Համագործակցային ուսուցման առանձնահատկությունները

  • docx
  • 08.06.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Համագործակցային_դաս.docx

Համագործակցային  ուսուցման  առանձնահատկությունները

 

Ուսուցումը  համագործակցային  է,  եթե  աշակերտները  միասին, զույգերով  կամ  խմբերով  աշխատում  են մի ընդհանուր  խնդրի  լուծման,  թեմայի  հետազոտման   կամ  նոր միտք,  նորարարություն  իրականացնելու  ուղղությամբ:Ցանկալի  է, որ  խմբերում  ընդգկվեն  տարբեր  կարողությունների  և  մտածողության  տեր  աշակերտներ:Այս  դեպքում  խումբը  կարող  է  առաջարկվող  նյութը  դիտարկել  իր  ամբողջ  բազմազանության մեջ:Խիստ  կարևոր  է խմբում  փոխադարձ  համագործակցության  և  փոխօգնության  մթնոլորտի  ձևավորումը:Աշակերտները՝  միմյանց  օգնելով,  մտքեր  փոխանակելով  և սոորելու  մեջ  միմյանց  ոգևորելով,  ոչ  միայն  ձեռք  են բերում  վարքային  հմտություններ,  այլև  անմիջականորեն  խթանում  են  միմյանց  ուսումնառությունը,  նպաստում  ուսման  արդյունավետության  բարձրացմանը:Ստացված  արդյունքը  դառնում  է միաժամանակ  խմբի  յուրաքանչյուր  անդամի  գիտելիքը,  և  տվյալ  խմբի  աշխատանքի  գնահատման  հիմքը:

Խմբերը  չեն  կարող  արդյունավետ  համագործակցել,  եթե  աշակերտները  չեն  տիրապետում  համատեղ  աշխատանքի  համար  անհրաժեշտ  հաղորդակցական  հմտություններին:Ուսուցիչը  պետք  է  նպատակաուղղված  կերպով  ձևավորի  երեխաների  հաղորդակցական  հմտությունները:Դրանք  իրենց  մեջ  ներառում  են  ղեկավարման,  որոշումեր  կայացնելու, փոխվստահության,  հաղորդակցվելու,  հակասությունների  կառավարման  և  լուծման  կարողություններ:

 

Ներկայացնում  եմ   համագործակցային  դասի  մի  նմուշօրինակ:

<<Հայաստանը  մեր  հայրենիքն  է >>  թեմայի  ամփոփում ( մայրենի-2 /  հեղ. Վ. Ա. Սարգսյան):

 

Նպատակը՝ - Աշակերտները  կամփոփեն  թեմաատիկ  շարքը  հարցերի  և առաջադրանքների  միջոցով:

                     -Կզարգանան  առարկաները  համեմատելու և  համադրելու կարողությունները:

                    -Կկատարելագործվեն  դերային  ընդունակությունները  և  խոսքը  մնջախաղով  ներկայացնելու  կարողությունը:

                  -Կհաստատվեն  միջառարկայական  կապեր (մայրենի, երաժշտություն,  կերպարվեստ):

                   - Աշակերտները  կդառնան  առավել  հանդուրժող,  հաղորդկցվող, համագործակցող, միմյանց  լսող,  կարգապահ,  ստեղծագործող:

 

Դասը  կսկսեմ  ուղերձով.

-          Բարև՛  ձեզ,  իմ  սիրելի՛  երեխաներ,  հարգելի՛  հյուրեր: Այսօր  մայիսի 4-ն ,  օրը՝  հինգշաբթի:Այսօր  մենք  կամփոփենք  <<Հայաստանը  մեր  հայրենիքն  է>> թեման:

Հայ  ժողովուրդն  անցել  է  երկար  ու  դժվարին  ճանապարհ,  ունեցել  բազում  հաղթանակներ  ու  պարտություններ: Տվել  է  բազմաթիվ  քաջարի  հերոսներ,  որոնց  շնորհիվ  էլ  մենք  պահել  ենք  մեր  ազգային  ինքնությունը,  լեզուն  և  կրոնը: Ցանկանում  եմ՝  դուք  էլ  լինեք  մեր հայրենիքին  արժանի  զավակներ,  սիրեք  և  պաշտպանեք  մեր  երկիրը:

Համառոտ  ներակայացնենք    մեր հայոց   բանակի անցած  ուղին.

-Հայկ  Նահապետ

-Արգիշտի  թագավոր

-Տիգրան  Մեծ

-Վարդան  Մամիկոնյան

-Սարդարապատ

-Արցախ:

    Այժմ  վիճակահանությամբ  դուրս  բերվող  հարցերի  միջոցով  կամփոփենք  <<Հայաստանը  մեր  հայրենիքն է>>  թեման:

  Յուրաքանչյուր  աշակերտ  պտտեցնում  է  պտտանիվը,  ընտրում   թեման  համապատասխան  հարցերով,  և պատասխնում է:

Ահա  թեմաներն  իրենց  հարցերով.

