Նյութերի տեղափոխումն օրգանիզմում

  • pptx
  • 10.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Նյութերի տեղափոխումն օրգանիզմում.pptx

Դաս 7.3.
Նյութերի տեղափոխումն օրգանիզմում

Արտաքին միջավայրից օրգանիզմ են ներթափանցում բազմաթիվ նյութեր: Դրանք տեղաշարժվում են նաև օրգանիզմի ներսում՝ տեղափոխվելով բջիջից բջիջ կամ մեկ օրգանից մյուսը:
Բջջում նյութերը տեղափոխվում են ցիտոպլազմայի շարժման միջոցով:
Բույսերի մոտ դա տեղի է ունենում ցիտոպլազմայի կամրջակների միջոցով: Ջուրն ու հանքային նյութերը բույսի օրգանիզմում տեղափոխվում են ցողունում գտնվող անոթներով: Տերևներից էլ մաղանման խողովակներով տեղափոխվում են բույսի այլ օրգաններ:

Ջուրը և նրա մեջ լուծված հանքային նյութերն արմատից տերևներ են փոխադրվում ցողունի բնափայտում գտնվող անոթներով: Իսկ տերևներում սինթեզված օրգանական նյութերը մաղանման խողովակներով փոխադրվում են բույսի մնացած օրգաններ, որտեղ էլ յուրացվում են կամ պահեստավորվում:

Բազմաբջիջ կենդանիների օրգանիզմներում նյութերի տեղափոխումն ապահովում է արյունատար  համակարգը: Բոլոր ողնաշարավոր կենդանիների արյունատար համակարգերն ունեն կառուցվածքային ընդհանրություններ:

Նրանք ունեն
սիրտ,
աորտա (սրտից դուրս եկող մայր զարկերակ)
զարկերակներ
մազանոթներ
երակներ

Սիրտն աշխատում է որպես պոմպ՝ ապահովելով արյան մշտական հոսքն անոթներով: Զարկերակներով արյունը սրտից հոսում է մարմնի հյուսվածքներ, իսկ երակներով՝ դեպի սիրտը: Մազանոթները փոքրագույն, բարակ պատերով անոթներ են, որոնք միացնում են զարկերակներն ու երակները:

Մազանոթներն ապահովում են սննդարար նյութերի ու գազերի փոխանակությանը արյան և հյուսվածքների միջև:
Իսկ արյունը, որը հոսում է արյունատար անոթներով, շնչառական օրգաններով թթվածինը տեղափոխում է հյուսվածքներ, իսկ ածխաթթու գազը նրանցից տեղափոխում է շնչառական օրգաններ: