Правила дорожного движения

  • docx
  • 19.04.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Դասի_պլան.docx

Դասի  պլան
 

 

 

 

 


 

Առարկա՝  <<Դասղեկի ժամ>>

Դասի  թեման՝ Ճանապարհային  երթևեկության կանոններ

Դասի  նպատակը՝

Ø Ծանոթացնել ճանապարհային երթևեկության կանոններին:

Ø Ուսուցանել լուսակիրից  օգտվելու կանոնները, նաև նրա  դերն ու նշանակությունը:

Ø Դաստիարակել  անվտանգ  երթևեկելու վարքագիծ

Դասի ընթացքը՝  խթանման  փուլ.

 Զրույցի  միջոցով պարզել սովորողների իմացության  մակարդակը:

-Ինչու՞  են հաճախ  մեծերը տարբեր առիթներով խրատում. <<Զգույշ   անցի՛ր  ճանապարհը>>:

Լսել երեխաների  կարծիք-պատասխանները:

Իմաստի ընկալում՝ բացատրել, որ հետիոտն  են կոչվում առանց  մեքենայի փողոցն անցնող մարդիկ, իսկ մեքենա  վարողները կոչվում  են վարորդներ: Որպեսզի  անվտանգ  երթևեկենք,պետք  է  իմանանք անվտանգ երթևեկության կանոնները:

Կանոն N 1.- Ճանապարհն  անցնելիս համոզվելու համար, որ մեքենաներ չեն գալիս, նախ նայի՛ր ձախ:

Կանոն N 2.-Ճանապարհի  մեջտեղը  հասնելուց  հետո նայի՛ր աջ  և  եթե  համոզվում  ես, որ  մեքենա  չկա, անցի՛ր ճանապարհը:

Կանոն N 3.-Միշտ  քայլի՛ր մայթով:

Ստեղծելխաղային իրավիճակ՝ տղաները՝ վարորդներ, աղջիկները՝ հետիոտներ:

Ուս.- Նկատե՞լ եք,որ փողոցների որոշակի մասերում կան սպիտակ կամ դեղին ներկով նշագծված հատվածներ: Հենց  այդտեղով էլ պետք  է հատել փողոցը:

 

Ֆիզդադար՝ ուսուցանել քառատողը.                                                                                                                                                                                            Կարմիր լույս  է՝ կանգնի՛ր,

Դեղին լույս է՝  քիչ սպասի՛ր,

Իսկ երբ լույսը կանաչ է, 

Շտապ վազի՛ր ու անցի՛ր:    

 

Ցուցադրել ճանապարհային երթևեկության կանոններով քարտերը  և բացատրել դրանց  նշանակությունը:

1.Սպասարկման  նշաններ

2.Հատուկ թելադրանքի նշաններ

3.Տեղեկատվության նշաններ

4.Առավելության նշաններ

5.Նախազգուշացնող նշաններ

6.Արգելող նշաններ

 

Խաղ՝ <<Լուսացույց>>

Կշռադատման փուլ՝ կգունավորեն նկարված լուսացույցը համապատասխանգույներով կամ կսոսնձեն շրջանները լուսացույցի  գույների հերթականությամբ: Կպատասխանեն հարցերին՝ այո կամ ոչ:

1.Փողոցը կարելի  է  անցնել ցանկացած տեղից:

2.Երբ վառվում  է լուսացույցի կանաչ լույսը, պետք  է արագ անցնել փողոցը:

3.Փողոցն անցնելիս պետք  է հատել նշագծված հատվածներից:

4.Պետք  է միշտ քայլել մայթով:

5.Պետք  է փողոցն անցնել, երբ վառվում է լուսացույցի կարմիր լույսը:

 Դասի ավարտին կազմակերպել մրցույթ՝  ով ավելի շատ տրանսպորտային միջոցներ կթվարկի.