 

1.Նոյի  տապանն Արարատի վրա.

1.Աստված  ինչու՞   էր  ուզում  կործանել  մարդկանց:

2. Ինչպե՞ս  փրկվեց  Նոյը  ջրհեղեղից:

3.Քարտեզի  վրա  ցու՛յց  տուր  Արարատ  լեռը:

 

2.Սասունցի  Դավթի  կռիվը  Մսրա  Մելիքի  դեմ.

1.Ի՞նչ  գիտես  Սասունցի  Դավթի  մասին:

2.Վենի  դիագրամի  միջոցով  համեմատի՛ր  Դավթին  և  Մելիքին:

 


 Դավիթ                                                               Մելիք

                                                                                

 

 

 

 

 

        

3. Երևան

1.Երգել  <<Երևան>>   երգից  մեկ քառատող:

2. Քեզ  համար  զույգ  ընտրիր  և  բեմականացրու՛  դասը

3.Թվի՛ր  Հայաստանի  մայրաքաղաքները:

4. T-աձև   աղյուսակի  միջոցով  համեմատի՛ր  Երևանը  և  Էրեբունին:

5.Ի՞նչ  փոխադրամիջոցներ  կային  Էրեբունիում,  ի՞նչ  փոխադրամիջոցներ  կան  հիմա   Երևանում:

6.Որտե՞ղ   էին  բնակվում  մարդիկ  Էրեբունիում  և  որտե՞ղ   են  բնակվում  հիմա՝ Երևանում:

7. Ինչպիսի՞ն  էին  զինվորները  Էրեբունիում,  և  ինչպիսի՞ն  են  հիմա:

                                 

                            Էրեբունի                 Երևան

 

 

 

 

 

 

 

4.Սուրբ  Էջմիածին

1.  Ի՞նչ  է սուրբը՝  քո  կարծիքով:

2. Ի՞նչ  հիշարժան  դեպքեր  ես  հիշում,  որոնք  տեղի են  ունեցել  Վաղարշապատում:

3.Մեր  հերոսներից  ու՞մ   ես նմանեցում  Տրդատ  թագավորին,  ինչու՞:

 

5.Լավաշը

1.Լավաշի  հետ  կապված  ի՞նչ դեպք  կարող  ես  հիշել,  որ  կատարվել  է  Հայաստանի  մայրաքաղաքներից  մեկում:

2.Մնջախաղով  ցույց  տուր,  թե  ինչպես  են թխում  լավաշը:

3.Ի՞նչ  ասացվածքներ  գիտես  հացի  մասին:

 

 6.Գեղարդ

1.Ոևտեղ  է  գտնվում  Գեղարդի  վանքը. Ցույց  տուր  քարտեզի  վրա:

2.Հայ  իշխանն  ինչպե՞ս  է  իմանում,  թե  որտեղ կառուցի  եկեղեցին:

3.Քո  կարծիքով՝  ինչո՞վ  է  զարմանալի  Գեղարդի  վանքը:

 

7. Աստղադիտարան

1.Ընտրի՛ր  քեզ  մի զույգ  և  բեմականացրու՛  դասը:

2.Ցու՛յց  տուր  Բյուրականը  քարտեզի  վրա:

  Այս  ամենը  ներկայացնելուց  հետո  աշակերտները  բաժանվում  են  խմբերի՝  դրոշ  և  զինանշան:

 

Յուրաքանչյուր աշխատանքը  կատարելուց  հետո ստանում են մեկական  բառ:

(7 փուլ)

1.փուլ  -Գտի՛ր  փուչիկներից  ավելորդը  և պայթեցրու՛: Եթե  ճիշտ  գտնես,  ապա  կստանաս  բառ:Սխալի  դեպքում   կգտնես  դատարկ  թուղթ:

 

 

 

 

 

 

 

 

 


(Կարմիրը,  կապույտը, նարնջագույնը դրոշի գույներն  են)

2.փուլ - Գտի՛ր՝    ո՞ր  բառն  է  սխալ  գրված,  և  ինչու՞:

տապան                                                                     լավաշ

արգիշտի - Արգիշտի                                              քարհատ

վանք                                                                          վաճառական

 հայ                                                                             նոյ -Նոյ                

 

 (Արգիշտին  և  Նոյը   հատուկ  անուն  է):

 

3.փուլ -Գուշակի՛ր   հանելուկը   և  ընտրի՛ր   ճիշտ  պատասխանը,  որի  հետևում  էլ   գտնվում  է  թաքնված  բառը:

