Զուգահեռանիստ

  • docx
  • 10.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Զուգահեռանիստ.docx

Զուգահեռանիստ, ուղղանկյունանիստ, խորանարդ

    Պրիզմայի մասնավոր տեսակն է զուգահեռանիստն է:

    Զուգահեռանիստ է կոչվում այն քառանկյուն պրիզման, որի հիմքերը զուգահեռագծեր են: Ընդ որում որպես զուգահեռանիստի հիմքեր կարելի է վերցնել նրա կամայական հակադիր նիստերի զույգը:

     Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:

    Զուգահեռանիստի չորս անկյունագծերը հատվում են մի կետում և այդ կետով կիսվում են:

     Զուգահեռանիստի անկյունագծերի հատման կետը հանդիսանում է նրա համաչափության (սիմետրիայի) կենտրոն, կամ ուղղակի կենտրոն:

    Ուղիղ զուգահեռանիստ է կոչվում այն զուգահեռանիստը, որի կողմնային կողերը ուղղահայաց են հիմքերին:

    Ուղղանկյունանիստը այն զուգահեռանիստն է, որի բոլոր կողմնային նիստերը ուղղանկյուններ են:

 

·             Ուղղանկյունանիստի բոլոր նիստերը ուղղանկյուններ են:

·             Ուղղանկյունանիստի բոլոր երկնիստ անկյուններն ուղիղ են:

·             Ուղղանկյուանիստի անկյունագծերը հավասար են

    Դիցուք ուղղանկյունաիստի երեք ոչ զուգահեռ կողերի երկարություններն են a, b, c, իսկ անկյունագծինը՝ d: Այդ դեպքում՝ ուղղանկյունանիստի անկյունագծի քառակուսին հավասար է նրա երեք չափումների քառակուսիների գումարին:

 

 

 

 

    Ուղղանկյունանիստը, որի բոլոր երեք չափումները հավասար են, կոչվում է խորանարդ

   Խորանարդի բոլոր նիստրեը միմյանց հավասար քառակուսիներ են: