Հիմնական հարցեր՝
Քաղաքական կացությունն Առաջավոր Ասիայում III դ. վերջին և IV դ. սկզբին:
Քրիստոնեական համայնքների տարածումը Հայաստանում:
Տրդատ Գ Մեծ և Գրիգոր Լուսավորիչ:
Քրիստոնեության հռչակումը պետական կրոն:
Հայոց եկեղեցու կառույցի ձևավորումը:Քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը:
Նպատակը և խնդիրները
Իմանալ պատմական գործիչների, Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեության մասին, պատմական կարևոր տարեթվերը՝ 287թ., 301 թ.,303թ., 313 թ., 321 թ. և պատմաաշխարհագրական անունները՝ Տրդատ Գ Մեծ, Մծբին, Սբ. Թադեոս, Սբ. Բարդուղիմեոս, Հիսուս Քրիստոս, Գրիգոր Պարթև, Հռիփսիմե, Գայանե, Վաղարշապատ, Միլան, Արամազդ, Արձան Քրմապետ, Վիրք, Աղվանք,Կաթողիկե եկեղեցի:
Կարողանա բացահայտել քրիստոնեության ընդունման նախադրյալները, համեմատել Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեությունը, դաստիարակել սիրո և հարգանքի զգացում Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի նկատմամբ, արմատավորել նրանցից սովորելու և նրանց նմանվելու ձգտումը, ատելություն սերմանել աղանդների նկատմամբ:
Զարգացնել սովորողների միտքը, ընդլայնել նրանց մտահորիզոնը, ճանաչողական հետաքրքրությունները, երևակայությունը, կամքը և համառությունը:
Հիմնական հասկացությունները , անունները և առանցքային գաղափարները՝
Մծբինի հաշտության պայմանագիր, առաքելական եկեղեցի, եկեղեցական տասանորդ և պտղի, Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմե, Գայանե:
Գրիգոր Լուսավորիչ
Ո՞րտեղ էր բանտարկված Գրիգոր Պարթևը և քանի՞ տարի անցկացրեց այնտեղ:
Ի՞նչն էր պատճառը,որ Գրիգոր Պարթևը կոչվեց Գրիգոր Լուսավորիչ:
Տրդատ Գ Մեծ
287-330թթ.
Ինչու՞ էր Տրդատ Գ թշնամանքով վերաբերվում քրիստոնյաներին:
Ինչպե՞ս նա վարվեց Հռիփսիմյանց կույսերի հետ:
Տնային առաջադրանքի տարբերակներ
Կարդալ դասագրքի տեքստը և պատասխանել բանավոր հարցերին:
Տեքստից դուրս գրել առանցքային գաղափարները:
Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությունից>> դուրս գրել Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչին բնութագրող մի հատված:
Կարդալ դասագրքի տեքստը և պատասխանել բանավոր հարցերին:
Տեքստից դուրս գրել առանցքային գաղափարները:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.