Երբ  ցերեկ  է , աչքը  մեկ  է,                                                  Գիշերը  ծաղկում  են,

Եկավ   գիշեր՝  աչքեր  ունի  հազար  ու  մի:                      Ցերեկը՝  թառամում:

(երկինք, վիշապ, սարդ)                                                        (ծաղիկներ, աստղեր, ծառեր)

 

4.փուլ  - այս  տնակում  բնակվում  են  միայն  առարկա  ցույց  տվող  բառերը: Սակայն  այդ  բառերից  մեկը  դուրս  եկավ  իր  բնակարանից,  և  նրա  տեղն  անմիջապես  գրավեց  առարկա  ցույց  չտվող  բառ:

Գտե՛ք   այդ  բառը  և  փոխարինեք  կտուրում  գտնվող՝ <<դրսում  մնացած>>,  առարկա  ցույց   տվող  բառով:

Ի՞նչ     է   ցույց  տալիս  այդ  <<անկոչ  հյուր>>  բառը:   

իշխան

 

կտուր

 
                                                                                        Այստեղ  հատկանիշ  ցույղ  տվող  բառերի  տնակն  է:

մուրճ

 
                                                                                         Գտե՛ք   <<անկոչ  հյուրին>>  և  փոխարինե՛ք   կտուրում 

                                                                                         Մնացած  հատկանիշ  ցույց  տվող  բառով:

կառուցելց

 

ինքնաթիռ

 
                                                                                     Ի՞նչ     է   ցույց  տալիս  այդ  <<անկոչ  հյուր>>  բառը:   

բարի

 

խոր

 

ուժեղ

 

համեղ

 

իջավ

 
                               

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                         

5.փուլ -Ո՞ր  թռչունը  չի  բնակվում  Հայաստանում:

Այդ  թռչունի  կտուցից  էլ  կախված  է   թաքնված  բառը:

Մյուս  թռչունների  հետևում  ոչինչ  չկա  գրված:(արծիվ,  կռունկ, թութակ,  արագիլ)

 

Ո՞ր  միրգը  չի  խորհրդանշում  Հայաստանը: Գտի՛ր  այն  միրգը, որի  հետևում  գտնվում  է  թաքնված  բառը:

Մյուս  մրգերի  հետևում  ոչինչ  չկա:(նուռ,  նարինջ,  ծիրան,  խաղող)

6.փուլ-  կարմիր  խնձորների մեջ կա  մեկը, որ  տարբերվում  է մյուսներից:

Ուր որ  է խնձորը  կընկնի,  և որդը  նրան  կուտի:  Գտի՛ր  այդ  խնձորը:

ընտանիք

 

հեռավոր

 

քաղցր

 

թագավոր

 

համեղ

 

թշնամի

 
apple tree.jpg                                                 apple tree.jpg

 

7  փուլ – Տրված  բառերից  վերցնելով  մեկական  վանկ՝  կազմի՛ր    նոր  բառ  և  տեղադրի՛ր   գնացքի  վագոններում:

Աշոտ,  երանի, արատ

 

Էմին, երեխա, բուժիչ, մատանի

 

Ա    րա     րատ

 

Է    րե   բու    նի

 
1882.jpg                     1882.jpg

 

Յոթ  փուլերից  գտած  բառերն  են՝ 

  առաջ Արգիշտի, բերդաքաղաք,                                              հետո,  Նոյ, ջրհեղեղ, իջավ, իր

  կառուցեց,  տարիներ,  թագավոր,                                          ընտանիքով,   Արարատ:

   Էրեբունի:

 

  Վերադասավորել  բառերն  այնպես, որ  ստացվի  նախադասություն , և  տեղադրել օդապարիկներում:     

  1.Տարիներ  առաջ  Արգիշտի  թագավորը 

կառուցեց  Էրեբունի  բերդաքաղաքը:

                                                                                                                    2.Ջրհեղեղից  հետո  Նոյն  իր 

                                                                                                                       ընտանիքով  իջավ  Արարատից:

 

Ինչպիսի՞  նախադասություն  կազմեցինք:(պարզ  ընդարձակ): Սակայն  օդապարիկը    չի  կարող  օդ  բարձրանալ,  քանի  որ  նախադասության  անդամները  շատ են,  և  օդապարիկը  խիստ  ծանր  է:

-Թողե՛ք  միայն  գլխավոր  անդամները:

 

          Նոյն  իջավ:

 

Թագավորը  կառուցեց:

 
19655711-Вектор-горячий-воздух-красочный-воздушный-шар.-Изоляц�.jpg                         19655711-Вектор-горячий-воздух-красочный-воздушный-шар.-Изоляц�.jpg

 

Ուսուցչուհին  գնահատում  է աշակերտներին    համապատասխան  նշաններով: