Գրելու ուսուցման գործընթացի առանձնահատկությունները: Զննականությունն այդ գործընթացում
Оценка 5

Գրելու ուսուցման գործընթացի առանձնահատկությունները: Զննականությունն այդ գործընթացում

Оценка 5
docx
08.06.2020
Գրելու  ուսուցման գործընթացի  առանձնահատկությունները:  Զննականությունն  այդ  գործընթացում
ZEKUCUM (1).docx

Գրելու  ուսուցման գործընթացի  առանձնահատկությունները:  Զննականությունն  այդ  գործընթացում

 

 

 


<<Ինչպե՞ս  պիտի  սկսել գրագիտությունը՝

գրելու՞ց, թե՞  կարդալուց: Փորձերը  ցույց

են տալիս, որ  ամենահաջողն  է  գրել-կարդալը

սկսել  միաժամանակ, զուգընթացաբար

ու  ձեռագիր տառերից>>:

                                                         Թ. Իսմալյան

Գրելու  գործընթացը, անշուշտ,որպես  մտավոր  գործունեություն,շատ ավելի բարդ աշխատանք  է , քան   կարդալը: Գրավոր խոսքի հմտություններն սկսում են կազմավորվել դեռևս գրաճանաչության նախայբբենական շրջանում և հետագա ուսումնառության  ամբողջ ընթացքում շարունակվում են հղկվել ու կատարելագործվել: Այդ աշխատատար գործընթացը երեխաներից պահանջում է մտավոր, ֆիզիկական ունակություններ,հատուկ ճիգերի գործադրում, գրելու տեխնիկական հմտություններ, հուզական կայունություն, կամքի մղում, գրելիքի նյութական բովանդակության մտապահում,գրելուն զուգահեռ ընթացող լուռ ընթերցում, հնչյուններին համապատասխանող տառերի ձևերի պատկերացում, տվյալ տառերը գծող կամ ձևավորող գրամոտորային  շարժումների պատկերացում, ինչպես նաև այս բոլոր բաղադրիչների աստիճանական  միավորում ու ավտոմատացում: Այդ է պատճառը, որ գրելու գործընթացը կազմակերպելիս ուսուցիչը պետք է հստակ պատկերացնի դրա նպատակն ու խնդիրները, ինչպես նաև հաշվի առնի երեխաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Վեց տարեկան երեխաներով համալրված դասարաններում գրելու ուսուցման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է իմանալ մի շարք առանձնահատկություններ:

*    Ուսուցչի հիմնական խնդիրն է՝ երեխայի մեջ մշակել սովորելու կարողություն, որից ՝լ բխում է գրելու սուսուցման գործընթացի սկզբունքային առանձնահատկությունը: Առաջնահերթ  նշանակություն պետք է տրվի հետևյալ կարողությունների զարգացմանը.

1.     Գրելու ընթացքում ուշադրության կենտրոնացում

2.     Անհրաժեշտ գործողությունների իրականացում՝ ըստ տրված հաջորդականության

3.     Սեփական գործողությունների պլանավորում, վերահսկում և նկարագրում

4.     Աշխատանքի կատարման ճշտության ինքնաստուգում և գնահատում

Ուսուցիչը աշակերտների ուշադրությունը պետք  է հրավիրի ոչ միայն այն խնդրին, թե ի՛նչ է անհրաժեշտ գրել, այլև՝ ինչպե՛ս գրել: Սա ոչ միայն անսովոր, այլև դժվարին պահանջ է վեց տարեկան  երեխայի համար, սակայն գործողությունների  հստակ պլանավորումը   կնպաստի այդ դժվարության հաղթահարմանը: Կարևոր է նաև, որ երեխաները ուսուցչի հսկողությամբ կարողանան նկարագրել գործողությունների հաջորդականությունը և խստորեն պահպանեն այն: Բավական բարդ գործընթաց է երեխային ինքնավերահսկման կարողության ուսուցումը: Կարևոր է նաև, որ աշակերտները սովորեն քննադատորեն նայել իրենց գրածին, նկատեն նույնիսկ ամենափոքր անճշտությունները:

*    Գրաճանաչության նախայբբենական շրջանի մի շարք կարևոր խնդիրներից է նաև գրելու նախապատրաստումը: Այդ աշխատանքներն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ դպրոցին ամենատարբեր պատրաստվածության մակարդակ ունեցող երեխաները հաջողությամբ յուրացնեն գրելու տեխնիկական հմտությունները: Գրելու ուսուցման հիմնական գործընթացը ենթադրում է նաև  ուսումնաշտկողական հետևողական աշխատանք, որն ուղղված է

1.     Երեխայի մատների մանր նրբաշարժումների ամրացմանն ու  զարգացմանը

2.     Ձեռքի դաստակի մարզմանը

3.     Տեսողական հիշողության զարգացմանը

4.     Գրելու ժամանակ հիգիենայի կանոնների կարևորության գիտակցմանն ու դրանց պահպանման ունակության մշակմանը

