«Մի՛ մոռա ցիր անցյալը. այն ապագայի ուսուցիչն է»
Համաշխարհային պատմություն
Դասարան-7-րդ
Հնդկաստանը Չինաստանը Ճապոնիան
միջնադարում
Ստեփանավանի Վ.Թեքեյանի անվան 6-րդ դպրոցի ուսուցիչ՝Ն.Միկոյան
Առարկա— Միջին դարեր
Դասարան- 7-րդ
Թեմա- Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա
|
Մեթոդներ— գծակարգ, դասախոսություն, քննարկում, հարցում, քարտային
աշխատանքներ ԿԱՊԿՈՒ երեխաների հետ
Պարագաներ-տեսանյութեր, նկարներ, գիրք, տետր, սմարթ գրատախտակ
Դասի տիպը—տեսադաս
Հղումներ՝
https://www.youtube.com/watch?v=jBaDCQPkdIw- թաջ մահալ
https://www.youtube.com/watch?v=MKM4OUmyzgU----չինական պարիսպ
դասի ընթացք
դասը սկսել << Հնդկաստան 4-17-րդ դարերում>> թեմայի ամփոփմամբ.
1. Հնդկաստանի վիճակը միջնադարի շեմին:
2. Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Հնդկաստանում Գուպտաների օրոք:
Հասարակության սոցիալական կառուցվածքը
Դասեր
3. Ի՞նչ դեր է ունեցել Դելիի սուլթանությունը Հնդկաստանի պատմության մեջ:
4. Ե՞րբ և ո՞վ է հիմնադրել Մեծ Մողոլի կայսրությունը: Ինչո՞ւ է տերությունն այդպես կոչվել:
5. Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հնդկաստանում շահ Աքբարի կառավարման տարիներին:
6. Միջնադարում մշակութային ի՞նչ նվաճումներ արձանագրվեցին Հնդկաստանում
Կրոնը
Հինդուիզմ բուդդայականություն
Բրահման Վիշնու Շիվա
Մշակույթային նվաճումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար դիտել<<Թաջ մահալի>> առեղծվածը տեսանյութը
Ամփոփելուց հետո անցնել նոր նյութի հաղորդմանը
Չինաստան
.կարճ դասախոսություն - երկրի կառավարման համակարգի մասին,
որից հետո հետո դիտել չինական մեծ պարիսպին վերաբերվող տեսանյութ
չինական մշակույթին անդրադառնալիս դիտել սլայիկահանդես և նկարենր
լրացուցիչ նյութի հաղորդում
Պագոդաներ
Այստեղ վերջնականապես ձևավորվում են բնակելի և տաճարական շինությունների տիպերը: Տաճարներն ու պալատների կարկասը փայտից էր` կավապատ հիմքերի վրա, որոնք իրենց հերթին ծածկվում էին քարերով: Լայն աղյուսե տանիքները` եզրերով դեպի վերև ձգված, ոչ միայն պաշտպանում են շինությունները անձրևից, այլ նաև հաղորդում էին շինությանը թեթևություն և գեղեցկություն: Դրանք կարծես թռչում էին քաղաքի ֆոնի վրա, կարծես ինչպես թռչնի լայնատարած թևեր: Եվ իզուր չէ, որ շինության տանիքների եզրերին տեղադրում էին թռչունների կերամիկական քանդակներ:
Սուն
շրջանի ճարտարապետությունը
առանձնանում է
տարրերի բարդությամբ,
առաջ են գալիս
ճարտարապետական
բազմազան դետալներ,
նկատվում է ճարտարապետության
և բնության միաձուլում:
Ավելի է շքեղանում շինությունների
զարդարումը: Ճարտարապետական
գլխավոր շինանյութը`
փայտն էր. երկրաշարժի
ժամանակ դրանք
ճոճվում էին, և
շինության ավերման
հավանականությունը
քչանում էր:
Չինացի ճարտարապետները միշտ ձգտում էին շինությունը կառուցել բնության գրկում` տեղադրելով այն այգու համալիրում: Չինակա ն տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք անհրաժեշտության դեպքում վարագույներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերըան հատակը ծածկվում էր եղեգնի ցողուններով, որոնցով չինացիները հատուկ գորգեր էին գործում:Դեռ հնուց չինացիները սիրում էին իրենց տները զարդարել ծաղիկներից պատրաստվածկոմպոզիցիաներով` իկեբանաներով:
Չինաստանի և Ճապոնիայի արվեստները այս և շատ այլ առումներով նման են: Ճապոնացիների շինությունների շրջակայքում նույնպես բնություն էր, որի կարևորագույն մասը սակուրա բալենին էր:
Չինական տներն ունեին ազատ ներքին տարածություն, որոնք անհրաժեշտության դեպքում վարագույներով բաժանվում էին մասերի: Տները արտաքին աշխարհից բաժանում էին բարակ պատերը:
Երեխաների օգնությամբ ամփոփել չինական մշակույթի նվաճումները
Չինական մշակույթ
Ճապոնիա
.կարճ դասախոսություն Ճապոնիայի պետական կարգի վերաբերյալ
/լրացուցիչ նյութի հաղորդում,
նկարների դիտում/
Ի սկզբանե, «սամուրայ» բառը նշանակում էր «նրանք, ովքեր հաճախակի այցելում են ազնվականներին»
Ճապոնիայի բնակչության 10%-ը սամուրայրներ էին: Այնպես որ Ճապոնիայի ներկայիս բնակիչներից շատերի նախնիները սամուրայրներ են եղել:
Հատուկ արարողություններից զատ, սամուրայները կյանքում շատ հասարակ էին հագնվում: Նրանց առօրյա հագուստները բավականին բարդ էին, բայց լիովին համապատասխանում էին զինվորների պահանջներին:
Կոստյումը կազմված էր տաբատներից, կիմանոյից կամ հիտատարեից: Կոստյումի ավանդական մասն էր կազմում զենքը: Կիմանոներն արված էին մետաքսից և բացի գեղեցիկ տեսքից, նրանք նաև հով էին պահում:
Կին սամուրայներ օննա-բուգեյսյա
Նրանց հիմնական զենքը հագինատան է՝ սուր ծայրով մարդկային
հասակից բարձր նիզակ: Այդ զենքը շատ թեթև էր և էֆեկտիվ:
զրահ-- Սամուրայների ամենայուրահատուկ պարագան, թերևս նրանց շքեղ զրահն է: Ի տարբերություն եվրոպացի ասպետների զրահների, սամուրայներինը շատ ավելի հարմարավետն էր և շարժվելուց խնդիրներ չէր առաջացնում: Լավ զրահը պետք է ամուր, բայց միևնույն ժամանակ ճկուն լիներ: Այն իրենից ներկայացնում էր մետաղից կամ կաշվից պատրաստված զրահ, որը մշակում էին հատուկ նյութերով և ամուր կարում: Աջ ձեռքը սովորաբար ազատ էին թողնում՝ շարժումների մաքսիմալ ազատությունն ապահովելու համար:
թուր- ամուրայները օգտագործում էին տարբեր տեսակի զենքեր: Ի սկզբանե հիմնական զենքն եղել է թուրը, որը կոչվում է տյոկուտո: Ժամանակի ընթացքում նրանք անցան ավելի կոր թրերի, որոնք արդյունքում վերածվեցին կատաների: Կատանը կարելի է համարել աշխարհում ամենահայտնի թրի տեսակը և, իհարկե, սամուրայների ամենաճանաչելի զենքը:
Սեպպուկո
Սամուրայի ճանապարհի մասին ամենավախենալու պատմություններից մեկը հանդիսանում է սեպպուկուն: Այդ արարողությունը հայտնի է նաև հարակիրի անվանումով: Սամուրայը պետք է ինքնասպան լիներ, եթե չէր կարողանում հետևել բուշիդոյին կամ եթե գերի էր ընկել: Սեպպուկուն կարող էր իրականացվել ինչպես կամավոր կերպով, այնպես էլ ստիպողաբար: Բայց միևնույնն է, այն մահանալու շատ պատվավոր ձև էր:
Կրոնը
Վաղ միջնադարյան ժամանակաշրջանում ճապոնական հիմնական կրոնի՝ սինտոյի կողքին տարածվում էր նաև բուդդայականությունը։ Ճապոնական սինտոն ասում էր որ աշխարհը լցված է աստվածային հոգիներով, իսկ կայսրերը սրբացվում էին և ծագում Արեգակի աստծոց։ Կա մի այսպիսի ավանդույթ, որ 552-553 թթ. հարավկորեական մի կայսր Բուդդայի ոսկեզօծ արձանը և հնդկական որոշ մագաղաթյա ձեռագրեր ուղարկում է ճապոնական արքայազն Կարուին և առաջարկում բուդդայականություն ընդունել։ Այս առաջարկը մերժվեց, սակայն այն հակասություններ առաջացրեց Սոգո տոհմում։ Պատճառը այն էր, որ ճապոնացիները մտածում էին որ բուդդայականության ընդունումը կուժեղացնի ճապոնական զինվորական ներուժը։ IV դարի վերջին Սյոտոկու Տայսին արդեն ակնհայտ քարոզում էր բուդդայականությունը և նպաստում չինական մշակույթի տարածմանը Ճապոնիայում։ VII դարի 20-ական թվականներին արդեն Ճապոնիայում կար մոտավորապես 50 բուդդայական կառույց։ Նա ողջունում էր բուդդայական վանահայրերի գալուստը, սակայն բուդդայական վանահայրերը իրենց հետ բերում էին նաև չինարեն լեզուն։ Այս իրադարձությունների կիզակետում VII դարի վերջում արդեն իր դիրքերը կորցրեց ճապոներեն լեզուն և սինտո կրոնը։
Քննարկում
Զույգերով ու խմբային քննարկման միջոցով պարզել, թե ինչո՞ւ Չինաստանն ու Ճապոնիան ինքնամեկուսացան արտաքին աշխարհից և ի՞նչ հետևանքներ ունեցավ դա նրանց համար:
.Տնային աշխատանք
.Դիագրամի միջոցով համեմատել Հնկաստանի , Չինաստանի, և Ճապոնիայի պետական կարգև, տնտեսությունն ու մշակույթը
Скачано с www.znanio.ru
© ООО «Знанио»
С вами с 2009 года.