Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում
Оценка 5

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում

Оценка 5
Педсоветы
docx
детская психология +1
1 кл—4 кл
09.05.2020
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում
8. հետազոտական աշխատանք.docx

Արարատի մարզ

 

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում

(Ավարտական հետազոտական  աշխատանք)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝                        Արալեզի միջն. դպրոցի դասվար

                                         Մարինե Զարոյան

Ղեկավար՝                               Աստղիկ Բալայան

 

2018թ.

 

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ…………………………………………………...................1

ԳԼՈՒԽ 1. Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ

1.1 Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը

       մարդկանց կյանքում.......................................................................1

1.2 Արդի ժամանակներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիանե-

     րի տեսակները..................................................................................2

1.2.1 Հեռուստացույց: Հեռուստացույցը  ուսուցողական հզոր գործիք......2

1.2.2. Համակարգիչը, համացանցը և երեխան: Համակարգչի դրական             ազդեցությունները..........................................................................9

1.2.3. Հեռախոսը և երեխան: Բջջային հեռախոսների ճառագայթումները

         և  ազդեցությունը..........................................................................14

        ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.....................................................................16

 


 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  Արդի ժամանակներում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների, մեր օրերում աներևակայելի է առաջընթացը կրթության և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը:        Դրանք են թելադրում կյանքի ընթացքն ու ուղղորդում ճանապարհը: Քաղաքական, տնտեսական, գեղագիտական, հոգեբանական, բարոյական, կրթական, հասարակական տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների թողած ազդեցության հետևանքները խորն են այնքանով, որ մարդկային կյանքի և հոգու ոչ մի անկյունը զերծ չի մնացել այդ ազդեցությունից: Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության հարաբերությունները: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները: 

  Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:

  Մեր գիտահետազոտական աշխատանքում անդրադարձ ենք կատարել մանկավարժական տեսանկյունից քննարկվող հետևյալ խնդրին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխաների առօրյա կյանքում:

  Այսպիսով՝ մեր աշխատանքի նպատակն է՝ ուսումնասիրել տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների հոգեվիճակի վրա, ինչպես նաև զետեղել նյութեր, որոնք կարող են օգնել ուսուցչին և ծնողին:

Աշխատանքը կազմված է ներածությունիցեզրակացությունից, տեսական և փորձարարական բաժիններից: Տեսական բաժինը կազմված է 2 գլուխներից, որը ներառում է խնդրի վերաբերյալ գրականության վերլուծություն: Աշխատանքն ավարտվում է եզրակացություններով, օգտագործված գրականության ցանկով:

 

ԳԼՈՒԽ 1. Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ

1.1Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկանց կյանքում

 

         Հասարակությունների ընդլայնման ու մշակութային առաջադիմության հետ զուգընթաց, կապի միջոցները նույնպես կատարելագործվեցին, և կյանքի եղանակները, մտքերն ու լուրերը փոխանակելու համար մարդկությանն ընձեռեցին նոր հնարավորություններ: Այնպես որ մեծ թվով գիտնականներ, նկատի առնելով տեղեկությունների, մտքերի ու մարդկային խոհերի փոխանակման մեջ նորագույն տեխնոլոգիաների ակնառու դերը՝ ժամանակակից պատմական շրջանն անվանել են «Հաղորդակցության դարաշրջան»:
            Ներկա դարաշրջանում, մարդ արարածը մուտք է գործել տեխնոլոգիաների նոր դարաշրջան, որն արագ տեմպերով փոփոխության է ենթարկել նրա հասարակական կյանքը: Կապի միջոցները, հակառակ մեր ակնկալիքներին չեզոք միջոցներ չեն: Նորագույն տեխնոլոգիաներիը ամենաշտ ազդեցությունը թողել են մարդկային կյանքի վրա և նրա համար ստեղծել են նոր աշխարհ: Մեծ թվով հասարակագետներ խոստովանում են, որ հանրային լրատվամիջոցները մեծ ազդեցություն են թողնում ողջ հասարակության վրա: Քաղաքական, տնտեսական, գեղագիտական, հոգեբանական, բարոյական և հասարակական տեսանկյունից այդ երևույթի թողած ազդեցության հետևանքները խոր են այնքանով,որ մրդկային կյանքի և հոգու ոչ մի անկյունը զերծ չի մնացել այդ ազդեցությունից:

Այդ լրատվամիջոցները մեծ դեր ունեն նոր սովորությունների ձևավորման, համաշխարհայնացման, մարդկային վարքագծի ու տրամադրության փոփոխության և մյուս ժողովուրդների հետ

                                                                                   1

դրացիական հարաբերություններ սկսելու հարցերում:

            Տեխնոլոգիաների ոլորտում համակարգչի մուտք գործելով, մարդկային կյանքը ավելի մեծ փոփոխությունների ենթարկվեց: Համացանցային հասարակությունը պատճառ է դարձել, որ համընդհանրությունը և տեխնոլոգիական ցանցաշինությունը մուտք գործեն նաև ուսուցման ոլորտ: Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների հեղաշրջման հետևանքով հեղաշրջվել են նաև ուսուցողական, տնտեսական ու մշակութային ոլորտները և ստեղծվել է մի նոր աշխարհ: Ներկա դարաշրջանում տեղեկատվությունն ու հաղորդակցությունը համարվում են որպես երկու հիմնական տարեր: Ժամանակակից մարդը հարկ եղած տեղեկությունները ձեռք բերելու համար անհրաժեշտ է համարում հաղորդակցվել ուրիշների հետ:
            Մյուս կողմից ամեն մի տեխնոլոգիա, հիմնական և բազմակողմանի փոփոխություններ է առաջացնում հասարակական կյանքում: Հեռախոսն ու հեռուստացույցը վերջին գյուտերից 2 նմուշներ են, որ անհերքելի ազդեցություն են թողնում հասարակության անդամների կյանքի վրա: Մարդու կյանքում դրանց ներկայությունը դարձել է սովորական երևույթ այնքանով, որ հաճախ դասվում են միջավայրի բնական տարրերի շարքին: Համակարգիչը ևս մի այլ գյուտ է, որ համաշխարհային հաղորդակցական ցանցի՝ ինտերնետի շահավետ գործունեությունը շարունակվելու հարցում առավել բարձր հնարավորություններ ունի: Փաստորեն համացանցը նորագույն երևույթ է, որ դարձել է մարդկային կյանքի անբաժանելի մասնիկը:
            Այժմ մենք ապրում ենք տեղեկատվության վրա հիմնված, հաղորդակցական կապերով օժտված ժամանակաշրջանում: Գոյատևելու համար մեզ անհրաժեշտ են կապի միջոցներ ու հաղորդակցության տեխնոլոգիաներ: Մրցակցության կարողությունը, տնտեսական ապահովությունը և ազատությունը, այսօր առավել քան երբևէ դարձել է միջազգայնորեն ընդունված սկզբունք՝ որևէ ժողովրդի հաջողությունը չափելու համար, և այդ տեխնոլոգիաներին հասանելի դառնալուց բացի, այդ կարգի հաջողության հասնելու կարևոր ազդակներից մեկը, դրանց օգտագործման գիտելիքներին տիրապետելն է: Անշուշտ տեղեկատվական տեխնոլոգիաները, ողջ աշխարհում, թե՛ դրական, թե՛ բացասական առումով փոփոխության են ենթարկել մարդկային հարաբերությունները:

            Անկասկած, մարդկային կյանքի պատմության ոչ մի ժամանակաշրջան տեղեկությունների փոխանակման տեսանկյունից այսքան արագ ու ընդարձակ չի եղել: Այդ պատճառով, ներկա ժամանակաշրջանի կարևորագույն յուրահատկություններից են համարվում տեղեկատվության արագությունը, ծավալն ու նրա մեծ նշանակությունը, որի պատճառով էլ ներկա ժամանակաշրջանը անվանվել է տեղեկատվության պայթյունի ժամանակաշրջան:

            Այսօր տեղեկատվության ընդարձակման գործընթացի լույսի ներքո, տեղեկությունները հասու են ոչ միայն որոշ կենտրոններում, այլև փակ դռներն ու անանցանելի պատերն էլ ի զորու չեն կանխել նրանց մուտքը: Մարդկանց շուրջ առկա բոլոր ձայնային ու լուսային ալիքները իրենց մեջ պարունակում են տեղեկություններ, որոնք անկախ մեր ցանկությունից մուտք են գործում ամեն տեղ:

1.2 Արդի ժամանակներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների տեսակներըՔանի որ 1-ին գլխում արդեն նշեցինք, որ մենք ապրում ենք տեղեկատվության վրա հիմնված, հաղորդակցական կապերով օժտված ժամանակաշրջանում: Այժմ կներկայացնենք արդի ժամանակներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների ամենատարածված տեսակները:

1.2.1 Հեռուստացույցը

                                                                                      

Հեռուստացույցը  ուսուցողական հզոր գործիք

 

            Բոլորիս ընտանիքներում իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեռուստացույցը՝ որպես մեր կենցաղի ամենօրյա ուղեկից: Այն կլանում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Հաղորդումներ, ֆիլմեր, մուլտեր, տեսահոլովակներ, գովազդ... Հեռուստացույց դիտելը դարձել է այնքան հարազատ բան, որ մենք նույնիսկ կասկածի տակ չենք դնում նրա օգտակարությունն ու վնասակարությունը: Ինչպես

                                                                                   2

երթևեկության մեջ կան կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել մեր կյանքի ապահովության և անվտանգության համար, այնպես էլ հեռուստացույց դիտելիս կան մի շարք սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կիրառել երեխայի հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական առողջության պահպանման համար: Հեռուստատեսության առավելությունն այն է, որ նա «պատուհան է դեպի աշխարհ», դիտողին կապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչ-որ իմաստով դարձնում է դրանց մասնակիցը: Նա ուղղորդում է մարդկանց գիտակցությունը երկրագնդի, ամբողջ մարդկության, մեր շուրջը կատարվող գլոբալ երևույթների վրա: Այդ իմաստով հեռուստատեսությունը կարող է մեծ ներդրում կատարել շատ խնդիրներ լուծելու և մեր հոգևոր հորիզոնն ընդլայնելու հարցում հասնել ցանկալի արդյունքի:

 

Հեռուստացույցի բացասաբար ազդեցությունը կամ հեռուստացույցը

 

            Գիտնականները վստահեցնում են, որ հեռուստացույցի առջև երկար նստելը վնասակար է երեխաների համար։ Շատ երեխաներ իրենց օրն անցկացնում են  էկրանի առջև ժամերով նստած։ Դրա մասին ծնողները  քաջատեղյակ են, սակայն  ոչ մի կերպ չեն կարողանում իրենց երեխային «կտրել» հեռուստացույցից։  
            Այսօր հոգեբանները և գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անդրադառնում է երեխայի առողջության և վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է  երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ  հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են  դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետևանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը և լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։  
Հեռուստացույցը վատ է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի և վարքագծի վրա:  Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ միայն հեռուստացույց նայելն է վնասակար, այլև հեռուստացույցի` պարզապես միացրած վիճակում լինելը: Երեխան դրանից նյարդային է դառնում, կռվարար և ջղային, զայրացկոտ: Ամեն առիթով երեխան ոչ միայն լաց է լինում, այլև դադարում է լսել ծնողներին:

 

Հեռուստացույցը  բացասաբար է ազդում երևակայության վրա


            Զգայարանների ֆիզիոլոգիայի մասնագետ Հորստ Պրենը գրում է. «Հեռուստաէկրանի առջև 10-15 ժամ նստած երեխայի ուղեղը նման է անապատի: Այդ երեխաները տառապում են երևակայության լրիվ կորստով: Որոշ երեխաներ ընդունակ չեն նույնիսկ հիշողությամբ բաժակ նկարելու: Ժամանակի հետ այդ կորուստը անդառնալի է լինում: Պետք է հիշել, որ ժամանակ առ ժամանակ երեխաների համար բարձրաձայն կարդալը նրանց մեջ առաջացնում է ոչ միայն կարդալու ցանկություն, այլև զարգացնում է մտածողությունն ու երևակայությունը: Հեռուստացույցից հրաժարված երեխան ոչինչ չի կորցնում, այլ փրկում է վերը նշված հատկանիշների ձևավորման համար անհրաժեշտ ժամանակը: Եթե արդեն դա ձեռք է բերել, ուրեմն չի խանգարի, որ նա ժամանակ առ ժամանակ հեռուստացույց ևս նայի: Եթե մանկությունը հագեցած է եղել խաղերով ու շարժումներով, երաժշտությամբ ու երևակայությամբ, ներքին պատկերներով ու տպավորություններով, ծնողները կարող են հանգիստ լինել, որ նրանց երեխան կգտնի կյանքի իր սեփական ուղին»:
            Երկար հեռուստացույց դիտելուց երեխայի երևակայությունը սահմանափակվում է։ Գերմանացի  մանկաբույժ  Պիտր Վինտերշտայնը  ավելի քան 17  տարի ուսումնասիրել է 5-6 տարեկան երեխաներին և պարզել, որ  որքան շատ է երեխան ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջև, այնքան քիչ  դետալներ է օգտագործում նկարելիս, իսկ նկարված կերպար-

                                                                                   3

ներն արտահայտված չեն։ Նրանց նկարած կերպարներն անհամաչափ են, նկարները` ավելի սխեմատիկ ու անկենդան։


5 ևտարեկան այն  երեխաների նկարներն են ովքեր օրը 1 ժ.-ից ավել հեռուստացույց չեն դիտում։    
       http://www.emergency.am/res/For%20Kids/01.jpg
 Այն երեխաների նկարներն են, ովքեր հեռուստացույց դիտում  են օրականժամ։
        http://www.emergency.am/res/For%20Kids/02.jpg

Խոսքի ուժը և հեռուստացույցի ազդեցությունը նրա վրա

            Երեխան խոսել սովորում է առաջին հերթին ծնողներից: Բայց ծնողները հիմա շատ զբաղված են, խոսելու ժամանակ չունեն, այսինքն՝ իրար ասելու բան էլ չունեն: Մարդիկ կինոյում, համերգասրահներում, պարասրահներում, հեռուստացույցի կամ համակարգչի առջև լռում են: Բացի այդ, միացրած հեռուստացույցի առկայությամբ տանը ծնողների շփումն է դժվարանում: Ծնողներն ավելի քիչ են հետևում երեխաներին, քիչ են շփվում նրանց հետ, որի պատճառով երեխան մտավոր զարգացում չի ունենում, ավելի ուշ է սկսում խոսել և ավելի վատ, քան իր հասակակիցները: 1996 թվականին երեխաների օգնության անգլիական կազմակերպությունը հայտնում է, որ Անգլիայում յուրաքանչյուր երրորդ երեխան խոսքի զարգացման խնդիր ունի: Բուլղարիայում կատարված նմանօրինակ հետազոտություններից պարզվել է, որ նախադպրոցականների 21-27 %-ը տառապում է խոսքի խանգարումներով: Դրա հիմնական պատճառը բժիշկները համարում են ընտանիքներում աճող լռությունը, որին նպաստող ամենաուժեղ գործոնը հեռուստատեսությունն է: Երեխայի ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է մարդ, որը կդառնա բառի միջնորդը: Միայն այդ դեպքում բառը երեխայի ես-ը գերզգայական ոլորտից կուղեկցի դեպի զգայական ոլորտ: Միայն այդ ժամանակ բառը կարող է զգայական աշխարհից ազատել գերզգայական ուժերը, որոնք անհրաժեշտ են երեխային, մի կողմից՝ հոգու և մտքի, մյուս կողմից՝ հոգու և մարմնի միջև կապ հաստատելու համար:

Խանգարում է կենտրոնանալ, վատ ուսում, շփում

         Փոքր տարիքում երեխայի մեջ անընդհատ պահանջ է առաջանում կապ գտնելու առարկաների, պատկերների և երևույթների միջև, որը դրսևորվում է անընդհատ հարցեր տալով: Ավելի ուշ շրջանում երեխայի դատողությունը ավելի է խորանում, ձևավորելով վերլուծական դատողական, խոհական մտածողություն, որն էլ ձևավորում է բանականությունը: Դրա շնորհիվ մարդը կարողանում է բացահայտել իրական կյանքի ընդհանուր օրինաչափություններ: Սակայն երեխաների մեջ այդ հնարավորությունների զարգացումը 6-7 տարեկանում նվազում է, և, եթե այդ պահանջը չի լրացվում համապատասխան դաստիարակությամբ, ապա հասուն տարիքում ստեղծագործական ունակությունները զարգացած չեն լինում: Դրա երկրորդ փուլը սկսվում է                                                                                            4

սեռահասունության շրջանում: Այդ փուլում ինտելեկտուալ ներուժը նույնպես կարող է կորչել, եթե դաստիարակությամբ ժամանակին չամրապնդվեն նոր ունակություններ: Արդյունքում, բնության ընձեռած որոշ մտային ունակություններն անվերադարձ կորչում են: 1994 թվականին գերմանական «Շպիգել» ամսագիրը թեստավորել է գերմանացիների ընդհանուր կրթական մակարդակը և ստացել է հետևյալ պատասխանը. «Որքան մարդը երկար է հեռուստացույց դիտում, այնքան խղճուկ են նրա գիտելիքները: Դա վերաբերում է բոլոր բնագավառներին, բացի սպորտից»: Ամերիկացի գիտնականները փորձել են բացահայտել հեռուստահաղորդումների ժամանակ մարդու օրգանիզմում կատարվող կենսաքիմիական, ներզատական, նյարդամկանային և զգայական գործընթացների բնույթը, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգում ընթացող փոփոխությունները: Մարդկային աչքը չնայած դրսևորում է լուսանկարչական ապարատի հատկանիշներ, սակայն տեսողության գործընթացին մասնակցում է աչքի ոչ միայն օպտիկական տարրը: Տեսողությունը ոչ թե պասիվ գործողություն է, որն ուղղակի ընկալում է արտաքին միջավայրի լուսային գրգիռները, այլ բարձրագույն աստիճանի ակտիվ գործընթաց է: Չնայած ինչ-որ բան դիտելիս մենք չենք գիտակցում մեր աչքերի արագ շարժումները, այդուհանդերձ, դրանք կապված են մեր ամբողջ մարմնի հետ: Հեռուստացույցի առջև աչքերի ակտիվությունը համարյա լրիվ ընկնում է: Հեռուստացույցի առջև նստածը ակնդետ նայում է էկրանին, քանի որ աչքը շարժող մկանները անշարժ են: Նրանց քարացածությունը տարածվում է ամբողջ մարմնում, և նույնիսկ ամենաշարժուն երեխաները հեռուստացույցի առաջ նստում են անշարժ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե մկանային պասիվությունն է, այլ մկաններին ուղղորդող կամային պասիվությունը: Այդ գործընթացը հարձակում է մարդու կամային ունակության վրա, որով պայմանավորված են նրա ինքնուրույնությունը, սեփական ակտիվությունը: Տեղի է ունենում ակտիվության նվազում, կամքի կանգ, այսինքն՝ անհատի դեգրադացիա: Հեռուստացույցի անշարժացնող ազդեցությունը արտահայտվում է նաև գլխուղեղի կեղևի ակտիվության վրա: ՈՒսումնասիրությունները բացահայտել են, որ հեռուստացույցի առջև նստած և հիպնոսի վիճակում գտնվող մարդու էլեկտրաուղեղագրերը իրար շատ նման են:

         Հեռուստացույցը ազդում է նաև երեխայի ուսման պրոցեսի վրա։ Որքան վաղ հասակից է երեխան տարվում հեռուստացույցով, այնքան տուժում է առաջադիմությունը, քանի որ ծանրաբեռնվում են ուշադրությունը, լսողական եւ տեսողական համակարգերը։ Երեխան պետք է միշտ ակտիվ շարժվի, ձեռք բերի նոր հմտություններ, նկարի, բռնի, կառուցի, իսկ հեռուստացույց նայելու ժամանակ երեխան պասիվ է, չի զարգանում: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ երեխաներն, ովքեր գրեթե չեն նայում հեռուստացույց, դատում, մտածում են ավելի ռացիոնալ և նրանց աշխարհընկալումն ավելի իրական է, քան հաճախ հեռուստացույց նայող երեխաներինը: Պարզվում է, որ հեռուստացույցի առաջ ավելորդ ժամանակահատված անցկացնելը ամեն առումով բացասաբար է ազդում երեխաների վրա: Այնուամենայնիվ երեխային  չպետք է թույլ տալ 2 ժամից ավել հեռուստացույց դիտել, քանի որ այն վատ է անդրադառնում երեխայի զարգացման ու հասունացման վրա: Հեռուստացույցից կախվածությանը զուգահեռ մարդկանց մեջ վերանում է գիրք կարդալու ցանկությունը: Հետազոտությունները անհերքելիորեն ապացուցում են, որ կարդալու ունակությունը, կարդալու ցանկությունը և կարդալու սովորությունը համալիր ունակություններ են, որոնք ապահովում են երեխաների ու դեռահասների հոգեկան, սոցիալական ու ինտելեկտուալ զարգացումը: Մեծերի հեքիաթները լսած և վաղ տարիքում ընթերցանությամբ զբաղվող երեխաները ոչ միայն լավ են տիրապետում լեզվին, այլև ընդունակ են իրականությունը ճիշտ պատկերացնելու: Այլ կերպ ասած, ակտիվ ընթերցողը դառնում է նաև ակտիվ մտածող: 
            Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ ովքեր գիտակցաբար սահմանափակում են հեռուստադիտումները, ունեն ավելի բարձր կրթական մակարդակ: Սակայն այդ գիտելիքները նրանք ոչ թե հեռուստաէկրանից են ստացել, այլ ձեռք են բերել դպրոցում, գրքերից ու թերթերից, երաժշտությամբ զբաղվելով, ճանապարհորդելով, սպորտային մարզումներով և այլն:   

Խանգարվում է քունը, նպաստում է ճարպակալմանը, մեծանում է երեխաների շրջանում շաքարախտի առաջացման հավանականությունը

                

            Այն երեխաները, ովքեր չարաշահում են հեռուստացույց, համակարգիչ դիտելը, ավելի դժվար                                                                                              5                                                                                

