методика

  • docx
  • 20.08.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Դասի տիպերը.docx

ԴԱՍԻ ՏԻՊԵՐԸ

 

1.      Դասն ամբողջական համակարգ է
Դասը մանկավարժական գործընթացի բջիջն է։ Մանկավարժության նշանակալի մասը խտանում է դասի մեջ։ Այն սովորողների կրթության, զարգացման և դաստիարակության խնդիրների լուծման համար պարբերաբար կիրառվող գործընթաց է, որոշակի ժամանակահատվածում ուսուցիչների հաստատուն կազմի և սովորողների գործունեության կազմակերպման ձև։ Դասը միևնույն տարիքային խմբի կրթության կազմակերպման ձև է՝ կոնկրետ օրակարգով (դասացուցակ) և բոլորի համար միասնական կրթական ծրագրով։ Այդ ձևում ներդրված են կրթական դաստիարակչական գործընթացի բոլոր բաղադրիչները՝ նպատակ, բովանդակություն, միջոցներ, մեթոդներ, կազմակերպման և ղեկավարման գործունեություն և դրանից բխող դիդակտիկ տարրեր։ Յուրաքանչյուր դաս սկսվում է վերջնական նպատակի գիտակցումով և դրա ճշգրիտ, կոնկրետ սահմանումով, այնուհետև նպատակին հասնելու միջոցների հաստատմամբ և վերջապես նպատակին հասնելու մեթոդների սահմանմամբ։
Դասի տիպերը Դասը դասկարգում են ըստ դիդակտիկ նպատակների, գիտելիքների կազմակերպման
նպատակների, դասի անցկացման միջոցների և բովանդակության, ուսումնական գործընթացի հիմնական փուլերի, դասի ընթացքում լուծվող դիդակտիկ խնդիրների, դասավանդման մեթոդների և սովորողների կրթական գործընթացի կազմակերպման միջոցների։ Այս տեսանկյունից առանձնացվում են դասի հետևյալ տիպերը՝
1. Նոր ուսումնական նյութի յուրացման դաս
2. Գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործման դաս (յուրացված
նյութի նպատակային կիրառություն)
3. Ընդհանրացման և համակարգման դաս
4. Համակցված դաս
5. Գիտելիքների, կարողությունների և հմտությունների շտկման և վերահսկման դաս

 

 

 

Դասի կառուցվածքը:

 

Ուսումնառության ընթացքում առաջացած և ուսումնական գործընթացի նպատակային առաջընթացն ապահովող տարրերի տարաբնույթ փոխազդեցությունների հանրագումարը կոչվում է դասի կառուցվածք։ 
Դասի կառուցվածքային փուլերն են՝ 
1.կազմակերպչական,
2. տնային առաջադրանքի բազմակողմանի ստուգում,
3. գիտելիքների կարողությունների և հմտությունների բազմակողմանի ստուգում,
4. նոր նյութի ակտիվ և ըմբռնումով յուրացնելուն միտված նախապատրաստություն,
5. նոր գիտելիքների յուրացում,
6. նոր նյութի ըմբռնման ստուգում։ Նոր գիտելիքների յուրացում,
7. նոր նյութի ամրապնդում,
8. տնային առաջադրանքի հանձնարարում, իրականացման մեկնաբանում,
9. դասի ամփոփում: