Петр Ильич Чайковский

  • pptx
  • 19.04.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Презентация_Microsoft_PowerPoint.pptx

Պյոտր Իլյիչ Չայկովսկի

1840-1893

Ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից է, սիմֆոնիայի մեծ վարպետ,  հատկապես` քնարական-դրամատիկական սիմֆոնիայի ժանրում:

Կենսագրությունը

Պյոտր Չայկովսկին 1850–59 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի իրավագիտության ուսումնարանում, 1865 թ-ին ավարտել է կոնսերվատորիան. աշակերտել է ճանաչված կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնին1866–78 թթ-ին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1868 թ-ից գրել է երաժշտաքննադատական հոդվածներ, 1887 թ-ից հանդես է եկել նաև որպես դիրիժոր: Չայկովսկին` որպես արվեստագետ, ձևավորվելով 1860-ական թվականների ժողովրդավարական գաղափարների ազդեցությամբ, ստեղծագործություններում ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով, ստեղծել է ժողովրդական կենցաղի գունագեղ և բնության բանաստեղծական տեսարաններ: Կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է բացահայտել մարդու ներաշխարհը: Նրա ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականությանը, պայքարը՝ իր իրավունքների համար: 

Ստեղծագործություններ

Չայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի, ջութակի, թավջութակի պիեսներ: Նրա լավագույն երկերից են Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ («Պաթետիկական») սիմֆոնիաները, որոնք համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գոհարներից են: 

Սիմֆոնիկ երկեր

Հանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, դաշնամուրի Առաջին և Ջութակի կոնցերտները: Չայկովսկու օպերաներին բնորոշ են դրամատիկական սուր բախումներն ու հոգեբանական խոր ընդհանրացումները, որտեղ առաջնայինը երգային մասն է, սակայն նվագախումբը նույնպես նպաստում է կերպարների ստեղծմանը, հերոսների հոգեվիճակների բացահայտմանը, կենցաղի պատկերմանը: Հասուն շրջանում է գրել իր լավագույն օպերաները՝ «Եվգենի Օնեգին»«Պիկովայա դամա» (երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Օռլեանի կույսը», «Մազեպա», «Չարոդեյկա», «Չերևիչկի», «Իոլանտա»: Չայկովսկին, կիրառելով սիմֆոնիկ երաժշտության զարգացման սկզբունքները, բալետում նշանավորել է նոր փուլ. խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ: Կոմպոզիտորի «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներն այդ ժանրի լավագույն գործերից են: Հանրահայտ են Չայկովսկու «Մանկական ալբոմ», «Տարվա եղանակներ»դաշնամուրային պիեսները, Իտալական կապրիչչոն, Սերենադը՝ լարային նվագախմբի համար, սիմֆոնիկ պատկերները: Նրա ռոմանսներում շեշտված են մեղեդայնությունն ու զգացմունքների արտահայտման անմիջականությունը: 

«Կարապի լիճը»

«Շչելկունչիկ»

Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում: 1887–93 թթ-ին պարբերաբար համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում և Ֆրանսիայում, 1891 թ-ին՝ ԱՄՆ-ում: 










Չայկովսկու ստեղծագործությունը խոր հետք է թողել ռուսական երաժշտության պատմության մեջ: 1886–89 թթ-ին Չայկովսկին մի քանի անգամ Թիֆլիսում ներկա է եղել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին, մտերմացել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի հետ, հայկական եկեղեցում լսել ժամերգություն:  Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա»օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր:

«...Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիներ .... նաև հայկական եկեղեցի, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամերգության առանձնահատկությունները՝ ընդհանրապես, և երգեցողությունը՝ մասնավորապես»,– Պյոտր Չայկովսկու՝ Նադեժդա ֆոն Մեքին գրած նամակից:

Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի դասվար՝ Գայանե Դանիելյան

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