Կրթության ազգային ինստիտուտ
Մաթեմատիկայի վերապատրաստման դասընթաց
ՌԵՖԵՐԱՏ
Թեման` Համաչափություն թեմայի ուսուցման իմ փորձը
Կատարող` Դպրոց № 12
Կոլոլյան Վալյա
2014 թ
Մաթեմատիկա 6-րդ դասարան
1. Ինչ՞ է համաչափությունը:
2. Պատկերի համաչափության և պատկերի համաչափության
առանցքների հասկացությունները:
3. Կկարողանա կառուցել տրված պատկերին տրված ուղղի
նկատմամբ համաչափ պատկերը:
3. Տևողությունը` 45 ր
4.Անհրաժեշտ պարագաները`
A4 թղթեր `համաչափ պատկերներով,գրատախտակ,գունավոր կավիճներ
5. Խթանման փուլ`
Մեթոդ ` մտագրոհ- քարտեզագրում
«Ին՞չ եք հասկանում համաչափություն ասելով»
Հավասարաչափ կանոնավոր
Համաչափություն ներդաշնակ
բարեկազմ
զուգաչափ
բարեձև
Սովորողների պատասխանները գրանցել գրատախտակին և խմբավորել:
Ս
Համաչափ պատկերները ցուցադրելուց հետո հարց աշակերտներին
«Ինչ՞ ընդհանրություն կա այդ պատկերների մեջ»
2 A և A1 կետեր
6. Իմաստի ընկալման փուլ
Համաչափ պատկերների կամ առարկաների ինչ՞ օրինակներ գիտեք
Աշակերտներին նախապես հանձնարանված էր դասին ներկայանալ համաչափ պատկերների օրինակներով
1-ին աշակերտ
«Ուշադիր նայելով ` կարելի է տեսնել ,որ փաթիլի գեղեցկության հիմքում ընկած է համաչափությունը,ասես ինչ-որ մեկի ձեռքով է հյուսվել փաթիլի ցանցկեն,խիստ օրինաչափությունների ենթարկված նախշը,որը մարդու կողմից վաղուց ի վեր ընկալվել է որպես գեղեցկության ուղեկից»:
2-րդ աշակերտ
Միլանի տաճարը
3-րդ աշակերտ
Սուրբ Գայանե եկեղեցի
4-րդ աշակերտ
Գառնիի տաճարը
Աշակերտները
իրենց օրինակները
ներկայացնելով`փակցրին
գրատախտակին:
Բոլոր օրինակներում մենք տեսնում ենք այն բանի հաստատումը,որ համաչափությունը մարմնավորում է կարգավորությունը,գեղեցկությունը և կատարելությունը:Բնության մեջ ամեն ինչ կատարվում է համաչափորեն. գիշերին հաջորդում է ցերեկը,գարնանը բնությունը զարթոնք է ապրում:
Իր դրսևորումներով համաչափությունը բազմազան է:
Համաչափության տեսակներից են `
1. Առանցքային
2. Տեղափոխական
2. Պտտական
Հայերենի այբուբենի որոշ տառեր օժտված են հենց պտտական համաչափությամբ
Տ Օ Փ
Բնությունը հագեցած է համաչափ տեսք ունեցող էակներով և առարկաներով:Համաչափ են մարդը,կենդանիները,ձկները,բույսերի շատ տեսակներ:
7. Կշռադատման փուլ
Մեթոդ` T-աձև աղյուսակ
Ինչ՞ գիտեի Ինչ՞ սովորեցի
Գիտեի համաչափ պատկերներ սովորեցի կետի,ուղղի և տրված պատկերին համաչափ
պատկերի կառուցումը.
Իմացա համաչափության դերն ու նշանակությունը
Կերպարվեստում,ճարտարապետության մեջ ,երաժշտության
և այլ բնագավառներում
8. Թեմայի վերաբերյալ վարժությունների լուծում,գիտելիքների կիրառում վարժությունների լուծման ժամանակ
Վարժություն 236
Վարժություն 237 բանավոր
Վարժություն 240
Վարժություն 241
|
|
Գնահատում
· Ըստ աշակերտների պատասխանների պարզում ենք `նրանք որքանով պատկերացում ստացան համաչափության մասին
· Ըստ աշակերտների ցուցադրման պարզում ենք ` նրանք որքանով են հասկացել համաչափություն թեման
· Հանձնարարվում է գծագրել համաչափ պատկերներ և ըստ նրանց կատարած աշխատանքի պարզում ենք թե որքանով են կարողանում կիրառել իրենց նոր գիտելիքները
9. Տնային հանձնարարություն
Մաթեմատիկա 6: Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք// Բ, Նահապետյան, Ա. Աբրահամյան –Եր.: Մանմար ,2012: 238, 241( ա )
© ООО «Знанио»
С вами с 2009 года.