Ինտերակտիվ մեթոդների կիրառումը
տարրական դպրոցում
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը, ուսուցման ժամանակակից մեթոդները, սովորողների անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը պարտադրում են ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը, ապահովում են ինքնուրույն ճանաչողական գործունեության շարժառիթներ, նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը` տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով: Այս պահանջներին բավարարում է ինտերակտիվ մեթոդների կիրառումը:
«Ինտերակտիվ» նշանակում է փոխազդող, փոխներգործող («Inter»` փոխադարձ, «act»` գործողություն): Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև: Ավանդականների հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ ուսուցչի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում ուսուցիչը հանդես է գալիս մի քանի հիմնական դերերով: Նրանցից յուրաքանչյուրում նա կազմակերպում է մասնակիցների փոխգործողությունը տեղեկատվական միջավայրի այս կամ այն հատվածի հետ: Իրազեկիչ-փորձագետի դերում ուսուցիչը շարադրում է տեքստային նյութը, ցուցադրում տեսաշարքը, պատասխանում մասնակիցների հարցերին, հետևում է գործընթացի արդյունքներին և այլն: Կազմակերպչի դերում նա կազմակերպում է սովորողների փոխգործակցությունը սոցիալական և ֆիզիկական շրջապատի հետ (բաժանում է խմբերի, խթանում է նրանց ինքնուրույն տվյալներ հավաքելը, համաձայնեցնում է առաջադրանքների կատարումը, մինի շնորհանդեսների նախապատրաստումը և այլն): Խորհրդատուի դերում ուսուցիչը դիմում է աշակերտների փորձին, օգնում է գտնել արդեն ձևակերպված խնդիրների լուծումը, ինքնուրույն ձևակերպել նորերը և ալն:
Վերջին տարիներին տարրական դասարանների ուսուցիչների առջև բացվում է գործունեության լայն դաշտ` ստեղծագործել, փորձարարել և որոնել ուսուցման իդեալական տարբերակ: Այսօր տարրական կրթությունը ձևավորում է երեխաների կրթական գործունեութունը, պահպանում է կրթական համակարգը և ճանաչողական դրդապատճառները, իրականացնում է կրթական նպատակները, վերահսկում և գնահատում է ուսումնական նպատակներն ու նրանց արդյունքները:
Կրտսեր դպրոցականն ունի տարիքային առանձնահատկություններ. անկայուն ուշադրություն, տեսողական-պատկերավոր մտածողության գերակշռում, բարձր շարժողական ակտիվություն, ձգտում խաղային գործունեության, ճանաչողական հետաքրքրությունների բազմազանություն:
Դասի ընթացքում երեխաների ուշադրությունը պահելու համար անհրաժեշտ է ակտիվ և հետաքրքիր դասաժամի կազմակերպում: Իմ դիտարկումների ընթացքում ես հանգել եմ այն եզրակացության, որ առանց շարժառիթի կամ թույլ շարժառիթով գործունեությունը ցանկացած ձևերի և մեթոդների կիրառման դեպքում կա՛մ ընդհանրապես չի իրականացվում, կա՛մ ծայրաստիճան անկայուն է լինում: Թե աշակերտն իրեն ինչպես է զգում որոշակի իրավիճակում, կախված է այն ջանքերի ծավալից, որոնք նա գործադրում է իր ուսման ժամանակ: Այդ պատճառով կարևոր է, որ ուսուցման ամբողջ գործընթացը երեխայի մոտ առաջացնի ինտենսիվ և ներքին դրդում` լարված մտավոր աշխատանքի համար: Իմ պրակտիկայի ընթացքում ես պարզեցի, որ դպրոցականի զարգացումն ավելի ինտենսիվ և արդյունավետ է տեղի ունենում, եթե նա ներառված է գործունեության մեջ, որը համապատասխանում է նրա տարիքային առանձնահատկություններին: Եթե դրական հույզեր է առաջացնում ուսուցումը, իսկ կրթական գործընթացի մասնակիցների մանկավարժական ներգործությունը հիմնված է վստահության վրա, ապա ուժեղացնում է հույզերի և ըմբռնման դերը:
Կայուն ուսումնական շարժառիթի (մոտիվացիայի) և ճանաչողական ակտիվության զարգացման նպատակով ես կիրառում եմ աշակերտների գործունեության բազմազան մեթոդներ՝ խրախուսում, հաջողության իրավիճակների ստեղծում, պրոբլեմային իրավիճակների ստեղծում, ստեղծագործական առաջադրանքների կատարում, պատասխանատվության ձևավորում, օգտակար լինելու ցանկության ձևավորում, փոխօգնության իրավիճակների ստեղծում, կոլեկտիվ աշխատանքի արդյունքների նկատմամբ հետաքրքրություն, ինքնաստուգման և փոխստուգման կազմակերպում, դրդում այլընտրանքային լուծումների որոնման:
Հետևաբար, կրտսեր դպրոցականների ուսուցման հաջողության գրավականը կայուն ուսումնական շարժառիթի առկայությունն է:
Իմ աշխատանքային պրակտիկայում ես կիրառում եմ նաև նախագծերի մեթոդը, որը ուղղված է երեխաների հետազոտական, ստեղծագործական ակտիվությանը, ունիվերսալ ուսումնական գործողությունների ձևավորորմանը, տրամաբանական-ճանաչողական մտածողության զարգացմանը:
Ի՞նչ է նախագիծը (հետազոտությունները) փոքր երեխայի համար: Դա, նախ և առաջ, կյանքի դիտարկումն է, շատ երևույթների բացահայտումը: Նախագծերի մեթոդի կիրառումը ավելի արդյունավետ է լինում, երբ ուսուցիչը հարցում է անցկացնում աշակերտների միջև, թե ինչ թեմայի շուրջ կցանկանային աշխատել:
Տնային կենդանիների կյանքին, բույսերին, մարդու գործերին հետևելը. այս ամենը ներառվում է նախագծերի մեջ: Դիտարկումների օրագիրը նախագծի հիմքն է: Այդպիսի դիտարկումների արդյունք է դառնում բանավոր պատմությունը կամ նկարը: Տնային կենդանիների վերաբերյալ նախագծերը գրեթե միշտ շատ հաջող են ստացվում՝ հագեցած հետաքրքիր պատմություններով, դիտարկումներով և հիանալի լուսանկարներով: Նախագծերի տվյալ տեսակը ես կիրառում են ես և շրջակա աշխարհը առարկայի դասերին:
Կառուցողական նախագծերը ես կիրառում եմ աշխատանքի ուսուցման դասերի ժամանակ: Դրանց թվին է դասվում շնորհավորական բացիկների, գրքերի էջանիշների, խաղալիքների, հուշանվերների պատրաստումը: Այսպիսի նախագծման հիմնական գաղափարը ինքնասպասարկման գաղափարն է: Այսպիսի նախագծի խնդիրը կայանում է նրանում, որ ավանդական առաջադրանքներին տրվի նախագծային ձև՝ պատրաստման հնարավոր տարբերակների մշակում, մեկ տարբերակի ընտրությունը և ռեֆլեքսիան աշխատանքի վերջում: Նախագծերի բարդ չլինելն ապահովում է նրանց կատարման հաջողությունը և հանդիսանում է խթան, որն աշակերտին ոգեշնչում է կատարելու ուրիշ, ավելի բարդ և ինքնուրույն նախագծեր:
Կարծում եմ՝ նախագծերի մեթոդի կիրառումը նպաստում է ներդաշնակ անձի զարգացմանը և համապատասխանում է արդի հասարակության պահանջներին.
ü ընդունելու ինքնուրույն որոշումներ;
ü խնդիրներ առաջադրելու և հարցեր տալու ունակություն;
ü ոչ ստանդարտ, յուրօրինակ լուծումների որոնում;
ü շրջապատողներին ընտրված թեմայով գրավելու, հետաքրքրելու ունակություն;
ü անհատական ներուժի բացահայտում:
Շփման պահանջմունքի իրականացման համար ես կիրառում եմ բանավեճի կամ կառուցվածքային երկխոսության մեթոդը, ինչը ենթադրում է մասնակցողների իրավահավասարություն: Աստիճանաբար երկխոսությունը ձեռք է բերում սուբյեկտների միջև կոլեկտիվ ուսումնական գործունեության լայն շփման ձև:
Միմյանց հետ շփվելու, բանավեճ վարելու ունակությունը յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տալիս ապրել ճշմարտության համատեղ որոնման զգացումը: Ես դպրոցականներին սովորեցնում եմ երկխոսության մեջ աշխատանքի հետևյալ կանոնները.
կանոն 1 – պատասխանել տրված հարցին;
կանոն 2 – յուրաքանչյուրն ունի իր տեսակետի իրավունք;
կանոն 3 – յուրաքանչյուրն իրավունք ունի պաշտպանել ուրիշի տեսակետը;
կանոն 4 – յուրաքանչյուրն իրավունք ունի քննադատել ուրիշի տեսակետը:
Այս մեթոդի կիրառման մեջ առավել արժեքավորն այն է, որ ուսմունքը գալիս է սովորողներից, իսկ ես ուղղորդում եմ կոլեկտիվ որոնումը, բռնում եմ անհրաժեշտ միտքը և նրանց տանում եզրակացությունների: Պատասխանում են և՛ ուժեղները, և՛ թույլերը: Սովորողները չեն վախենում պատասխանի մեջ սխալ անելուց, քանի որ գիտեն, որ իրենց դասարանցիները միշտ օգնության կհասնեն, և իրենք բոլորը միասին ճիշտ որոշում կընդունեն: Աշխատանքում կարևորը շփվելու, բանավեճ վարելու ունակությունն է, լսելով յուրաքանչյուրին` պատասխանները հմտորեն և աննկատ դեպի անհրաժեշտ հունն ուղղելը: Որպես օրինակ կարող է ծառայել երկրաչափական նյութի հետ աշխատանքը մաթեմատիկայի դասին 2-րդ դասարանում:
Նշեմ բանավեճի դրական կողմերը.
ü աշակերտը ներգրավվում է ակտիվ ճանաչողական գործունեության մեջ, սովորում է մասնակցել բանավեճերին, հստակ ձևակերպել հարցը, պարզ արտահայտել մտքերը, պաշտպանել իր կարծիքը, լսել ուրիշ տեսակետներ,
ü փոխազդեցության ընթացքում տեղի է ունենում դպրոցականնների փոխադարձ հարստացում, քանի որ յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում դիմել պարզաբանում ստանալու համար և ստանալու ավելի ամբողջական ինֆորմացիա;
ü միասին մտածելով, միմյանց վիճարկելով՝ սովորողները հասնում են քննարկվող հարցերի իրական բովանդակությանը:
Ըստ իս՝ տարրական դպրոցի կարևոր խնդիր է հանդիսանում երեխաներին հաղորդակցության տարբեր ձևեր սովորեցնելը: Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս: 1-ին և 2-րդ դասարաններում ես կիրառում եմ զույգերով աշխատանքը: Զույգերով աշխատանքը ես դիտում եմ որպես առաջին դասարանցիների գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլ:
Զույգերով աշխատանքը ուսումնական գործընթացի կազմակերպման առավել հարմարավետ ձևն է, որի նպատակն է գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորումը: Զույգերով աշխատանքը երեխաների մոտ ձևավորում է ընդհանուր նպատակն ընդունելու, պարտականությունները բաժանելու, առաջարկված նպատակին հասնելու եղանակները համաձայնեցնելու, իր գործողությունները համատեղ գործունեության մեջ գործընկերոջ գործողությունների հետ հարաբերակցելու, աշխատանքի նպատակի և արդյունքի համեմատության մեջ մասնակցություն ունենալու ունակությունները: Զույգերով աշխատանք անցկացրել եմ առաջին դասարանցիների հետ ադապտացիոն ժամանակահատվածում:
Այսպիսով, հիմք ընդունելով իմ դիտարկումները, ես կազմակերպում եմ ուսուցման գործընթացը՝ հաշվի առնելով գործնական միջանձնային հարաբերությունների զարգացման անհատական բնույթը: Հենց այդ դիրքորոշումից ելնելով եմ երեխաներին սովորեցնում պլանավորել համատեղ գործունեությունը, պայմանավորվել առաջադրանքի կատարման եղանակների մասին, իրենց գործողությունները զուգընկերոջ գործողությունների հետ հարաբերակցել, մասնակցություն ունենալ գործունեության նպատակի և արդյունքի համեմատության մեջ: Դա համատեղ գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի առաջացման պայմանն է:
Երրորդ դասարանից սկսած՝ ես իմ պրակտիկա եմ ներմուծում սովորողների խմբային փոխազդեցության մեթոդը: Խմբերում աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է պահպանել մի քանի պայմաններ:
1. Խումբը ստանում է հստակ և կոնկրետ ձևակերպված առաջադրանք՝ լրիվ կանխատեսելի արդյունքով:
2. Խնդրի լուծման համար անհրաժեշտ իրերի ապահովում՝ դասագրքերի, լրացուցիչ տեղեկատու գրականության տեսքով:
3. Նախապես տրվում է խմբի հաշվետվության ձևը. հարցերի գրավոր կամ բանավոր պատասխաններ, աղյուսակների լրացում և այլն:
Այստեղ յուրաքանչյուրն աշխատում է յուրաքանչյուրի համար: Քննարկման ընթացքում սովորողներն իրենց ուժերի ներածին չափով ինտելեկտուալ ներդրում են ունենում ընդհանուր գործի մեջ: Տեղի է ունենում գիտելիքների, գաղափարների փոխանակում: Փոխվում է հոգեբանական մթնոլորտը: Նույնիսկ խմբում ետ մնացող աշակերտները չեն բարդույթավորվում, նույնպես սկսում են ակտիվորեն մասնակցել քննարկմանը և առաջադրված խնդիրների լուծմանը: Կոլեկտիվ քննարկման ընթացքում երեխաները սովորում են բանավեճի, շփման և համագործակցության կուլտուրան, սովորում են լսել իրար: Յուրաքանչյուր նոր ուսումնական խնդրի հետ նրանք կատարելագործում են ճանաչողական որոնման իրենց մարտավարությունը: Նրանք իրենք են ստեղծում հաջողության իրենց բանաձևը:
Եվ այսպես, խմբերն աշխատում են: Ես հնարավորություն ունեմ շփվելու ոչ թե ամբողջ դասարանի հետ, այլ 4-6 հոգանոց խմբի հետ, ինչը շատ ավելի արդյունավետ է: Երբեմն բավական է մի քանի բառ, որպեսզի աշակերտին օգնենք գտնել իր աշխատանքի ավելի հաջող շարունակությունը: Նկատեք, ոչ պատրաստի պատասխանը: Հնարավորություն կա, խմբից խումբ անցնելով, գովել նրանց յուրօրինակ լուծման համար, մյուսներին հանդիմանել միօրինակ մտածողության համար, առանձին աշակերտների նկատողություն անել իրենց պասիվության համար: Գլխավորն այն է, որ երեխաները հասկանան. ինքնուրույն գիտելիքներ հայթայթելը հետաքրքիր է և անհրաժեշտ:
Միկրոխմբերում երեխաները սովորում են արտահայտել իրենց տեսակետը, հարգալից վերաբերել ուրիշի կարծիքին, իրենց տեսակետը ենթարկել ընկերների կարծիքին, եթե նրանք ուսումնական իրավիճակի քննարկման ժամանակ ավելի մոտ են ճշմարտությանը:
Տարրական դպրոցում դասերի ժամանակ անհրաժեշտ է կիրառել ուսուցման ինտերակտիվ մեթոդներ, քանի որ դրանք թույլ են տալիս նյութը մատուցել մատչելի, հետաքրքիր, վառ և պատկերավոր ձևով, նպաստում են գիտելիքների ավելի խորը յուրացմանը, հետաքրքրություն են առաջացնում գիտելիքների ձեռքբերման հանդեպ, ձևավորում են հաղորդակցական, անձնական, սոցիալական, ինտելեկտուալ բանիմացություն (գրագիտություն):
© ООО «Знанио»
С вами с 2009 года.