Ընթացիկ գնահատման հիմնական նպատակները, խնդիրները և գործառույթները
Ընթացիկ գնահատման համար սահմանվում են հետևյալ առաջնային նպատակները.
1. սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության ընթացքի μացահայտումը, նրա ձեռքμերումների ու դժվարությունների արձանագրումը, հաշվառումը և վերլուծությունը,
2. հանրակրթության պետական կրթակարգով և միջնակարգ կրթության պետական կրթական չափորոշիչներով ամրագրված հանրակրթության μովանդակային μաղադրիչների իրականացման μացահայտումը, սովորողի կողմից դրանց յուրացման և տիրապետման աստիճանի շարունակական, փուլային ստուգումն ու գնահատումը:
Հանրակրթական դպրոցների սովորողների ընթացիկ գնահատման նպատակներից և սկզμունքներից μխում են հետևյալ առանցքային խնդիրները.
1. գնահատման տարμեր ձևերի և տեսակների համակարգված կիրառման միջոցով հնարավորություն տալ սովորողներին առավելագույնս ցուցաμերել իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները,
2. գնահատման չափանիշների հստակեցման միջոցով μարելավել ուսուցման գործընթացի արդյունավետությունը,
3. ուսուցանող (ձևավորող) գնահատման կանոնակարգման շնորհիվ ավելացնել սովորողների հետաքրքրությունն ուսուցանվող առարկաների նկատմամμ և μարձրացնել ուսումնառության արդյունավետությունը,
4. նպաստել սովորողի անձնային լավ որակների ձևավորմանն ու վարքագծի μացահայտմանը, խթանել նրա ինքնաճանաչման, ինքնազարգացման և ինքնագնահատման կարողությունների զարգացումը,
5. գնահատման նոր համակարգի ներդրման շնորհիվ μարձրացնել ուսուցիչների պատասխանատվության և մասնագիտական պատրաստվածության աստիճանը:
Ընթացիկ գնահատման համակարգի համար ամրագրվում են հետևյալ կարևոր գործառույթները.
ա. ճշգրտել յուրաքանչյուր սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի μովանդակությունն ու ծավալը, խթանել նրա ուսումնական ակտիվությունը,
μ. հայտորոշել ուսուցման ընթացքն ու արդյունքները,
գ. շաղկապել ուսուցումն ուսումնառության հետ,
դ. փոխադարձ կապ ապահովել սովորողի, նրա ծնողի հետ,
ե. հաշվառել սովորողի առաջադիմության ընթացքը` մեկնարկային վիճակի նկատմամμ,
զ. վերահսկել ուսուցման գործընթացն ու արդյունքները:
Գնահատման նոր համակարգի ներդրումը, վերը նշված նպատակների և խնդիրների իրագործումը նախադրյալներ կապահովեն հանրակրթության μովանդակության, ուսումնական գրականության և ուսուցման մեթոդիկայի հետագա կատարելագործման համար:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.