<<Բայի սեռը>>

  • pptx
  • 09.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ԲԱՅԻ ՍԵՌԸ.pptx

Բայի սեռը

Բայն ունի երեք սեռ՝   ներգործական, կրավորական չեզոք: 

Ներգործական սեռ

Ներգործական սեռի բայերը ցույց են տալիս ենթակայի կատարած այնպիսի գործողություն,
որի համար պահանջվում է կրող առարկա: 
Ներգործական սեռի բայերը պատասխանում են ո՞ւմ, ի՞նչ հարցերին, որոնց պատասխանը լինում է հայցական հոլովով դրված լրացում:
Այդ լրացումը կոչվում է ուղիղ խնդիր:
Օրինակ՝
Երեխան կոտրեց բաժակը: Նա ճանաչեց իր վաղեմի ընկերոջը:
Այս նախադասություններում բաժակը, ընկերոջը  բառերն ուղիղ խնդիրներ են:

Մտապահել


Բոլոր պատճառական բայերը ներգործական սեռի են:
Ներգործական սեռի բայերից վ ածանցով կազմվում են կրավորականներ:

Կրավորական սեռ

Կրավորական  սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որը ենթական կրում է իր վրա մի ուրիշ առարկայից:
Կրավորական սեռի բայերը պատասխանում են ինչի՞ց, ումի՞ց, ո՞ւմ կողմից  հարցերին, որոնց պատասխանը լինում է բացառական հոլովով դրված կամ կողմից  բառով կազմված լրացումը:
Այդ լրացումը կոչվում է ներգործող խնդիր:

Վ ածանցը

Կրավորական սեռի բայերը կազմվում են ներգործական սեռի բայերից վ ածանցով:
 
Ուշադրություն
Վ ածանցով ոչ բոլոր բայերն են կրավորական սեռի:

Չեզոք սեռ

Եթե ենթական ինքն է կատարում գործողությունը, այլ ոչ թե կրում է մի ուրիշ առարկայից, ապա չեզոք  սեռի է: Այսինքն՝ վ ածանց ունեցող բայի կրավորական լինելը կամ չլինելը կախված է նախադասության իմաստից:
Օրինակ
Երկնքում ամպեր են կուտակվել:
Այս նախադասության մեջ կուտակվել  բայը կրավորական սեռի չէ: Այդպիսի բայերը կոչվում են  կրավորակերպ չեզոք:
 

Սյունիքի մարզ




Աճանանի միջնակարգ դպրոց
Նարեկ Առաքելյան