5.     Տետրի մեջ կողմնորոշվելու կարողության մշակմանը

6.     Ուրվագծերով տրված նկարների գունավորման աշխատանքների կատարմանը՝ առանց եզրագծերն անցնելու

7.     Ձախից աջ գրության ապահովմանը

8.     Հայերենի հիմնական տառամասնիկները գրելու կարողության մշակմանը:

Ահա այս  հիմնական  խնդիրները, որոնք պետք է իրականացնել գրաճանաչության նախայբբենական շրջանում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի  անհատական առանձնահատկությունները: Այս խնդիրների լուծման նպատակով կիրառվում են տարաբնույթ վարժություններ, խաղեր, առաջադրանքներ նկարչությունից,ծեփոնով զբաղվել, ապլիկացիայից և մատների մանր ֆալանգների ամրացման, դաստակի մարզման վարժություններից: Այդ իսկ պատճառով երեխաներին պետք  է առաջարկել գունավորել նախ մեծ,ապա՝ փոքր պատկերներ, մշակել ձեռքի՝ ձախից  աջ գնացող շարժումներով գունավորում առանց տետրը շարժելու մեկ ուղղությամբ  ներկելու ունակություն, սովորեցնել  մատիտը ճիշտ  բռնել, նկարչական տետրը սեղանին դնել 45 աստիճան  թեքությամբ և պահպանել տետրից  աչք  ընկած  հեռավորությունը:  Քանի որ  երեխաները գրել են  սովորելու  ամբողջական տառերով, ապա տառամասնիկներն  ուսուցանելիս  պետք  է  նկատի  ունենալ, որ  այդ  գործընթացը լոկ գրելու նախապատրաստում  է: Լուծելով  վերը  նշված խնդիրները՝  ուսուցիչը  հնարավորություն ունի այբբենական շրջանում  ուսումնական գործընթացն այնպես կառուցել, որ բոլոր երեխաները հաջողակ լինեն՝ առանց նրանց նյարդային  համակարգը  լարելու:

 Գրաճանաչության  այբբենական շրջանի հիմնական խնդիրները, որոնք  վերաբերում  են գրելու ուսուցման գործընթացին, հետևյալն են.

1.     Զարգացնել և ամրակայել գրենական պիտույքներից օգտվելու, տետրում կողմնորոշվելու կարողությունները:

2.     Շարունակել ամրակայել երեխաների ոսկրամկանային համակարգը:

3.     Մշակել տառամասնիկներն ամբողջական ընկալելու և դրանք տետրում տրված օրինակի համաձայն վերարտոդրելու կարողություններ:

4.     Իրականացնել վանկերի, բառերի, բառակապակցությունների գրուսուցումը վայելչագրության կանոնների համապատասխան:

5.     Մշակել տպագիր տեքստից ձեռագիր վերարտադրելու կարողություն:

6.     Սովորեցնել գրել մտքով իրար հետ կապված մի քանի նախադասություն  և գրածի իմաստը հասկանալու կարողություն:

7.     Մշակել գրության  և արտասանության  տարբերություն չունեցող բառերն արտագրելու  և թելադրությամբ գրելու կարողություն:

8.     Սովորեցնել հնչյունատառային վերլուծությունից հետո գրառել բառեր և նախադասություններ:

9.     Գրի առնել ինքնուրույն կազմած նախադասությունները (3-4 բառից կազմված):

10. Ինքնաթելադրությամբ գրել փոքրիկ չափածո  բնագրեր:

Անհրաժեշտ է իմանալ, որ գրելու գործընթացն ունի  2 կողմ՝ բովանդակային և տեխնիկական: Բովանդակային կողմը վերաբերում է կատարվող գրավոր աշխատանքի բովանդակությանը, իսկ տեխնիկականը՝ անմիջականաորեն առնչվում է յուրաքանչյուր առանձին վերցրած տառի գրաֆիկական պատկերին և նրա՝ մյուս տառերի հետ ունեցած կապին, բառերի ճիշտ գրությանը և նախադասություններ գրելիս նրանց տեղին:  Շատ կարևոր հանգամանք  է այն, որ ուսուցիչը աշակերտների գիտակցությանը հասցնի  այն ճշմարտությունը, որ գեղեցիկ և գրագետ գրելը և տետրի կոկիկ ու վայելուչ վարումը նպաստում է ինքնատիրքպետման, կարգապահության, զսպվածության, կոկիկության, կազմակերպվածության և այլ անձնային որակների ձևավորմանը: Ուսուցիչը, սակայն, իր հերթին պիտի հաշվի առնի, որ գրելը խոսքային գործունեության ամենաբարձր տեսակն է. երեխայի  անհատականության հետ խստորեն կապված գործընթաց է, և որ գրելու կարողությունները ձևավորվում են դանդաղ՝ երեխայից խլելով մտավոր, ֆիզիկական և հոգեկան մեծ ջանքեր:

 Հարկ  է նշել, որ գրուսուցման բոլոր փուլերում պետք  է հենվել ուսուցման որոշակի սկզբունքների վրա՝ զննականություն, գիտակցականություն, աստիճանականություն, երեխաների անհատական առանձնահատկությունների հաշվառում, կարդալու և գրելու համատեղ ուսուցում: Չմոռանանք նաև, որ գրաճանաչության շրջանի կարևորագույն խնդիրը երեխաներին հասկանալով, սահուն, արտահայտիչ կարդալ, գիտակցաբար, գրագետ և վայելուչ գրել սովորեցնելն է և տվյալ տարիքի երեխաների ունակություններին համապատասխան բանավոր  և  գրավոր խոսք կառուցելը:

*    Գրուսուցման կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ արագ գրելու կարողությունը խիստ անհատական է, և չի կարելի այն պարտադրել բոլորին: Այդ կարողության կատարելագործմանը մեծապես նպաստում են վարժությունները: Կրկնվող վարժությունները նպատակահարմար ու արդյունավետ են այն դեպքում, երբ արդեն ձևավորված են որոշակի հմտություններ, և կարիք ունեն դրանց խորացման:

 

 

 


 

<<Ինչպե՞ս պիտի սկսել գրագիտությունը՝ գրելու՞ց, թե՞ կարդալուց: Փորձերը ցույց են տալիս, որ ամենահաջողն է գրել-կարդալը սկսել միաժամանակ, զուգընթացաբար ու ձեռագիր տառերից>>: Թ. Իսմալյան Գրելու գործընթացը,…

<<Ինչպե՞ս պիտի սկսել գրագիտությունը՝ գրելու՞ց, թե՞ կարդալուց: Փորձերը ցույց են տալիս, որ ամենահաջողն է գրել-կարդալը սկսել միաժամանակ, զուգընթացաբար ու ձեռագիր տառերից>>: Թ. Իսմալյան Գրելու գործընթացը,…

Ուսուցչի հիմնական խնդիրն է՝ երեխայի մեջ մշակել սովորելու կարողություն, որից ՝լ բխում է գրելու սուսուցման գործընթացի սկզբունքային առանձնահատկությունը: Առաջնահերթ նշանակություն պետք է տրվի հետևյալ կարողությունների…

Ուսուցչի հիմնական խնդիրն է՝ երեխայի մեջ մշակել սովորելու կարողություն, որից ՝լ բխում է գրելու սուսուցման գործընթացի սկզբունքային առանձնահատկությունը: Առաջնահերթ նշանակություն պետք է տրվի հետևյալ կարողությունների…

1. Տեսողական հիշողության զարգացմանը 2. Գրելու ժամանակ հիգիենայի կանոնների կարևորության գիտակցմանն ու դրանց պահպանման ունակության մշակմանը 3. Տետրի մեջ կողմնորոշվելու կարողության մշակմանը 4. Ուրվագծերով տրված…

1. Տեսողական հիշողության զարգացմանը 2. Գրելու ժամանակ հիգիենայի կանոնների կարևորության գիտակցմանն ու դրանց պահպանման ունակության մշակմանը 3. Տետրի մեջ կողմնորոշվելու կարողության մշակմանը 4. Ուրվագծերով տրված…

1. Շարունակել ամրակայել երեխաների ոսկրամկանային համակարգը: 2. Մշակել տառամասնիկներն ամբողջական ընկալելու և դրանք տետրում տրված օրինակի համաձայն վերարտոդրելու կարողություններ: 3. Իրականացնել վանկերի, բառերի, բառակապակցությունների գրուսուցումը…

1. Շարունակել ամրակայել երեխաների ոսկրամկանային համակարգը: 2. Մշակել տառամասնիկներն ամբողջական ընկալելու և դրանք տետրում տրված օրինակի համաձայն վերարտոդրելու կարողություններ: 3. Իրականացնել վանկերի, բառերի, բառակապակցությունների գրուսուցումը…

Հարկ է նշել, որ գրուսուցման բոլոր փուլերում պետք է հենվել ուսուցման որոշակի սկզբունքների վրա՝ զննականություն, գիտակցականություն, աստիճանականություն, երեխաների անհատական առանձնահատկությունների հաշվառում, կարդալու և գրելու համատեղ…

Հարկ է նշել, որ գրուսուցման բոլոր փուլերում պետք է հենվել ուսուցման որոշակի սկզբունքների վրա՝ զննականություն, գիտակցականություն, աստիճանականություն, երեխաների անհատական առանձնահատկությունների հաշվառում, կարդալու և գրելու համատեղ…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
08.06.2020