործակցումը  պետք է լինի շարունակական, այն պետք է  դրսևորվի  ներդասարանական  կամ արտադասարանական միջոցառումների, էքսկուրսիաների, ֆիլմերի , ներկայացումների  դիտման, գրքերի ընթերցանության կամ քննարկման , դասղեկական  հանդիպումների  և  այն  աշխատանքների  ժամանակ, որտեղ  հնարավոր  է ծնողի  ներգրավածությունը:Երեխան ականատես կլինի  իր ծնողի և  ուսուցչի համատեղ աշխատանքին, որն էլ  անպայման  կունենա իր դրական արդյունքը:  Ճիշտ է,  ծնողը զբաղված է, բայց ուսումնական տարվա ընթացքում  պետք է գտնի ժամանակ  մի քանի անգամ մասնակից լինելու աշխատանքներին, քանի որ այս ձևով  նա դառնում է նաև իր երեխայի ընկերը, ինչու՞ չէ, նաև խաղընկերը: Կոլեկտիվ  աշխատանքը  մտերմացնում է, ջերմացնում  մարդկային հարաբերությունները, ստեղծում  բարիդրացիական  մթնոլորտ, ուր աշխատելն ու սովորելը դառնում է  հեշտ  ու  հաճելի:

Քայլ 3-րդ:

Ընդհանուր քննարկման   նպատակով  ընթերցել  մի փոքրիկ  պատմություն և առաջարկել ծնողներին  խմբերով վերլուծել  և արտահայտել իրենց  տեսակետը:   <<Մի օր մի արաբ մազերը կտրելու համար գնում է  վարսավիրանոց: Կտրելուց  հետո ուզում է վարսավիրին փող տալ:

-Քո  փողը ոչ  մի կերպ չեմ կարող ընդունել. սա հասարակական ծառայություն է,- ասում է վարսավիրը:

Արաբը սրանից  շատ է ուրախանում, զարմացած , բայց  ուրախ  դուրս է  գալիս  վարսավիրանոցից: Հաջորդ  առավոտ , երբ վարսավիրը բացում է  վարսավիրա-նոցը, դռան  մոտ  մի զամբյուղ է գտնում, վրան էլ՝ <<Շնորհակալություն>> գրու-թյամբ  բացիկ:

Հաջորդ օրը մի թուրք  է ոտք  դնում նույն  վարսավիրանոցը:Կատարվում է նույնը: Հաջորդ  օրը խանութը  բացելիս  վարսավիրը  դռան  մոտ  մի տուփ լոխում  է գտնում՝ վրան  <<Շնորհակալություն>> գրությամբ  բացիկ:

Հաջորդ օրը մի հայ է գալիս նույն  վարսավիրանոցը: Նա էլ  մազերը կտրելուց  հետո ցանկանում է  վճարել  վարսավիրին, բայց  մարդը հակառակվում է.

-Կներես, փողդ չեմ կարող վերցնել. սա հասարակական ծառայություն է:

Հայը սրանից  շատ է ուրախանում: Նա էլ  բավական  զարմացած, բայց  ուրախ  դուրս  է  գալիս խանութից: Հաջորդ օրը  վարսավիրը խանութը բացելիս մտածում  է . <<Տեսնես  ի՞նչ կա այնտեղ>>:

Առաջարկել խմբերին  արտահայտել իրենց  կարծիքը: Բոլորին լսելուց  հետո շարունակել  կարդալ:

<<Վարսավիրը իր առջև տեսնում  է ևս 12  հայի, որոնք իրեն  էին սպասում>>:

Հարց՝  ինչու՞  հայը վարվեց այդպես:  Դարձյալ  լսել խմբերի  կարծիքը և կատարել եզրակացություն: Մենք՝ հայերս, միմյանց օգնող և աջակցող  ազգ ենք:Երբ մի լավ  բան  ենք տեսնում, պատմում  ենք  ընկերներին, բարեկամներին: Կոլեկտիվ  ոգու շնորհիվ է, որ կարողացել ենք գոյատևել, հաղթահարել  դժվարությունները ու  հասնել  արդյունքի:

Մեկ  անգամ ևս  համոզվեցինք  համատեղ աշխատանքի կարևորությունը նպատակին  հասնելու ճանապարհին:

Քայլ 4-րդ:

Այժմ անդրադառնանք  հաջորդ  հարցին՝ ինչպես դառնալ երեխայի խորհրդատուն, ընկերը, վստահելի  անձը: Ընթերցել  Սուխումլինսկու խոսքերը.

