Սեղան
Սեղան է կոչվում այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը զուգահեռ չեն:
Սեղանի զուգահեռ կողմերը կոչվում են հիմքեր:
AD -ն և BC -ն սեղանի հիմքերն են:
Սեղանի կողմերը, որոնք զուգահեռ չեն, կոչվում են սրունքներ:
AB -ն և CD -ն սեղանի սրունքներն են:
Կան սեղանի մի քանի տեսակներ: Հաճախ դիտարկվում են ուղղանկյուն և հավասարասրուն սեղանները:
Ուղղանկյուն սեղան
Սեղանը կոչվում է ուղղանկյուն սեղան, եթե նրա սրունքներից որևէ մեկը ուղղահայաց է հիմքերին:
Հավասարասրուն սեղան
Սեղանը, որի սրունքները հավասար են, կոչվում է հավասարասրուն սեղան:
Սեղանի հատկությունները
Սեղանի ներքին անկյունների գումարը (ցանկացած քառանկյան) 360° է:
Ցանկացած սեղանի սրունքին առընթեր անկյունների գումարը 180° է:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.