Մարդու պահանջմունքները

  • pptx
  • 28.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Մարդու պահանջմունքները.pptx

Մարդու պահանջմունքները.

Հիմնական հուզական պահանջմունքները

Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը։ Բացի այդ, մարդն ունի նաև հուզական պահանջմունքներ, որոնք ազդում են զգացմունքների, հատկապես բարեկեցության զգացումի վրա։
 
Հուզական պահանջները կարևոր դեր են խաղում հոգեկան առողջության մեջ։

Պահանջմունքների  տեսակները

Նյութական՝   ապահովում է մարդու կենսագործունեությունը:

Հոգևոր՝

Հոգևոր՝   անձի զարգացման մակարդակը բնութագրող յուրահատուկ մարդկային գոյացություններ են:

Սոցիալական

Սոցիալական՝   արտահայտում են մարդու հասարակական բնույթը: Մարդու կյանքում հատկապես կարևոր են շփման և աշխատանքի սոցիալական պահանջմունքները:

Պահանջմունքների հերարխիան  ըստ՝ Ա.Մասլոուի

Անձի պահանջմունքներն ու դրդապատճառները, ըստ ամերիկացի հոգեբան Ա.Մասլոուի, փոխադարձաբար կարգավորվելով, անձի հոգեբանական կառուցվածքում ստեղծում են հիերարխիկ համակարգ:
Տրանսցենդենտալ՝   տիեզերական գաղտնիքներն իմանալու պահանջմունքներ
Ինքնաիրականացման՝   իմաստալի նպատակներ ունենալու և սեփական հնարավորություններն իրականացնելու պահնջմունքներ
Գեղագիտական՝   կարգի, գեղեցկության և ներդաշնակության պահանջմունքներ
Իմացական՝   իմանալու, հասկանալու, նորությունների պահանջմունքներ
Ինքնասիրության՝   ինքնահարգանքի, հարգված լինելու և այլ պահանջմունքներ
Սիրո և կապվածության՝    որևէ խմբի պատկանելու, սիրելու և սիրված լինելու  պահանջմունքներ
Անվտանգության՝    ապահով ու անվտանգ տեղի, տագնապից ազատ լինելու պահանջմունք
Կենսաբանական՝    սննդի, ջրի, հանգստի, քնի, սեռական և այլ պահանջմունքներ

Անձի ձևավորման գործընթացը հասկանալու համար պետք է պատկերացում կազմել նրա հոգեկան զարգացման փուլերի մասին: Հոգեբանության բնագավառում յուրաքանչյուր տարիքային շրջան ունի իր յուրահատուկ հոգեբանական բնութագիրը, անձի զարգացման փուլերը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

Մինչծննդյան փուլ՝   սաղմի բեղմնավորման պահից մինչև ծնվելը:
Մանկիկային փուլ՝   ծննդյան պահից մինչև 1.5 տարեկանը:
Վաղ մանկության փուլ՝   1.5-ից մինչև 6 տարեկան:
Կրտսեր դպրոցական տարիք՝   6-ից մինչև 13 տարեկանը:
Դեռահասություն և պատանեկություն՝   13-ից մինչև 20 տարեկան:
Երիտասարդություն՝   21-ից մինչև 35 տարեկանը:
Հասունություն՝    35-ից  մինչև 45 տարեկանը:
Միջին տարիք՝   45-ից  մինչև 65 տարեկան:
Ծերություն՝   65 տարեկանից հետո:

Շնորհակալություն

Ս.Հովսեփյան Շողակաթի միջնակարգ դպրոց