Сложные слова
Оценка 4.9

Сложные слова

Оценка 4.9
rtf
13.05.2020
Сложные слова
Բարդ բառեր.rtf

 

                             ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Հայ լեզվաբանական գրականության մեջ բարդ բառերի (բարդությունների) սահմանումը (Երկու և ավելի արմատներից կազմված բաղադրությունները կոչվում են բարդ բառեր կամ բարդություններ) դեռևս Թրակացու ժամանակաշրջանի մեկնիչներից մինչև մեր օրերը էական փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է բարդ բառերի դասակարգմանը, ապա պետք է ասել, որ տարբեր լեզվաբաններ դրանք դասակարգել են տարբեր մոտեցումներով։

   Մեր աշխատանքում անդրադարձել ենք Ա Սուքիասյանի, Ս Աբրահամյանի, Էդ Աղայանի կողմից կատարված դասակարգումներին՝ հաշվի առնելով նաև Ս Գալստյանի մոտեցումը։

   Ս Գալստյանն իր «Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում» գրքում անդրադառնալով բարդ բառերին (իսկական բարդություններին)՝ ներկայացնում է մի աղյուսակ, որի միջոցով ցույց է տալիս, որ երկարմատ իսկական բարդությունների մեջ տարբեր խոսքի մասերի հնարավոր արմատազուգորդումների՝ կաղապարների թիվը 16 է։

 

         N

         V

         A

         M

        N

1.

        NN

2.

       NV

3.

       NA

4.

       NM

        V

5.

       VN

6.

       VV

7.

       VA

8.

       NM

        A

9.

       AN

10.

        AV

11.

       AA

12.

       AM

        M

13.

       MN

14.

        MV

15.

       MA

16.

       MM

 

Բերենք մի քանի օրինակ՝

1 գոյական + գոյական՝ արոտավայր, գոտեմարտ, ծովեզր, քարաժայռ և այլն,

2 գոյական + բայարմատ՝ գլխակեր, կավածեփ, հրացայտ, հուսահատ, սրտաբուխ և այլն,

3 գոյական + ածական՝ անդնդախոր, կատակախառն, մտամոլոր, սանձարձակ և այլն։

   Այժմ առանձին-առանձին անդրադառնանք Ա Սուքասյանի, Ս Աբրահամյանի և Էդ Աղայանի կատարած դասակարգումներին։

                

                     Բարդ բառերի դասակարգումը

  Սուքիասյանը, ըստ ձևաբանական-շարահյուսական կառույցի, բարդությունները բաժանում է երկու խմբի՝ վերլուծական և համադրական։ Ըստ նրա՝ վերլուծական բարդությունները կազմվում են վերլուծական եղանակով, բաղադրիչները հանդես են գալիս անջատաբար, ունեն մեկ ընդհանուր հիմնական շեշտ, գիտակցվում են իբրև բառային միավոր, իսկ վերլուծական բարդությունների մեջ մտնում են հարադրությունները և կրկնավորները։

   Հարադրական բարդություններ են կոչվում վերլուծական եղանակով կազմվող այն բարդությունները, որոնց կազմի մեջ մտնող երկու և ավելի բառեր առանց միաձուլվելու, հանդես գալով հարադրաբար արտահայտում են մեկ բառի իմաստ։ Հարադրական բարդությունների բաղադրիչները հանդես են գալիս անջատաբար, իրարից բաժանվում են արտասանական զգալի դադարով, պահպանում են իրենց ձևական անկախությունը, որը  գրավոր խոսքում արտահայտվում է բաղադրիչ բառերի կան անջատ, կամ էլ միացման գծիկով գրությամբ։ Օրինակ՝ ներս տանել, մեծ-մեծ, խումբ-խումբ, բառ ու բան և այլն։ Ինչ վերաբերում է սովորական, ոչ դարձվածքային հարադրական բարդությունների բաղադրիչ բառերին, դրանք պահպանում են իրենց բառային ինաստները ինչպես՝ հազար ու մեկ, հար և նման, կես անել, հազիվ թե և այլն։ Իսկ դարձվածքներ ներկայացնող հարադրական բարդությունների բաղադրիչները, ընդհակառակը, կորցնում են իրենց բառային իմաստները, և դարձվածքի իմաստը չի բխում բաղադրիչների բառային խմաստներից ինչպես՝ աչքը ծակ, խելքի տոպրակ, ուղտի ականջում քնած և այլն։