են քնում, գիշերները հաճախ են արթնանում, մղջավանջներ տեսնում։  Այս բոլոր բարդությունները շարունակվում են  նաև ավելի մեծ տարիքում։
Երկար ժամանակ հեռուստացույցի առջև անշարժ գամված մնալով` երեխան աստիճանաբար սովորում է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Ամենաառաջին խանգարումը, որ դիտվում է հեռուստացույցի չարաշահելու դեպքում, քնի խանգարումն է, իսկ ոչ բավարար քունը նպաստում է մարսողության ոչ լիարժեք իրականացմանը։ ԱՄՆ-ում կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների գիրացումը ուղղակիորեն կապված է հեռուստացույցի առջև նրանց անցկացրած ժամերի հետ: Այսինքն՝ հեռուստացույցը ազդում է նաև դիտողների օրգանիզմի նյութափոխանակության վրա: Հետազոտվող բոլոր երեխաների մոտ հիմնական փոխանակությունը, նախնական՝ հանգիստ վիճակում գտնվելու տվյալի համեմատ, նվազում է 14 %-ով: Կարելի է հասկանալ, որ համապատասխանորեն դանդաղում են նյութափոխանակության գործընթացները նաև ուղեղում: ՈՒրեմն հեռուստաէկրանը քնի և արթմնի սահմանային վիճակների է բերում ոչ միայն գիտակցությունը, այլև օրգանիզմի ամբողջ նյութափոխանակությունը: Հեռուստադիտման ժամանակ պուլսը դանդաղում է 10 %-ով, այսինքն՝ րոպեում յոթ հարվածով, կամ ժամում 420 հարվածով: Հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առջև օրական ավելի քան 6 ժամ անցկացնող երեխաները ավելի հաճախ են բախվում 2-րդ տիպի դիաբետի հետ: Սա պարզվել է հետազոտությամբ, որի մասին հրապարակվել է ArchivesofDiseaseinChildhood ամսագրում:

            Հետազոտողները պարզել են, որ ճարպային զանգվածի մակարդակը բարձր է եղել այն երեխաների մոտ, որոնք հայտնել են ամեն օր 3 ժամ հեռուստացույց դիտելու մասին: Նրանց մոտ բարձր էր նաեւ լեպտինի՝ հորմոնը, որը վերահսկում է ախորժակը, գլյուկոզայի և ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության մակարդակը: Այս կապը զգալիորեն պահպանվել է նաև այնպիսի գործոնները հաշվի առնելուց հետո, ինչպիսին են՝ ընտանիքի եկամուտը, ընտանեկան վիճակը, սեռական հասունացման ժամանակահատվածը և ֆիզիկական ակտիվության մակարդակը: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ հեռուստացույց դիտելու ժամանակի կրճատումը կարող է օգտակար լինել վաղ տարիքում տղաների և աղջիկների շրջանում 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականության նվազման համար»,- նշել են հետազոտողները:

Նպաստում է ագրեսիայի, բռնության  առաջացմանը

            Երեխաների հոգեկան կառուցվածքի վրա ազդում է ռեժիսորների նորամուծությունները՝ դաժանությունը, արյունը, որը անընդհատ հոսում է հեռուստաէկրաններից, սպանությունները: Այս ամենը ձևավորում է անբնական վերաբերմունք մահի հանդեպ: Նույնը կարելի է ասել սեռերի միջև հարաբերություններին, որոնք նույնպես կրկնօրինակվում են հեռուստահերոսներից:
Վերջին 20 տարիների  ընթացքում ԱՄՆ-ում   ուսումնասիրություններ են  կատարվել  հեռուստացույցի չարաշահման և հանցագործության քանակի ավելացման միջև եղած կապը պարզելու համար։ Ազդեցությունն առավել ակնհայտ է թրիլեր և մարտաֆիլմեր սիրողների վրա։ Էկրանում տեղի ունեցող ագրեսիան և բռնությունը  ուղեղն ընկալում է որպես իրական, մենք տագնապ ենք ապրում, անվստահություն, վախ, իսկ  ուղեղի համապատասխան կենտրոնները, ակտիվանալով` նպաստում են փախուստի և ագրեսիայի ակտիվացմանը։ Երբ մարդը պարբերաբար նայում է դաժան սցենարներով ֆիլմեր, տեսարաններ, հուզական արձագանքները նման երևույթների նկատմամբ թուլանում են։ Այսպես, երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը և սկսում է սառնասրտորեն այդ ամենը վերարտադրել։ Հաճախ երեխաները դիմում են նմանատիպ քայլերի այն ժամանակ, երբ կարծում են, որ իրենց արարքը կմնա անպատիժ։ Տարբեր երկրներում մի քանի տասնամյակ շարունակ կատարված հետազոտությունների հիման վրա գիտնականները և առողջապահության բնագավառի աշխատողները մեծամասամբ գալիս են այն եզրակացության, որ բռնություն դիտելը շատ վտանգավոր է երեխաների համար (Հենրի Կայզերի անվան ընտանեկան հիմնադրամ)։ Շատ հանցագործներ ասում են, որ իրենց վերաբերմունքն ու բռնի վարքը ձևավորվել են հեռուստացույցի ազդեցության ներքո։ Սակայն մարդկանց կյանքի վրա շատ բան կարող է ազդեցություն ունենալ։ Ագրեսիվ վարքին կարող են նպաստել համակարգչային բռնի խաղերը, ընկերների և ընտանիքի արժեքներն ու ընդհանուր կենսամակարդակը։

                                                                                   6

            Ուստի զարմանալի չէ, որ հակառակ տեսակետներ գոյություն ունեն։ Կանադացի մի հոգեբան գրել է. «Գիտական ապացույցները հստակ ցույց չեն տալիս, որ բռնություն դիտելը կա՛մ բռնություն է առաջ բերում մարդկանց մեջ, կա՛մ նրանց անզգա է դարձնում դրա հանդեպ»։ Սակայն լրատվության և հասարակության գործերով զբաղվող հոգեբանների ամերիկյան ընկերության կոմիտեն նշում է. «Ոչ մի կասկած չկա, որ մարդիկ որքան շատ են հեռուստատեսությամբ դիտում բռնություն, այնքան ավելի հանդուրժողական են դառնում ագրեսիվ վերաբերմունքի և վարքի հանդեպ»։
            Դիտումն ու ընդօրինակումը ամենաարդյունավետ ուսուցման մեխանիզմներից են. այդ պատճառով արժե լուրջ մտածել, թե մեր փոքրիկներն ինչ համակարգչային խաղեր են խաղում, ինչ մուլտֆիլմեր և հաղորդումներ են դիտում:

 

                                     Մուլտֆիլմերը և նրանց ազդեցությունը                          

                                                        

            Մինչև 9-10 տարեկան երեխաները սովորաբար քննադատաբար և տրամաբանորեն մտածելու ընդունակ չեն՝ նրանք չեն հասկանում, թե ինչու է ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսը հենց այդպես վարվում, այլ ոչ թե ուրիշ կերպ: Ըստ հետազոտությունների` երկար ժամանակ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեջ նկատելի է աորտային ճնշման բարձրացում, նման արդյունքներ չեն գրանցվել նույնիսկ համակարգչային խաղերով տարված երեխաների մոտ:

Ծնողներից շատերն են այսօր իրենց երեխաներին նստեցնում հեռուստացույցի կամ համակարգչի մոնիտորի առաջ և մուլտֆիլմեր միացնում. մինչ երեխաները զբաղված են, ծնողները մի փոքր ազատ ժամանակ են ունենում, որն իրենց են նվիրում: Բայց այստեղ առաջին հերթին տուժում է ծնող-երեխա փոխհարաբերությունը, միջանձնային հարաբերությունները, երեխան հնարավորություն չի ունենում արտահայտել իր էմոցիաները:  Այն ամենը, ինչ նրանք տեսնում են էկրանին, որպես ճշմարտություն են ընկալում: Ավելին՝ երեխաներին հատուկ է ընդօրինակել այն ամենը, ինչ տեսնում են՝ փոքրիկները հաճախ են նմանակում մուլտֆիլմերի հերոսների դեմքի միմիկան և շարժումները, ձևերն ու վարքագիծը: Խնդիրն այն է, որ այն մուլտֆիլմերը, որոնց հերոսներին հատուկ են նրբանկատությունը, բարեսրտությունը, բարությունը և երեխայի համար այլ օգտակար որակները, այնքան էլ շատ չեն, ավելի շատ են  ագրեսիվ եւ դաժան հերոսներով մուլտֆիլմերը: Մուլտֆիլմերում ագրեսիան երեխան չի ընկալում որպես ինչ-որ վատ բան, հետևաբար նա կարող է ընդօրինակել ագրեսիվ հերոսների վարքագիծը: Հոգեբանների խոսքով, մանկական հոգեբանության համար միանշանակ օգտակար կամ վնասակար մուլտֆիլմեր գոյություն չունեն: Յուրաքանչյուր մուլտֆիլմ ունի իր և լավ, և վատ կողմերը, երեխաները հիմնականում մուլտֆիլմերի բացասական հերոսներին են ընդօրինակում, ինչի հետևանքով էլ ունենում են ագրեսիվ վարք, դառնում անկառավարելի: Այնուհետև այդ ագրեսիան ոչ միայն վարքային, այլև վերբալ ձևով է սկսում արտահայտվել, քանի որ այդ մուլտֆիլմերում կան բացասական նշանակությամբ բառեր, որոնք երեխան սկսում է առօրյայում օգտագործել:

                                         Եռաչափ կինոն կամ  3D ձևաչափը

 

            Այսօր ներկայացվում են տարբեր տեխնիկական հայտնագործություններ, որոնց մի մասը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Այդ նորույթներից մեկը եռաչափ կինոն է: Եռաչափությունը ապահովվում է այն բանի շնորհիվ, որ հատուկ ակնոցի միջոցով յուրաքանչյուր աչքն առանձին է տեսնում: Առարկան յուրաքանչյուր աչքի համար նկարահանվում է առանձին դիրքից: Բնական պայմաններում առարկայի վրա երկու աչքը միասին են կենտրոնանում: Հետևաբար 3D ձևաչափը ստիպում է աչքին հրաժարվել առարկաները տեսնելու իր բնականոն պրոցեսից և անցնել արհեստականի: Եվ պատահական չէ, որ շատերը 3D ձևաչափով կինոդիտումից հետո գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց են ունենում: Բացի դրանից, 3D ձևաչափի դիտման ժամանակ առաջանում են ուժեղ հույզեր, և հենց դրա համար այն հակացուցված է մինչև 12-14 տարեկան երեխաներին: Իսկ անոթային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ                                                                                      7                                                                                

3D ձևաչափով կինոդիտումը կարող է կաթվածի պատճառ դառնալ: Նույնիսկ մեկանգամյա դիտումը բռնության է ենթարկում տեսողությունը, առաջանում են դեռևս թույլ գլխացավեր, որոնք վկայում են տեսողության առանցքի շեղման մասին, որն աստիճանաբար հանգեցնում է անձի դեգրադացիայի: Տեսողության նման շեղումներ նկատվում են նաև մի շարք հոգեկան հիվանդների մեջ:
Հեռուստաէկրանը ուղղորդում է ոչ միայն դիտողի հայացքը, այլև նրա հույզերը տանում է որոշակի ուղղությամբ, որտեղ նրանք կանգ են առնում հարկադրաբար: Այսինքն՝ մարմնի անշարժացումը շարունակվում է՝ ընդգրկելով նաև մարդու հոգեկան ոլորտը:
Հեռուստաէկրանից համառորեն հրամցվում է համարյա միայն խնդրահարույց բացասական տեղեկույթ` բազմաթիվ սոսկալի պատկերներով, որը հեռուստադիտողի մեջ ուժեղացնում է այն համոզմունքը, որ ինքն ապրում է չարությամբ ու վտանգներով լի աշխարհում: Համապատասխանաբար աճում է վտանգի զգացողությունը, իսկ նրա հոգում բույն են դնում վախն ու անվստահությունը:

Մասնագետները հստակ սահմանափակումներ են առաջարկում

·                    Հեռուստացույց դիտել չի խրախուսվում հատկապես մինչև մեկ տարեկան երեխաներին. այդ տարքի երեխաների համար սահմանված է 15 րոպե ժամանակահատված, որը կարելի է անցկացնել մուլտֆիլմեր կամ այդ տարիքի երեխաների համար նախատեսված հաղորդումներ դիտելով:1-ից 3 տարեկան երեխաները հեռուստացույցի մոտ պետք է անցկացնեն 30-ից 40 րոպե և ոչ ավելին:

·                    3-ից մինչև 6 տարեկանը երեխաները օրվա մեջ կարող են հեռուստացույց դիտել 130 րոպեից 2 ժամ` մեծ ընդմիջումներով: Մինչև յոթ տարեկան երեխաների համար հեռուստացույց դիտելու ժամանակը չպետք է գերազանցի օրական 30-40 րոպեն, ավելի մեծ տարիքի երեխաների համար՝ 1,5-3 ժամը։

·                    Երեխայի և հեռուստացույցի միջև եղած հեռավորությունը պետք է հեռուստացույցի էկրանի անկյունագիծը գերազանցի հինգ անգամ։ Օրինակ՝ 72 սմ անկյունագծով էկրան ունեցող հեռուստացույցը փոքրիկը պետք է դիտի մոտ 3,5 մետր հեռավորությունից։ Եթե սենյակի չափերը թույլ չեն տալիս դա իրականացնել, ապա ընտրեք էկրանի ավելի փոքր տրամագիծ ունեցող հեռուստացույց։

·                    Մինչև 4 տարեկան երեխան  հեռուստացույց շատ քիչ պետք է նայի, քանի որ երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացման մեծ մասը համընկնում է այդ տարիքի հետ: Երեխայի կյանքում հեռուստացույցը որոշակի դեր պետք է խաղա 13-ից 15 տարեկանից սկսած, երբ արդեն վերջնականապես ձևավորված են հուզական և կամազային ոլորտները, ավելի վաղ խորհուրդ չի տրվում երեխաների առօրյա զբաղմունքում հեռուստացույցը մեծ տեղ ունենա: Պետք է խուսափել առանց ձայն մուլտֆիլմերից, քանի որ այն կարող է բացասական ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:

·                    Նույնիսկ դեռահասության տարիքում չպետք է երեխային թողնել նայել հեռուստացույց ավելի քան երեք ժամ: Ոչ միայն կարևոր է ինչքան ժամանակ թողնել երեխան նայի հեռուստացույց, այլև ինչ տարածության վրա նայի, որպեսզի հետագայում չունենա խնդիր տեսողության հետ: Ցանկալի է երեխայի համար ընտրել հատուկ ուսուցողական մուլտֆիլմեր, հաղորդումներ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալու:

Խորհուրդներ   ծնողներին                  
               

v  Ցանկալի է, որ երեխայի սենյակում  հեռուստացույց  չլինի։ Եթե երեխաները չափից շատ ժամանակ են անց կացնում հեռուստացույցի մոտ, դա պետք է անհանգստացնի ծնողներին՝ նշանակում է, որ երեխան զբաղմունք չունի: Հարկավոր է զբաղմունք գտնել՝ ցբաղվել սպորտով, երաժշտությամբ, այցելել լողավազան:

v  Մի միացրեք հեռուստացույցը դպրոց գնալուց առաջ, դա կարող է շեղել երեխայի ուշադրությունը  ուսումնական պրոցեսից։

v  Հետևեք, թե երեխան ինչպիսի հաղորդումներ է նայում և որքան ժամանակ է անցկացնում էկրանի  առաջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխանները, ովքեր նայում են կրթական հաղորդումներ, ավելի  հեշտությամբ են հարմարվում սոցիալական միջավայրում, առաջադեմ են դպրոցում, ունեն ավելի հարուստ բառապաշար։ Ծնողներն այդ                                                                            8                                                        

հարցերում պետք է բավական պատասխանատու լինեն, քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար և նրանց կողմից արվող առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։

v  Երեխային հեռուստացույցից օգտվելու կուլտուրային սովորեցրեք ձեր փորձով։ Այն ծնողները, ովքեր հեռուստամոլ են, դժվար թե կարողանան իրենց երեխաներին օգնել այս հարցում։ Սակայն, նրանք պետք է այս կանոնները պահպանեն գոնե մանուկ հասակում` հասկանալով, որ դա բացասաբար է ազդում  երեխայի ուղեղի զարգացման վրա։

v  Հիշեք, որ դաժան  և  բռնության  տեսարանները  մեծ  տրավմա են պատճառում երեխային, որոնք հետագայում կարող են լուրջ ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա։

v  Խոսեք երեխայի հետ այն հույզերի մասին, որոնք նա ունենում է հեռուստացույց դիտելիս:

v   Մերօրյա շատ մուլտֆիլեմեր ստեղծվում են բիզնեսի նպատակով: Դրանք խնդիր ունեն  սիրելի դարձնել մուլտհերոսներին, որից հետո վաճառել այն ամենն, ինչի վրա պատկերված կլինեն երեխայի արդեն սիրելի հերոսները: Հեռու պահեք ձեր երեխային այդօրինակ մուլֆիլմերի թիրախը դառնալուց:

v  Ծնողին լսելով` երեխան սովորում է արտահայտել իր հույզերը։ Դա օգնում է, որ վստահություն ձևավորվի երեխայի եւ ծնողի միջև։ Ցանկալի  է, որ երեխան մուլֆիլմեր դիտի 3-4 տարեկանից ոչ շուտ, երբ արդեն ընդունակ է հասկանալ ոչ բարդ սյուժեները, քանի որ երեխան նույնացնում է իրեն հերոսի հետ, ցուցաբերում է հերոսին բնորոշ վարք։ 

v   Սերիալներ, հումորային հաղորդումներ, զվարճալի թոք-շոուներ, մեծերի համար նախատեսված տարբեր բնույթի հաղորդումներ. եթե եթերային աղբ համարվող շատ հաղորդումներ մեծերի համար կարող են որպես ժամանց հանիսանալ և ոչնչով չվնասել նրանց, ապա փոքրիկների համար դրանք կարող են կործանիչ ազդեցություն ունենալ: Խստիվ արգելեք ձեր երեխաներին դիտել այդօրինակ հաղորդումներ: Դուք էլ նրանց ներկայությամբ մի դիտեք դրանք

v  Հեռուստացույցը և համակարգիչը պետք է ծառայեն զարգացմանը՝ փոքր երեխաներին առաջարկեք նայել մուլտֆիլմեր, ավելի մեծերին՝ կրթական հաղորդումներ:

 

1.2.2. Համակարգիչը , համացանցը և երեխան

Համակարգչի դրական ազդեցությունները

 

        Վերջին տարիներին համակարգիչը դարձավ հասարակական կյանքի բոլոր ասպարեզների անբաժան մասը: Համակարգիչների ի հայտ գալը և կայծակնային տարածումը` տնտեսության զարգացման տեսանկյունից, անշուշտ, դրական երևույթ է, սակայն համակարգչային տեխնոլոգիաներից օգտվողների թվի աճի և համակարգչային համացանցի ընդլայնման հետ հանդիպում ենք նաև մարդու հոգեկան ոլորտի վրա համակարգչի բացասական ազդեցության երևույթների: Համացանցն այսօր ոչ միայն կապ և տեղեկատվություն է տրամադրում, այլև այնտեղ արծարծվում և բարձրացվում են սոցիալ-մշակութային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը հաղորդում է դրանց նոր բովանդակություն: Համացանցը տեղեկատվության անփոխարինելի աղբյուր է ուսումնական և սոցիալացման տեսակետից: Համակարգիչը և բջջային հեռախոսը հնարավորություն են տալիս հաղթահարել մեկուսացումը և ձեռք բերել ընկերներ, խորհրդատվություն ստանալ մասնագետից առցանց (օն-լայն) ֆորումների միջոցով, կիսվել սեփական փորձով և ստանալ օգնություն կամ խորհուրդ նմանատիպ խնդիրների հետ բախվող որևէ անձից:

             Այսօր երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով. խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը  և համակարգիչը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր են: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, ինչուների պատասխանները կարող են գտնվել համացանցում: Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի ու առաջադրանքների շնորհիվ:  

 

                                                                                               9

Համակարգչի բացասական ազդեցությունները

 

            Համացանցի լուրջ բացասական կողմերից մեկն այն է, որ այստեղ չի վերահսկվում ինֆորմացիան, չկան տարիքային սահմանափակումներ ու արգելքներ: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք  կարող են կլանել անգամ  հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն: Նախադպրոցական տարիքը, առավել ևս դեռահասության տարիքը սեռային ինքնագիտակցության, սեռական նույնականության ձևավորման, սեռային դերերի ու բնութագրերի յուրացման կարևոր շրջաններն են: Սեռերին ու սեռական կյանքին վերաբերող  տեղեկատվության և տեսանյութերի, անառողջ  փոխհարաբերությունների անարգելք ներկայացումը կարող է խեղաթյուրել դեռահասների ու պատանիների սեռական ոլորտի մասին պատկերացումները, բացասաբար ազդել սեռական հասունացման ընթացքի վրա, բացասական հետևանքներ ունենալ տարիքին բնութագրական տվյալ ոլորտի նկատմամբ դրսևորվող գերուշադրության ու հետաքրքրության վրա, ընդհանրապես  չձևավորված սեռական, սոցիալական, հոգեկան ոլորտների զարգացման ընթացքների վրա: Դեռահասների, պատանիների ու երիտասարդների մոտ կախվածություններ են առաջանում սոցիալական ցանցերից, որոնք դարձել են հաղորդակցման այլընտրանքային ձևեր, ծանոթության և շփման հասանելի միջոցներ: Եվս մեկ խնդիր է համացանցային, այսպես կոչված, ժարգոնը կամ լեքսիկոնը՝ բառապաշարը: Շատ նյութերի, հոդվածների տակ ընդունված է մեկնաբանություններ գրել: Այդտեղ ազատություն է և իսկական խառնաշփոթություն. ինչ ասես կարելի է կարդալ, ցենզուրայից դուրս արտահայտություններ, որոնք ընդունված չեն սովորական խոսակցությունների ժամանակ: Բայց չէ՞ որ մեր երեխաները բախվում են դրանց հետ, կարդումՆրանք կարող են տարվելել նաև, այսպես կոչված, «մեծահասակների համար» նախատեսված հայտարարություններով՝ անպարկեշտ նկարներով և հրավերներով, գովազդներով և խաղերով: Այդ խաղերն ինքնին մի ողջ հիմնախնդիր են երեխաների և նույնիսկ մեծահասակների համար:

