ԹԵՍՏԻ ՆՄՈՒՇ
Շրջանակի մեջ վերցրու 1 – 10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1 |
Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 7:
1) 77475
2) 77574
3) 75774
4) 74775
2 |
Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը:
1) 5-ով
2) 50-ով
3) 500-ով
4) 5000-ով
3 |
Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 21
2) 40
3) 56
4) 60
4 |
Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 7 կմ 50 մ > 7 կմ * 1մ
1) 4
2) 5
3) 6
5 |
Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:
1) 2466, 5159, 78427, 62436
2) 2466, 5159, 62436, 78427
3) 78427, 62436, 2466, 5159
4) 78427, 62436, 5159, 2466
6 |
Անին գնեց 800 գ պանիր: Նա պիցայի համար օգտագործեց այդ պանրի մասը:
Քանի՞ գրամ պանիր նա օգտագործեց:
1) 100 գ
2) 200 գ
3) 400 գ
7 |
Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:
1) 507 գ
2) 5700 գ
3) 5070 գ
4) 5007 գ
8 |
Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:
1) 542 ր
2) 292 ր
3) 342 ր
4) 162 ր
9 |
Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ: Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1) 14 սմ
2) 56 սմ
3) 112 սմ
4) 196 սմ
10 |
Նշի՛ր այն գծապատկերը, որի մասը ներկված է:
1) 2) 3) 4)
11- 15-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանը գրիր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:
11 |
Հաշվի°ր բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 15 սմ, 27 սմ, 35 սմ և 43 սմ են:
Պատ.`………………
12 |
Հաշվի°ր բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:
Պատ.`………………
13 |
Դի°ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:
14 |
Հաշվի°ր 2536 + 45Ē ¥48240 : 80 – 503¤ արտահայտության արժեքը:
Պատ.`………………
15 |
Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:
1, 5, 10, 16, …. :
16-17-րդ առաջադրանքների լուծման ամբողջ ընթացքը մանրամասն ու հիմնավորված ներկայացրու առաջադրանքներից հետո նշված տեղում:
16 |
Ուղղանկյան լայնությունը 45 մ է, որը կազմում է երկարության մասը: Գտի՛ր ուղղանկյան մակերեսը:
Պատ.`………………
17 |
Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ: Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.