   Հարադրական բարդությունները ստորաբաժանվում են անվանական հարադրությունների (կազմվում են գոյական, ածական, մակբայ, թվական, շաղկապ, եղանակավորող բառ խոսքի մասերի բառերի հարադրությամբ ինչպես՝ գիշեր-ցերեկ, օր ու գիշեր, ետ ու առաջ, լռիկ-մնջիկ, չորս-հինգ, ասես թե, քանի դեռ, առ և տուր և այլն) և բայական հարադրությունների (Հարադրական բարդությունների զգալի մասը կազմում են հարադրական բայերը, որոնք կազմվում են մեկ բայից և հարադիր բառից կամ երկու բայերից, ունեն բառային առանձին իմաստ և մեկ ընդհանուր շեշտ օրինակ՝ վազ տալ, պար գալ, լաց լինել և այլն)։

   Սուքիասյանը հարադրական բարդությունների ևս մի տեսակ է առանձնացնում՝ բաղհյուսական հարադրություն, որը սովորական հարադրությունից տարբերվում է նրանով, որ հարադրվող տարրերը՝ բաղադրիչները իրար նկատմամբ համազոր են և հաճախ համադաս, շաղկապվում են ու կամ և շաղկապով։ Օրինակ՝ ահ ու դող, ցիր ու ցան, հագած-կապած, նիստ ու կաց և այլն։ Բաղհյուսական հարադրություններ կազմվում են հիմնականում համանիշ, նույնանիշ (ձայն ու ծպտուն, լռիկ-մնջիկ, թանկ ու կրակ, զուգված-զարդարված և այլն), ինչպես նաև իմաստով մոտ (միևնույն իմաստաբանական դաշտին պականող)  բառերի հարադրությունից (թև-թիկունք, թքել-մրել, մարդ ու կին, անց ու դարձ, ծափծիծաղ և այլն) ։

   Կրկնավոր հարադրական են կոչվում այն բարդությունները, որոնք կազմվում են վերլուծական եղանակով՝ նույն բառի կրկնությամբ։ Սովորաբար կրկնվում են միավանկ կամ կարճ բառերը, գրվում են անջատ, ինչպես հարադրական բարդությունները, և բաղադրիչ բառերը պահպանում են իրենց շեշտը։

   Սուքիասյանը կրկնավոր բարդությունները ևս բաժանում է խմբերի՝

1 Հայերենի տարբեր խոսքի մասերին պատկանող բառերի կրկնությամբ կազմվող կրկնավոր բարդություններ, օր՝ գույն-գույն, ուշ-ուշ, մեկ-մեկ, ինչ-ինչ, վա՜յ-վա՜յ, վո՜ւյ-վո՜ւյ,

2 Կրկնավոր բայեր, օր՝ բզիկ-բզիկ անել, մեջ-մեջ անել, վեր-վեր թռչել,

3Գրաբարյան նախդիրներով կրկնավորներ, օր՝ տող առ տող, քայլ առ քայլ, մերթ ընդ մերթ, մեջ ընդ մեջ,

4 Հնչյունափոխությամբ կրկնավորներ (սրանց առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ընդարձակվում է բառի բառային իմաստը), օր՝ առոք-փառոք, ալան-թալան, թելիկ-մելիկ, հաց-մաց, բան-ման, ոլոր-մոլոր, աման-չաման, լեփ-լեցուն, կաս-կարմիր,

5 Հնչյունական կազմով ու իմաստով նույն կամ մոտ բառերի կրկնություն, օր՝ փոր-փսոր, ճար-ճարակ, տեր-տիրական և այլն։

   Ինչ վերաբերում է համադրական բարդություններին, ապա դրանք, ըստ Սուքիասյանի, կազմվում են համադրության եղանակով բաղադրիչները հանդես են գալիս միասնաբար, ունեն մեկ ընդհանուր շեշտ, և ըստ բաղադրիչների ձուլվածության աստիճանի ու կցվածության, շարահյուսական կապի դրսևորման, իմաստային անկախության՝ ստորաբաժանվում են կցական և իսկական բարդությունների։

   Կցական են կոչվում համադրական եղանակով կազմվող այն բարդությունները, որոնց կազմի մեջ մտնող բաղադրիչները հանդես են գալիս միասնաբար՝ կցումով։ Օր՝ այսօր, կեսօր, որևէ, ինչևէ և այլն։  

Կցական բարդությունները լեզվաբանը խմբավորում է հետևյալ կերպ՝

1 Շարահյուսական տարբեր կապակցություններից կազմված կցական բարդություններ, օր՝ տանտիկին, մորեղբայր, քեռորդի, մեջտեղ, տաքդեղ, երբևիցե, ովևէ  և այլն,

2 Գրաբարյան նախդիրներով կազմված կցականներ, օր՝ առայժմ, առմիշտ, զարթուն, զարմ, ընդհանուր, ընդծովյա, ըստամենայնի, իզուր, իսպառ և այլն,

3 Հարադրական բայերից կազմված կցականներ, օր՝ երեսսրբիչ, խոսքկապ, շուրջկալ, վրեժխնդիր և այլն, 

4 Բաղհյուսական հարադրություններից բարդություններ, օր՝ անցուդարձ, խորդուբորդ, հալումաշ, հարձուփորձ և այլն,

5 Բառի կրկնությամբ կազմված կցական բարդություններ, օր՝ լիուլի, նորանոր, մեծամեծ, օրըստօրե և այլն,

6 Արմատի կրկնությամբ կազմված կցական բառեր, օր՝ աղկաղկ, արծարծել, փողփողալ, թրթուր, փրփուր, և այլն։

   Իսկական են կոչվում այն բարդությունները, որոնք կազմվում են համադրական եղանակով երկու և ավելի հիմնական ձևույթներից կամ արմատական բառերից, որոնց շարահյուսական կապը ձևաբանորեն դրսևորված չէ համապատասխան վերջավորություններով, երբ բաղադրիչները կորցնում են իրենց և՛ ձևական, և՛ իմաստային անկախությունը։ Օր՝ հիասքանչ, սրտաբուխ, մեծատուն, սերմնացան, Խաչատուր, Նորայր, Սիրանուշ, Հրաչյա և այլն։

   Իսկական բարդությունները կազմվում են ինչպես հոդակապով (գնդացիր, միապետ, հողածին, ծաղկեպսակ և այլն), այնպես էլ՝ առանց հոդակապի (գրբաց, հացթուխ, նեղսիրտ, դրկից և այլն)։

   Անդրադառնալով Ս Աբրահամյանի տեսակետին՝ պետք է ասել, որ նա բարդ բառերը, ըստ բաղադրիչների կապի սերտության աստիճանի բաժանում է երկու խմբի՝ համադրական և հարադրական։

   Աբրահամյանը համադրական է համարում այն բարդ բառերը, որոնց բաղադրիչները միաձույլ են։ Օր՝ բարձրահարկ, դասասենյակ, հանդիսատես և այլն։ Ըստ նրա՝ համադրական բարդ բառերի  մեջ կարող են  լինել երկու, երեք, չորս արմատային բաղադրիչներ, որոնց քանակը տեսականորեն չի սահմանափակվում չորսով, բայց քանի որ լեզուն խուսափում է երկարաշունչ բառերից, ուստի ձգտում է ավելի արմատներով բարդ բառեր չկազմել։ Սակայն անկախ նրանից, թե բարդ բառի մեջ քանի արմատային բաղադրիչ կա, համաժամանակյա բառակազմության դեպքում ամեն մի բարդ բառ, որպես կանոն, կազմվում է երկու անմիջական բաղադրիչներից, որոնք բարդ բառերի հիմքերն են, իսկ ըստ անմիջական բաղադրիչների կազմության՝ բարդ բառերն ունեն հետևյալ դրսևորումները՝

1 Երկարմատ բարդ բառեր, որոնք կունենան հետևյալ կաղապարները՝

1) Ա + Ա երկարմատ, օր՝ լայնեզր, ջրմուղ, կեսօր, ձեռագործ, և այլն։

2) Երկարմատ՝ բաղադրյալ անդամով կամ անդամներով ունի հետևյալ դրսևորումները

ա) Աա + Ա, օր՝ սառցահատ, վերջնահաշիվ, գրչատուփ և այլն։

բ) Ա + Աա, օր՝ դասալսում, կարճահասակ, վարձահատույց և այլն։

գ) Աա + Աա, աԱ + Աա, օր՝ հաստոցաշինություն, սառցապահարան, համերգաշրջան և այլն։

2 Եռարմատ բարդ բառեր, որոնց հիմքերը ըստ արմատների բաշխման կամ աստիճանական բաղադրման երկու տարբերակ կարող են ունենալ։ Եթե նկատի ունենանք անածանց հիմքերը, ապա այդ բաշխումը կարելի է արտահայտել հետևյալ կաղապարներով՝ ա) Ա + ԱԱ, օր՝ երկարաժամկետ, ֆոտոցուցափեղկ, դիմալուսանկար, և այլն, բ) ԱԱ +Ա, օր՝ազգագրագետ, հեծանվահրապարակ, էլեկտրաքարշավար և այլն։

3 Քառարմատ բարդություններ, որոնք քիչ են։ Սրանց անմիջական բաղադրիչները կարելի է կազմել տարբեր կերպ։

   Ըստ բաղադրիչների կապակցման եղանակի՝ Աբրահամյանը համադրական բարդությունների երկու տեսակ է առանձնացնում՝ հոդակապավոր և անհոդակապ։

   Հոդակապ է կոչվում այն ձայնավոր հնչյունը, որը բարդության բաղադրիչները կապում է իրար հետ։ Հայերենում հիմնական հոդակապը ա-ն է, քիչ բառերում հանդես է գալիս ե-ն։ Որոշ բարդություններում նաև ու, և շաղկապների դերը նման է հոդակապի դերին, օր՝ արդուզարդ, կերուխում, առևտուր և այլն։ Հոդակապավոր բարդությունների բաղադրիչները գերազանցապես կապված են ստորադասական հարաբերությամբ մեկ բաղադրիչը լրացնում է մյուսին այս կամ այն տեսակետից։ Օր՝ լայնաթիկունք, դասասենյակ, խաղահրապարակ և այլն։ Հոդակապով բարդությունները կարող են արտահայտել նաև համադասական հարաբերություն, որը հանդես է գալիս համանիշ կամ իմաստով իրար մոտ ածական բաղադրիչներով կազմված բարդ ածականներում (տխրադալուկ, հիասքանչ, վայելչագեղ և այլն), այնպիսի բարդ ածականներում, որոնք կազմված են նույն կամ համանիշ ածանցավոր հիմքից, ընդ որում՝ 1-ին հիմքում ածանցը սղվում է (բառաքերականական, դրամաիրային, գաղափարադաստիարակչական և այլն)։

  Անդրադառնալով անհոդակապ բարդություններին՝ Աբրահամյանը նշում է, որ դրանք կազմում են համադրական բարդ բառերի համեմատաբար փոքր մասը և կազմավորման տեսակետից բաժանվում են երկու խմբի՝ ա) հոդակապավոր բարդություններին հարաբերակից կամ կաղապարային բարդ բառեր, բ) հոդակապավոր բարդություններին անհարաբերակից կամ փոխանցումային բարդ բառեր։ Առաջին խմբի անվան տակ Աբրահամյանը նկատի ունի իսկական բարդությունները (օր՝ ակնթարթ, հացթուխ, քարտաշ, վրեժխնդիր և այլն), իսկ երկրորդ խմբի անվան տակ՝ կցական բարդությունները (օր՝ տասնութ, մայրցամաք, փակուղի և այլն)։

  Գալով հարադրական բարդ բառերին՝ Աբրահամյանն ասում է, որ դրանք այն բարդ բառերն են, որոնց անմիջական բաղադրիչներն անջատ են բանավոր խոսքի մեջ բաժանված են արտասանական թույլ դադարով, իսկ գրավոր խոսքի մեջ՝ անջատ գրությամբ կամ միանում են միության գծիկով։ Օր՝ իբրև թե, մինչև իսկ, ուշ-ուշ, մանր-մունր և այլն։ 

   Ըստ բաղադրիչների կազմի և նրանց միացման բնույթի՝ հարադրական բառերն առանձնացնում է բուն հարադրական և կիսահարադրական բառերի։ Բուն հարադրական բարդ բառերի բնորոշ հատկանիշը լեզվաբանը համարում է նրանց բաղադրիչների անջատ լինելը, որը բանավոր խոսքում արտահայտվում է թույլ դադարով, գրավոր խոսքում՝ անջատ գրությամբ։ Օր՝ սիրտ տալ, վեր կենալ մինչև անգամ, հետ առ կետ, վար ու ցանք և այլն։ Ինչ վերաբերում է կիսահարադրական բարդ բառերին, ապա դրանց բաղադրիչները բուն հարադրությունների համեմատությամբ ավելի սերտ են միացած, որը գրավոր խոսքում արտահայտվում է միության գծիկով։ Օր՝  խումբ-խումբ, գնալ-գալ, մեծ-մեծ, գիշեր-ցերեկ և այլն։

   Անվանի լեզվաբան Էդ Աղայանն իր «Ընդհանուր և հայկական բառագիտություն» գրքում, անդրադառնալով բարդ (բաղադրյալ) բառերին, նշում է, որ ժամանակակից հայերենի բաղադրությունները բազմազան են թե՛ իրենց կազմության եղանակներով ու միջոցներով, թե՛ իրենց կիրառություններով։ Եվ հիմնվելով ամենաընդհանուր բառակազմական հատկանիշների վրա՝ ժամանակակից հայերենի բաղադրությունները կարելի է բաժանել 3 տիպի՝ վերլուծական, համադրական և հապավական։

  Աղայանը վերլուծական է կոչում այն բաղադրությունները, որոնց բաղադրիչները պահպանում են իրենց ինքնուրույնությունը, այսինքն՝ արտասանվում և գրվում են որպես առանձին բառեր և մեծ մասամբ արտահայտում են բառային իմաստ։ Օր՝ բարև տալ, շուռ տալ, պար գալ, մերթ ընդ մերթ և այլն։ Ըստ լեզվաբանի՝ ժամանակակից հայերենի վերլուծական բաղադրությունները 4 տեսակ են՝ հարադրական (որոնք ներկայացնում են բառերի կապակցություն՝ մեկ բառային իմաստով, օր՝ առաջ գալ, բարև տալ, լաց լինել և այլն), կրկնավոր (որոնք ներկայացնում են նույն բառի փոփոխված կամ անփոփոխ, ամբողջական կամ հատվածական կրկնությունները, օր՝ մեծ-մեծ, աման-չաման, շիփ-շիտակ և այլն), կայուն բառակապակցություններ (այն բառակապակցություններն են, որոնք անբաժանելի, կայուն միասնություն են կազմում, որպես մի բառային իմաստ արտահայտող բաղադրություն, օր՝ Սուրենն ուր որ է կգա նախադասության մեջ ուր որ է բառակապակցությունը գործածվել է որպես նախադասության մեկ անդամ, «շուտով, անմիջապես» նշանակությամբ, ուստի և կայուն բառակապակցություն է), հատվածական բաղադրություններ (սրանք առաջանում են նույնական կամ համանիշ ածանցներով կազմված ածականների համադասական կամ ստորադասական կապակցություններից, օր՝ գիտատեխնիկական, լեզվագրական, ռազմաքաղաքական և այլն)։

   Համադրական են կոչվում այն բաղադրությունները, որոնց բացադրիչները միմյանց հետ միանալով մեկ բառ են կազմում և ստանում մեկ հիմնական բառային շեշտ։

   Աղայանը համադրական բարդություններին վերաբերող հատվածում  քննում է բաղադրական հիմքերը (ըստ կազմության՝ պարզ և բաղադրյալ, ըստ իրենց բառակազմական դերի՝ սերող և բաղադրող), անդրադառնում հոդակապին՝ տալով հոդակապի սահմանումը բարդությունների բաղադրիչներն իրար կապող ա ձայնավորը կոչվում է հոդակապ։ Նշում է, որ հոդակապը զուրկ է իմաստից, և որպես կանոն, իմաստային տարբերակում առաջ չի բերում միևնույն բաղադրիչներից կազմված բարդության հոդակապով և անհոդակապ տարբերակներում (հացատուն-հացտուն, դռնբաց-դռնաբաց և այլն)։ Աղայանը  նաև նշում է, որ որոշ բառերում հոդակապ կարող է լինել ե ձայնավորը։

  Սրանցից բացի անդրադառնում է բարդություններին և դրանք ըստ իրենց բառակազմական եղանակների ու կառուցվածքային առանձնահատկությունների՝ բաժանում 4 տեսակի

1 Բուն կամ իսկական

2 Կցական կամ կապակցական - սրանք ստացվել կամ ստացվում են վերլուծական բաղադրություններից՝ նրանց բաղադրիչների կցումով, օր՝ գլուխգործոց, չորսհարկանի, կեսօր և այլն։

3 Կրկնական - ներկայացնում են ամբողջական բառի կամ նրա մի մասի կրկնությունը մեկ բառում, օր՝ վազվզել, փայլփլել և այլն։

4 Հատվածական - հատվածական բաղադրությունների բաղադրիչների միավորումով կազմվող բարդություններն  են, օր՝ ռազմաքաղաքական, լեզվագրական, տնտեսագիտական և այն։

  Ինչ վերաբերում է հապավակսն բաղադրություններին, ապա Աղայանն այն սահմանում է հետևյալ կերպ

  Հապավումը բաղադրյալ անվանումների ու տերմինների կրճատված մասերի միավորումով բաղադրություններ կազմելու եղանակն է, ինչպես և՝ այդ եղանակով կազմված  բաղադրություններ։ Օր՝ ՍՍՀՄ, ԳԱ, ՍՄԿԿ և այլն։ 

Ինչպես ուրիշ լեզուներում՝ այնպես էլ հայերենում, հապավումը առաջացել է համառոտագրությունից (նախկինում գրել են Ն Դ , ապա միայն հետագայում ՆԴ // Նոր Դար)։

Աղայանն առանձնացմում է հապավական բաղադրությունների տարբեր տեսակներ՝

1 Տառային - ԳԱ, ՍՄԿԿ, ՍՍՀ

2 Բառամասային կամ վանկային - զինկոմ, քաղղեկ

3 Հատվածական հապավույթներ - անտառատնտեսություն, գյուղնախարարություն, գործարհկոմ

4 Վանկաբառային - պետհամալսարան, ժողկրթբաժին, ժողդատարան և այլն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

   Անդրադառնալով անվանի լեզվաբանների՝ բարդ բառերի վերաբերյալ կատարած մոտեցումներին (դասակարգումներին)՝ կարող ենք փաստել, որ չնայած լեզվաբաններից յուրաքանչյուրը տարբեր կերպ է սահմանել բարդությունները, դրանց տեսակները, չնայած որոշ դեպքերում լեզվաբանները տալիս են հակառակ բնութագրումներ, և, չնայած որ մենք անդրադարձ կատարելով բարդ բառերի՝ նրանց կատարած դասակարգումներին, մեզ համար առավել ընդունելի ու ճշգրիտ ենք համարում Ս Աբրահամյանի դասակարգումը (մեր կարծիքը հիմնավորվում է հավելվածում առկա գծապատկերների միջոցով), այնուամենայնիվ, պետք է ասել, որ դրանք ներկայացնում են ժամանակակից հայոց լեզվի բարդ բառերի (բարդությունների) կազմության կուռ, ամբողջական համակարգը։

 

 

 

 

        ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1.    Աբրահամյան Ս, Ժամանակակից գրական հայերեն, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ, Եր, 1981, 418 էջ։

2.    Աղայան Էդ, Ընդհանուր և հայկական բառագիտություն, ԵՊՀ հրատ, Եր, 1984, 372 էջ։

3.    Գալստյան Ս, Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, ԵՊՀ հրատ, Եր, 1978, 324 էջ։

4.    Սուքիասյան Ա, Ժամանակակից հայոց լեզու, ԵՊՀ հրատ, Եր, 2004, 351 էջ։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 

N V

N V

Բերենք մի քանի օրինակ՝ 1 ․ գոյական + գոյական՝ արոտավայր, գոտեմարտ, ծովեզր, քարաժայռ և այլն, 2 ․ գոյական + բայարմատ՝ գլխակեր, կավածեփ, հրացայտ, հուսահատ, սրտաբուխ…

Բերենք մի քանի օրինակ՝ 1 ․ գոյական + գոյական՝ արոտավայր, գոտեմարտ, ծովեզր, քարաժայռ և այլն, 2 ․ գոյական + բայարմատ՝ գլխակեր, կավածեփ, հրացայտ, հուսահատ, սրտաբուխ…

ներկայացնող հարադրական բարդությունների բաղադրիչները, ընդհակառակը, կորցնում են իրենց բառային իմաստները, և դարձվածքի իմաստը չի բխում բաղադրիչների բառային խմաստներից ․ ինչպես՝ աչքը ծակ, խելքի տոպրակ, ուղտի…

ներկայացնող հարադրական բարդությունների բաղադրիչները, ընդհակառակը, կորցնում են իրենց բառային իմաստները, և դարձվածքի իմաստը չի բխում բաղադրիչների բառային խմաստներից ․ ինչպես՝ աչքը ծակ, խելքի տոպրակ, ուղտի…

1 ․ Հայերենի տարբեր խոսքի մասերին պատկանող բառերի կրկնությամբ կազմվող կրկնավոր բարդություններ, օր ․ ՝ գույն-գույն, ուշ-ուշ, մեկ-մեկ, ինչ-ինչ, վա՜յ-վա՜յ, վո՜ւյ-վո՜ւյ, 2 ․ Կրկնավոր բայեր,…

1 ․ Հայերենի տարբեր խոսքի մասերին պատկանող բառերի կրկնությամբ կազմվող կրկնավոր բարդություններ, օր ․ ՝ գույն-գույն, ուշ-ուշ, մեկ-մեկ, ինչ-ինչ, վա՜յ-վա՜յ, վո՜ւյ-վո՜ւյ, 2 ․ Կրկնավոր բայեր,…

զարմ, ընդհանուր, ընդծովյա, ըստամենայնի, իզուր, իսպառ և այլն, 3 ․ Հարադրական բայերից կազմված կցականներ, օր ․ ՝ երեսսրբիչ, խոսքկապ, շուրջկալ, վրեժխնդիր և այլն, 4 ․…

զարմ, ընդհանուր, ընդծովյա, ըստամենայնի, իզուր, իսպառ և այլն, 3 ․ Հարադրական բայերից կազմված կցականներ, օր ․ ՝ երեսսրբիչ, խոսքկապ, շուրջկալ, վրեժխնդիր և այլն, 4 ․…

որ լեզուն խուսափում է երկարաշունչ բառերից, ուստի ձգտում է ավելի արմատներով բարդ բառեր չկազմել։ Սակայն անկախ նրանից, թե բարդ բառի մեջ քանի արմատային բաղադրիչ կա,…

որ լեզուն խուսափում է երկարաշունչ բառերից, ուստի ձգտում է ավելի արմատներով բարդ բառեր չկազմել։ Սակայն անկախ նրանից, թե բարդ բառի մեջ քանի արմատային բաղադրիչ կա,…

գալիս ե -ն։ Որոշ բարդություններում նաև ու, և շաղկապների դերը նման է հոդակապի դերին, օր ․ ՝ արդուզարդ, կերուխում, առևտուր և այլն։ Հոդակապավոր բարդությունների բաղադրիչները…

գալիս ե -ն։ Որոշ բարդություններում նաև ու, և շաղկապների դերը նման է հոդակապի դերին, օր ․ ՝ արդուզարդ, կերուխում, առևտուր և այլն։ Հոդակապավոր բարդությունների բաղադրիչները…

բաղադրիչների անջատ լինելը, որը բանավոր խոսքում արտահայտվում է թույլ դադարով, գրավոր խոսքում՝ անջատ գրությամբ։ Օր ․ ՝ սիրտ տալ, վեր կենալ մինչև անգամ, հետ առ…

բաղադրիչների անջատ լինելը, որը բանավոր խոսքում արտահայտվում է թույլ դադարով, գրավոր խոսքում՝ անջատ գրությամբ։ Օր ․ ՝ սիրտ տալ, վեր կենալ մինչև անգամ, հետ առ…

ստորադասական կապակցություններից, օր ․ ՝ գիտատեխնիկական, լեզվագրական, ռազմաքաղաքական և այլն ) ։ Համադրական են կոչվում այն բաղադրությունները, որոնց բացադրիչները միմյանց հետ միանալով մեկ բառ են…

ստորադասական կապակցություններից, օր ․ ՝ գիտատեխնիկական, լեզվագրական, ռազմաքաղաքական և այլն ) ։ Համադրական են կոչվում այն բաղադրությունները, որոնց բացադրիչները միմյանց հետ միանալով մեկ բառ են…

Ինչ վերաբերում է հապավակսն բաղադրություններին, ապա Աղայանն այն սահմանում է հետևյալ կերպ ․ Հապավումը բաղադրյալ անվանումների ու տերմինների կրճատված մասերի միավորումով բաղադրություններ կազմելու եղանակն է,…

Ինչ վերաբերում է հապավակսն բաղադրություններին, ապա Աղայանն այն սահմանում է հետևյալ կերպ ․ Հապավումը բաղադրյալ անվանումների ու տերմինների կրճատված մասերի միավորումով բաղադրություններ կազմելու եղանակն է,…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Անդրադառնալով անվանի լեզվաբանների՝ բարդ բառերի վերաբերյալ կատարած մոտեցումներին ( դասակարգումներին ) ՝ կարող ենք փաստել, որ չնայած լեզվաբաններից յուրաքանչյուրը տարբեր կերպ է սահմանել բարդությունները,…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Անդրադառնալով անվանի լեզվաբանների՝ բարդ բառերի վերաբերյալ կատարած մոտեցումներին ( դասակարգումներին ) ՝ կարող ենք փաստել, որ չնայած լեզվաբաններից յուրաքանչյուրը տարբեր կերպ է սահմանել բարդությունները,…

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Աբրահամյան Ս ․ , Ժամանակակից գրական հայերեն, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ ․ , Եր ․ , 1981, 418 էջ։ 2. Աղայան…

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ 1. Աբրահամյան Ս ․ , Ժամանակակից գրական հայերեն, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ ․ , Եր ․ , 1981, 418 էջ։ 2. Աղայան…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020