Ծավալի գաղափարը
Մարմնի ծավալի հասկացությունը ներմուծվում է հարթ պատկերի մակերեսի հասկացության համանմանությամբ: Դիտարկվող մարմնի ծավալը կարելի է պատկերացնել, որպես տարածության այն մասը, որը զբաղեցնում է մարմինը:
Կընդունենք, որ մեր դիտարկվող տարածական մարմիններն ունեն ծավալ, որը կարելի է չափել ծավալներ չափելու համար ընտրված միավորների միջոցով:
Որպես ծավալներ չափելու միավոր ընդունվում է այն խորանարդը, որի կողը հավասար է հատվածների չափման միավորին: 1 սմ կողով խորանարդն անվանում են խորանարդ սանտիմետր և նշանակում՝ սմ³:
Նույն կերպ որոշվում են ծավալի չափման մյուս միավորները՝ խորանարդ մետրը՝մ³, խորանարդ միլիմետրը՝ մմ³ և այլն:
Անհրաժեշտության դեպքում, ծավալի չափման մեծ միավորը բաժանվում է փոքր միավորների:
Օրինակ
1=10մմ⋅10մմ⋅10մմ=1000
1=10սմ⋅10սմ⋅10սմ=1000
1մ3=10դմ⋅10դմ⋅10դմ=1000
1=100սմ⋅100սմ⋅100սմ=1000000
Ծավալի հիմնական հատկությունները
1) Հավասար մարմինների ծավալները հավասար են:
2) Եթե մարմինը կազմված է մի քանի մարմիններից, ապա նրա ծավալը հավասար է այդ մարմինների ծավալների գումարին:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.