 <<Ինչու՞ ես ատեմ  երեխային  այսօրվա  վատի համար: Ես նրան  կսիրեմ այն լավի համար, ինչը նրա մեջ  դաստիարակելու  եմ վաղը>>:

Վերջին տարիներին  փոփոխության  են  ենթարկվել կյանքի բոլոր ոլորտները, մեզ շրջապատող աշխարհը իր  դրսևորումներով: Նշանակում է ՝ երեխայի դաստիարակության  մոտեցումները ևս պետք է այլ լինեն:Ինֆորմացիայի մեծ հեղեղը  թուլացնում է  ծնողի  ազդեցությունն ու վերահսկողությունը , նախկին  խստությունը, պատիժը չեն  կարող  այն  նշանակությունն  ունենալ, ինչ  ունեին  խորհրդային  շրջանում:Պետք է  համագործակցել երեխայի հետ, փորձել  ներթափանցել նրա  աշխարհը և, ամենակարևորը, միշտ գտնել ժամանակ  նրա հետ զրուցելու, պատմելու իր գործերից: Երեխան  պետք է գիտակցի, որ ինքը  ապրում է ոչ թե  տարբեր տարիքի մարդկանց հետ, ուր  ամեն մեկն  ունի իր խնդիրները, այլ որ ինքը այդ մարդկանցից  մեկն է, ընտանիքի մի մասը և ոչ թե որևէ մեկի կամքը կատարողը: Ծնողը  պետք է հասկանա, որ  երեխան  ունի իր հետաքրքրությունը, իր ձգտումները և խելացիորեն  օգնի  նրան իրագործելու կամ կանխելու սխալ միտումները: Երեխան պետք է վստահի ծնողին և հասկանա, որ եթե ինչ-որ բան չի կարելի, ապա ինչու՞ չի կարելի, և եթե կարելի է, ապա ինչու՞ է կարելի: Երբեմն  ծնողը չի հասկանում , թե ինչ է ուզուն իր երեխայից:  Ուզում է, որ նա դառնա իր չիրականացած  երազանքների իրականացնո՞ղը, անի այն, ինչը ինքը ժամանակին  չի՞  կարողացել  անել,ընտանիքի  ավանդների շարունակո՞ղը, թե՞ մարդ, որն ունի այս աշխարհի հետ կապված իր անհատական մոտեցումները: Դառնա  կիսատ-պռատ բժի՞շկ, շինարա՞ր…,թե՞ լավ դերձակ, խոհարար,նկարիչ  կամ պարուհի: Երեխային չպետք է զրկել ազատ և ճիշտ զարգանալու իրավունքից, նրա մեջ պետք է տեսնել անհատական գծերը, շնորհները, տաղանդը,պետք է խթանել դրանք:Այդ  անպայման դուր կգա նրան, նա կվստահի ձեզ, կկիսվի ձեզ հետ: Երեխան  պետք է ծնողի մեջ տեսնի ոչ  միայն  անքննելի հեղինակության, այլ իր հետ  համագործակցող, իրեն հուզող հարցերով  հետաքրքրվող ընկեր, ինչու՞ չէ, նաև խաղընկեր: Ծնողի համար իր երեխայի խորհրդատուն , վստահելին ու ընկերը դառնալու լավագույն  ճանապարհը ժամանակի  հետ քայլելն է, քանի որ երեխան նախ իր ժամանակի երեխան  է և հետո նոր մերը: Պետք է  սիրել երեխային, բայց ոչ կուրորեն ու կուռք  դարձնելով, ասել  նրան, որ  սիրում  եք, երջանիկ եք, որ նա կա ձեր կյանքում: Այդ  նրան կդարձնի  վստահ ու հանգիստ: Երբ տեսնում եք որևէ հաջողություն, հավատացրե՛ք, որ նա աշխատելու դեպքում  կարող է հասնել  ավելիին: Հասկացրե՛ք նրան , որ չվախենա պատմել այն, ինչ իր հետ կատարվել է, նույնիսկ շնորհակալություն հայտնե՛ք, որ վստահել է ձեզ. այդպես հնարավոր կլինի  խույս տալ հետագա վտանգներից: Վստահեցրե՛ք  նրան, որ  եթե  ինչ-որ  բան գիտի, որ կարող է անել և հասնել հաջողության, ունենա խիզախություն անելու  այն, ինչ  ցանկանում է , չկաշկկանդվի, որովհետև մեկին կարող է դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ:

Երեխան  չունի կենսափորձ,  բայց  այժմ   ունի  հնարավորություն  համացանցից ստանալու անսպառ, հաճախ իրար հակասող լուրեր, որը  կարող է նրան  տանել անկանխատեսելի, հաճախ  քողարկված ճանապարհով: Անհրաժեշտ է համակարգիչը տանը տեղադրել տեսանելի տեղում, զրուցել  այն թեմաների շուրջ, ինչ լսում կամ դիտում է երեխան, խաղալ նրա հետ համակարգչով, ոչ թե կտրուկ սահմանափակել, այլ օգնել, աջակցել և այդպես կանխել անցանկալին:Կանխել ինտերնետային  կախվածությունը՝ բացատրելով  դրանից բխող հետևանքները, երեխայի հետ ստեղծել  այնպիսի հարաբերություններ, որ նա վստահորեն ցույց  տա իր ստացած հաղորդագրությունները՝ ակնկալելով ոչ թե ծեծ ու նախատինք, այլ ըմբռնում ու խորհուրդ: Կարելի է համակարգչի  վրա տեղադրել հատուկ ծրագրեր, որը սահմանափակում է երեխայի  մուտքը  դեպի  անցանկալի ռեսուրսները, դեստրուկտիվ  խաղերը: Անհրաժեշտ է կառուցել ընկերական դաշտ, միասին  ընթերցել, ասենք՝  քայլում ենք ճանապարհով և կարդում ենք այն, ինչ տեսնում ենք, հաճախել կինո, գրպանում  ունենալ սիրած բանաստեղծություն , հետո քննարկել: Սեր արթնացնել կրթության  նկատմամբ ոչ թե միայն  պարտադրելով, այլ  կրթության կարևորությունը ամեն հարցում մատնանշելով:

Այս  ամենի կատարումը պետք է լինի շարունակական, դառնա կենցաղի , առօրյայի անբաժանելի մասը, լինի կենսակերպ՝ անկախ նրանից՝ ունե՞նք ժամանակ , թե՞ ոչ: Երեխային նախ պետք է դաստիարակել և նոր  միայն  պահանջել:Թանկը՝ ժամանակը, հաճախ պետք է տրամադրել  ամենաթանկին՝ երեխային:

Քայլ 5-րդ:

Դիտել  մի փոքր  տեսաֆիլմ և քննարկել:

 Միասին  աշխատեցինք, ընթերցեցինք, դիտեցինք ֆիլմ և քննարկեցինք, արեցինք  այն, ինչ կցանկանայինք, որ դուք  հաճախակի անեիք  ձեր երեխաների հետ:

Որպես  ավարտ ընթերցել Րաֆֆու նամակը՝ գրված Ագուլիսից ՝<<Ընտանիքն ու մարդու կայացումն  ըստ Րաֆֆու>>:

  Ծնողներին բաժանել հարցաթերթիկ և  խնդրել  լրացնել  այն:

 

                Հարց

      Այո

          Ոչ

Չգիտեմ

1.Գոհացրե՞ց աշխատանք

 

 

 

 

2.Օգնե՞ց  Ձեզ

 

 

 

 

3.Կհետևե՞ք  խորհուրդներին

 

 

 

 

4.Փոխվե՞ց վերաբերմունքը դպրոցի  հանդեպ

 

 

 

 

5.Հաջորդ անգամ կմասնակցե՞ք նման  աշխատանքների