ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Оценка 4.6

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Оценка 4.6
docx
08.06.2020
ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Ն._Շնորհալի_.docx

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102 - 1173)

 

 

Միջնադարյան հայ բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս:

 

Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի:

Ծնվել է Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում: Ներսես Շնորհալին Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է,Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը: Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը: Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, երգեր, հանելուկներ` հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա): Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը: 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ:

Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը` լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել: Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Ողբ Եդեսիոյ» (1145-46)` հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ` բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ Վախճանվել է 1173 թ. օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։

 

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* * *

 

Ծնվում է ու մեծանում,

Հենց նույն օրն էլ` մահանում,

Հետո նորից կյանք առած

Պայծառ շորեր է հագնում:

 

(Արև)

 

* * *

 

Ամբողջ օրը տանը մնում,

Բեհեզ բարձի վրա քնում,

Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,

Բազեի պես որս է անում:

 

(Կատու)

 

* * *

 

Հողն է մտնում, մահանում,

Հետո նորից կյանք առնում,

Աչքը հառած երկնքին,

Տարածվում է, շատանում:

 

(Ցորեն)

 

* * *

 

Չորս ոտք ունի, բայց շուն չի,

Զու է ածում, թռչուն չի,

Խոտ է ուտում կովի պես,

Պատյան ունի, բայց տուն չի:

 

(Կրիա)

 

* * *

 

Տուն է սպիտակ, լայնատարած,

Սև հավիկներ մեջը թառած,

Խոսում են ու զրույց անում՝

Մարդու նման լեզու առած:

 

(Գիրք)

 

* * *

 

Ամբողջ օրը քուն չունի,

Լայն դաշտերում տուն չունի,

Ծաղկից ծաղիկ է թռչում,

Փեթակ ունի, բուն չունի:

 

(Մեղու)

 

* * *

 

Արքա չունեն, սակայն արագ

Կազմում են մեծ, ահեղ բանակ,

Հենց մտնում են արտը հասած՝

Բերքն են հնձում առանց դանակ:

 

(Մորեխ)

 

* * *

 

Գիշերով է նա լույս տալիս,

Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,

Կիսվում է նախ և նորանում,

Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

 

(Լուսին)

 

* * *

 

Տեսա իմ հոգու հոգին

Հողում թաղվեց, մահացավ,

Շատ չարչարվեց ու կրկին

Ծիլ արձակեց, բարձրացավ,

 

Սրի բերան նա ընկավ,

Քարով ճզմվեց, փշրվեց,

Հետո բոցում այրվեց,

Նոր կյանք առած՝ ետ եկավ:

 

(Ցորեն)

 

* * *

 

Հսկայական փռում թխած

Մի գաթա կա սիրուն, գլոր,

Թխողն ինչքան ծայրից պոկում,

Նորից է նա դառնում կլոր:

 

(Լուսին)

 

* * *

 

Նա որսորդ է չար ու անգութ,

Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,

Ժանիքը սուր, ագին բարակ,

Եվ աչքերն են մի-մի ճրագ:

 

(Հովազ)

 

* * *

Ճարտարագետ և իմաստուն,

Ծաղկի փոշուց շինում է տուն,

Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,

Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)

* * *

 

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,

Հա գնում է պտույտ-պտույտ,

Նրանով են սնվում անվերջ

Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

 

(Գետ)

 

* * *

 

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,

Կանաչ շորեր ունի հագին,

Թողեց հետքեր նա ամենուր,

Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

 

(Գարուն)

 

* * *

 

Մի տախտակ կա քառանկյուն,

Առանց դրա չկա տուն,

Մինչև ամուր չփակես

Դու չես մտնի հանգիստ քուն:

 

(Դուռ)

 

* * *

 

Նա ապրում է շարժուն տան մեջ,

Ծտի նման խայտում անվերջ,

Առավոտից մինչ իրիկուն

Չունի հանգիստ ու չունի քուն:

 

(Ձուկ)

 

* * *

 

Երեկ տեսա մի քարավան

Ճամփա ելած՝ գնում էր Վան,

Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին

Մի-մի հատիկ առած մեջքին:

 

(Մրջյուն)

 

* * *

 

Մի թռչուն կա շատ իմաստուն,

Բարեկամ է նա միշտ մարդուն,

Աղմկում է, ձայնեղ կանչում,

Երբ որ գող է մտնում իր տուն:

 

(Սագ)

 

* * *

 

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,

Կանգնած անսյուն ու անգերան,

Մեջը կանթեղ` պայծառ լույսով,

Կախված ջահեր, առանց պարան:

 

(Երկինք)

 

* * *

 

Խոսում է նա, լեզու չունի,

Շրջում է նա, ոտքեր չունի,

Բայց մտնում է ամեն մի տուն,

Ուրախ լուրեր բերում մարդուն:

 

(Նամակ)

 

* * *

 

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,

Հյուր է գալիս, աշխարհ մտնում,

Պարգևում է լույս ու բերկրանք,

Երբ գնում է, օրն է մթնում:

 

(Արև)

 

* * *

 

Թռչուն անթև ու անփետուր,

Բայց շրջում է նա ամենուր,

Նրա համար սահման չկա

Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

 

(Միտք)

 

* * *

 

Հողից շինեցին,

Բոցում թրծեցին,

Կախեցին սյունից,

Տարան, բերեցին:

 

(Խնոցի)

 

* * *

 

Մի բան գիտեմ զարմանալի,

Նա մագիլներ ունի հավի,

Մութ անտառն է իրար տալիս,

Հարթում սիրուն ու ետ գալիս:

 

(Սանր)

 

 

 


 

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102 - 1173) Միջնադարյան հայ բանաստեղծ , երաժշտագետ , երգահան , պատմիչ , 1166- ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս : Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների…

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102 - 1173) Միջնադարյան հայ բանաստեղծ , երաժշտագետ , երգահան , պատմիչ , 1166- ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս : Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների…

Ծնվում է ու մեծանում , Հենց նույն օրն էլ ` մահանում , Հետո նորից կյանք առած Պայծառ շորեր է հագնում : ( Արև ) *…

Ծնվում է ու մեծանում , Հենց նույն օրն էլ ` մահանում , Հետո նորից կյանք առած Պայծառ շորեր է հագնում : ( Արև ) *…

Չորս ոտք ունի , բայց շուն չի , Զու է ածում , թռչուն չի , Խոտ է ուտում կովի պես , Պատյան ունի , բայց…

Չորս ոտք ունի , բայց շուն չի , Զու է ածում , թռչուն չի , Խոտ է ուտում կովի պես , Պատյան ունի , բայց…

Արքա չունեն , սակայն արագ Կազմում են մեծ , ահեղ բանակ , Հենց մտնում են արտը հասած՝ Բերքն են հնձում առանց դանակ : ( Մորեխ…

Արքա չունեն , սակայն արագ Կազմում են մեծ , ահեղ բանակ , Հենց մտնում են արտը հասած՝ Բերքն են հնձում առանց դանակ : ( Մորեխ…

( Ցորեն ) * * * Հսկայական փռում թխած Մի գաթա կա սիրուն , գլոր , Թխողն ինչքան ծայրից պոկում , Նորից է նա դառնում…

( Ցորեն ) * * * Հսկայական փռում թխած Մի գաթա կա սիրուն , գլոր , Թխողն ինչքան ծայրից պոկում , Նորից է նա դառնում…

* * * Մի օձ կա մեծ , գույնը կապույտ , Հա գնում է պտույտ - պտույտ , Նրանով են սնվում անվերջ Ծառ ու ծաղիկ…

* * * Մի օձ կա մեծ , գույնը կապույտ , Հա գնում է պտույտ - պտույտ , Նրանով են սնվում անվերջ Ծառ ու ծաղիկ…

* * * Նա ապրում է շարժուն տան մեջ , Ծտի նման խայտում անվերջ , Առավոտից մինչ իրիկուն Չունի հանգիստ ու չունի քուն : (…

* * * Նա ապրում է շարժուն տան մեջ , Ծտի նման խայտում անվերջ , Առավոտից մինչ իրիկուն Չունի հանգիստ ու չունի քուն : (…

* * * Կա մի գմբեթ ` բարձր ու լայն , Կանգնած անսյուն ու անգերան , Մեջը կանթեղ ` պայծառ լույսով , Կախված ջահեր ,…

* * * Կա մի գմբեթ ` բարձր ու լայն , Կանգնած անսյուն ու անգերան , Մեջը կանթեղ ` պայծառ լույսով , Կախված ջահեր ,…

* * * Թռչուն անթև ու անփետուր , Բայց շրջում է նա ամենուր , Նրա համար սահման չկա Ոչ գետ ու ծով , ոչ լեռ…

* * * Թռչուն անթև ու անփետուր , Բայց շրջում է նա ամենուր , Նրա համար սահման չկա Ոչ գետ ու ծով , ոչ լեռ…

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
08.06.2020