Այսօր որոշ երկրներում կան որոնման յուրատեսակ համակարգեր՝ նախատեսված երեխաների համար: Գերմանիայում, օրինակ, ստեղծվել է fraqFINN որոնման համակարգը՝  նախատեսված երեխաների համար: Այդ որոնող համակարգը ստուգում է և արգելում անպատշաճ բառերը, որոնք բերվում են որոնման ժամանակ: Այդ համակարգում աշխատում են մասնագետներ և գիտնականներ, մանկավարժներ, և բացառվում է որևէ անպատշաճ կայքի դուրս սպրդում:

 

Համացանցի վտանգները երեխայի հոգեկան առողջության համար

 

            Մարդկությունը բավական շուտ գիտակցեց համակարգչի վնասակար ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա, սակայն դեռևս քիչ են խոսում մարդու հոգեկան աշխարհի վրա համակարգչի ազդեցության մասին: Մինչդեռ, վերջերս հեգեբույժներն ու հոգեբաններն ահազանգում են մի նոր, քիչ ուսումնասիրված «հիվանդության»` համակարգչային կախվածության մասինՄիաժամանակ, համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման վրա բացասական հետևանքներ կարող է ունենալ: Նախ համակարգչի առջև շատ  ժամանակ  անցկացնելու արդյունքում երեխաների մոտ ընդհանուր թուլություն և հոգնածություն է դրսևորվում, քնի խանգարումներ: Բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեկան գործընթացների վրա (երեխայի  հիշողությունն է թուլանում, դպրոցում դասերի ժամանակ դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, հասկանում ու դատողություններ անում), հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման  վրա, միջանձնային հարաբերությունների ոլորտում: Առավել շատ են հանդիպում հուզական խաթարումները, դրդապատճառային ոլորտի ձևավորման բացասական միտումները՝  կապված ինֆորմացիոն ներգործության հետ:

Բուռն երևակայության շրջան համարվող մանկական տարիքում համակարգչային խաղերն իրենց գունավոր աշխարհներով, հերոսներով, հաղթանակներով ու պարտություններով, հետաքրքիր                                                                                         10                                                                  

վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային:   Շատ ավելի լուրջ  հետևանքներ  է ունենում  այն փաստը, որ շատ  խաղերում ագրեսիվ  վարքի ձևեր ու մոդելներ են դրսևորվում, որոնք երեխաներն առանց գիտակցական վերաբերմունքի ու գնահատականի նմանակման ուժով յուրացնում են: Խաղալով  երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով  ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ  կարող  է  ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա  դա կարելի  է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական  վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Մեծ մասամբ երեխաների մոտ հոգեբանական կախվածություն առաջանում է դերային խաղերի նկատմամբ: Համակարգչային դերային խաղերում երեխան իր վրա համակարգչային հերոսի դերն է ստանձնում, այն պարտադրում է խաղացող երեխային հանդես գալ կոնկրետ կամ երևակայվող հերոսի դերում: Հենց այս խաղերի ժամանակ է տեղի ունենում երեխայի ամբողջական խորը ներգրավումը խաղի մեջ: Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ համացանցը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մտածողության և զգացմունքների վրա՝ առաջացնելով նույնիսկ հոգեկան հիվանդություններ: Այս «գերժամանակակից» երևույթը կարող է ոչ միայն բթացնել և ուժեղացնել մենության զգացումը, այլ նաև կարող է անհանգստություն և դեպրեսիա առաջացնել՝ դարձնելով մարդուն չափազանց զգայուն:

Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:

 Համակարգչային իրականության  ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ`   դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհումՈւսումնասիրությունները հաստատում են, որ համակարգչից չափից ավելի օգտվելը կարող է առաջացնել ագրեսիա, որն ավելի շատ նկատվում է հուզական, վարքային և ներքին մղման կառավարման խնդիրներ ունեցող երեխաների շրջանումԱռանձնահատուկ ուշադրության է արժանի համակարգչից կախվածության հոգեբանական հարցը, որը հաճախ համեմատվում է հիվանդագին խաղամոլության հետ:

 Համակարգչային կախվածությունը անչափահասների շրջանում կարող է հանցավոր վարքի (արատավոր ցանկություններ, կասկածամտություն, ստախոսություն, հակամարտություն և այլն) դրսևորման պատճառ դառնալ, առաջացնել լքվածության, տագնապի զգացում

 

Երեխան և համակարգչային խաղերը

 

            Մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ համակարգչային խաղերն ունեն դրական ազդեցությունԴրանք օգնում են հուզական լիցքաթափմանը, գրավոր խոսքը դառնում է ավելի ճկուն, զարգանում են հիշողությունը, ուշադրությունը, տրամաբանական մտածողությունը, օպերատիվությունը, նուրբ շարժային հմտությունները ձեռքում, ձեռքի  աչքի համակարգումը, օբյեկտների տեսողական ընկալումը, ստեղծագործական մտածողությունը, բարելավվում է սենսոմոտորիկան (զգայաշարժական գործընթացների կոորդինացիա) և այլն: Համակարգչային խաղերը երեխային  սովորեցնում են  դասակարգել ու ամփոփել, մտածել, վերլուծել անկանոն իրավիճակներում, հետամուտ լինել իր նպատակին, բարելավել մտածողության հմտությունները և այլն:

            Համակարգչային խաղերի մի մասը բացասաբար են անդրադառնում երեխաների վրա։ Վերջին շրջանում դրանք աստիճանաբար վերածվել են բոլոր տարիքի երեխաների զանգվածային հոգեբանական համաճարակի պատճառ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխարհի                                                                                          11                                                                  

տարբեր վայրերում անձնական համակարգիչների և խաղային կցորդների վաճառքն ավելացել է տասնյակներ անգամ, իսկ խոշոր քաղաքներում բնակվող ընտանիքների 40-80%-ն արդեն տանը համակարգիչ ունի, ապա կարելի է ասել, որ համակարգչային խաղերը, հեռուստատեսության հետ մեկտեղ, փոքրիկների վրա բացասական ազդեցության լուրջ գործոն են դարձել։ Համակարգչային խաղերն ունեն բացասական ազդեցություն. տուժում են ֆիզիակական և հոգեկան առողջությունը, անձի բնականոն ձևավորումը, ուսման առաջադիմությունը, վարքը և այլն:

Դերային մենամարտերը և ռազմավարություն խաղերը հիմնականում ագրեսիվ լաբիրինթոսների վերարտադրություններ են, որտեղ ամեն վայրկյան տարբեր անկյուններից դուրս են թռչում բազմաթիվ սարսափելի կերպարներ, որոնց նպատակը խաղացողին, այսինքն՝ երեխային, «սպանելն» է։ Հարցը դրվում է կա՛մ նա, կա՛մ իրենք տարբերակով։ Այլընտրանք չկա։ Իրական կյանքում այդ խաղերի միակ համարժեքը կարող է լինել գիշերային մղձավանջը։ Արտերկրում, նույնիսկ, կազմակերպվում են նման խաղերի առաջնություններ, որտեղ բոլոր հրեշներին "սպանելուց" հետո, երեխաները սկսում են պայքարել միմյանց դեմ։ Առաջնությունն անցկացվում է «Սպանիր բոլորին և ստացիր մրցանակը» կարգախոսով։ Ողջ աշխարհի ինտերնետային ակումբներում երեխաները ժամերով նստում են համակարգչի առջև և սեղմում ստեղնաշարի կոճակները հարվածելու, սպանելու և ոչնչացնելու համար։ Թափառելով համակարգչային լաբիրինթոսում՝ երեխան ակամա դառնում է թեկուզ վիրտուալ, բայց սպանության մեղսակից։ Խաղերի մեծահասակ կողմնակիցները վստահեցնում են, որ այնտեղ բռնություն չկա, քանի որ խաղն իրական չէ։ Եվ ընդհանրապես, ում դուր չի գալիս, թող չխաղա։ Բայց չէ՞ որ երեխաներն ու դեռահասները,  հետաքրքրասիրությունից ելնելով կամ ցանկանալով պարզապես փորձել ուժերը, չեն կարող դիմադրել խաղալու գայթակղությանը։ 
Կան նաև չափազանց բարդ, այսպես ասած, քաղաքակրթություն-խաղեր։ Այնտեղ խաղացողը հնարավորություն ունի պատմությունը զարգացնել ըստ իր ցանկության՝ փոքրիկ ցեղախմբից ստեղծելով մեծ գերտերություն և դառնալով դրա տիրակալը։ Դրա համար երեխային անհրաժեշտ է գիտելիքների որոշակի պաշար և համարձակություն, որպեսզի նա կարողանա "կառավարել" աշխարհն իր ուզած ձեւով։
Համակարգչային և ընդհանրապես ամեն տեսակ խաղերը հոգեբանորեն այնպիսի կառուցվածքով են ստեղծված, որ անընդհատ ունեն հաճույքի մեխանիզմ։ Խաղն ինքնին ունի այդ սկզբունքը՝ խաղացողին հաճույք պատճառել և բավարարել նրա հոգեբանական կամ նյութական պահանջմունքները։ Այս առումով համակարգչինը ավելի էֆեկտիվ է և գրավիչ։ Ցանկացած տիպի համակարգչային խաղ տանում է դեպի ազարտի ձևավորման նախադրյալների:
Երեխաների վրա համակարգչային դաժան խաղերի բացասական ազդեցությունը մտահոգիչ խնդիր է դարձել նաև բժիշկների ու հոգեբանների համար։ Նրանց կարծիքով դրանք երեխաների մեջ ագրեսիա են սերմանում։ Երեխաների մեծ մասը համակարգչի առջև խաղում է այնպիսի խաղեր, որոնք խեղում են երեխայի ներաշխարհը, նրանց դարձնում են ագրեսիվ ու նյարդային: Այն խաղերը, որտեղ երեխաները մարդիկ են սպանում կամ ծեծում, շատ բացասական ազդեցություն են թողնում երեխայի վրա:

 Համակարգչային խաղերից կախվածության հիմնական նշաններն են`  

*      համակարգչով աշխատելու ընթացքում տրամադրության բարձրացում

*      համակարգչից կամ խաղից կտրվելու անկարողություն, իսկ կտրվելու դեպքում`   ագրեսիայի հասնող դյուրագրգիռ վիճակի առաջացում

*      տնային գործերի անտեսում

*      մարդկանց հետ շփվելիս առավելապես համակարգչի հետ կապված թեմաների քննարկում,

*      հրաժարում ընկերների հետ շփումից

*      համակարգչի օգտագործումն առաջացնում է դիսթրես

*      համակարգչի օգտագործումը վնաս է պատճառում մարդու ֆիզիկական, հոգեբանական, միջանձնային, ընտանեկան, տնտեսական սոցիալական կարգավիճակին

 

Հետևյալ նշանները վկայում են առաջացած կախվածության մասին

Ø  անընդմիշտ օնլայն լինելու ցանկություն.

Ø  անհանգստություն, ջղայնություն, ագրեսիվություն համացանցի

                                                                       12

Ø  բացակայության պարագայում  ուշադրության պակաս

Ø  անձնական հիգիենային չհետևելը

Ø  անառողջ սննդային վարքագիծ

Ø  դպրոցական առաջադիմության անկում

Ø  կռիվներ, վեճեր տան անդամների հետ համակարգչի պատճառով

Ø  իրական մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն

Ø  Կախվածության ֆիզիկական նշաններից են աչքերի չորությունը, քնի խանգարումները մեջքի, պարանոցի, դաստակի ցավերը:

 

 Խորհուրդներ դեռահասներին և ծնողներին

 

v  Տրամադրել օրական 2 ժամից ոչ ավելՏեղադրել համակարգիչը այնպես, որ հնարավոր լինի հսկել, թե ինչքան ժամանակ է անցկացնում երեխան համակարգչի առջև և ինչպիսի կայքեր է այցելում

v  Համակարգչի մոնիտորն անհրաժեշտ է տեղադրել այնպես, որ այն գտնվի աչքերի մակարդակին, էկրանի և աչքերի միջև հեռավորությունը կազմի 50-60 սմ: Հեռուստատույցի էկրանի և դիտողի միջև հեռավորությունը պետք է կազմի առնվազն 2-2,5մԱշխատանքի ընթացքում անհրաժեշտ է հաճախ ընդմիջումներ անել և  կատարել աչքերի համար վարժություններ:

v   Քնի խանգարումները կանխարգելելու նպատակով պետք չէ տեղադրել

համակարգիչը, հեռուստացույցը երեխայի ննջասենյակում

v  Անհրաժեշտ է նախազգուշացնել դեռահասին, որ համացանցում

տեղադրված տեղեկատվությունը երբեմն վստահելի չէ:

v  Երբեք չի կարելի համացանցով տրամադրել անձնական տվյալներ`տան հասցե, հեռախոս, հաշվեհամար, անձնական նկարներՊետք չէ հանդիպել այն մարդու հետ, ում ճանաչում են միայն համացանցով:

v  Պետք է խրախուսել ծնողներին ազատ ժամանակն անցկացնել երեխաների հետ առանց հեռուստատեսության և համակարգչի` զրուցելով, զբոսնելով, մարզվելով և այլն:

Մասնագետները հստակ սահմանափակումներ են առաջարկում

 

            Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ցանկացած տիպի դերային խաղից երեխային դժվար է կտրվելը, իրական աշխարհը վերջինիս հետ համեմատած անգույն  է ու անհետաքրքիր: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում: Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Առանց սահմանափակումների համակարգչից օգտվելը կհանգեցնի այլ զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորստի, շփման շրջանակի նեղացման, ծնողների հետ շփումների աստիճանական կորստի, իրական կյանքում ակտիվության նվազման, սահմանափակումների նկատմամբ դրսևորվող կամակորության, նյարդայնության:

            Հոգեբանները, մանկավարժները ընդհանրապես  խաղերին դեմ չեն, խաղն անհրաժեշտ է երեխային զարգանալու համար, դեմ են կոնկրետ տեսակի խաղերին, որոնք խաթարում են հոգեկանը: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինիԾնողներին խորհուրդ է տրվում  բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և  «լավ», որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն  ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական                                                                                     13                                                                              

հոսկողության դերը կապահովի: Ամենապարզ  և   գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ: Երեխաների առողջության և հոգեկանի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար ցանկալի է, որ ծնողները երեխային բավականին ժամանակ, խնամք և հոգատարություն հատկացնեն: Երեխաները հաճախ համակարգչային աշխարհ են ընկղմվում նաև ընտանիքում անբավարար հուզական հարաբերությունների արդյունքում: Կարևոր է, որ  ծնողները հետաքրքրվեն ոչ միայն երեխայի  ուսման հաջողություններով, այլ նաև նրա հնարավոր անհանգստություններով, անհրաժեշտ է միշտ զրուցել երեխայի հետ, հարցնել  նրան խնդիրների և երազանքների մասին, կիսվել իր ապրումներով: Ծնողները պետք է երեխայի  մոտ իր նկատմամբ վստահություն զարգացնեն, աջակցեն, խրախուսեն նրա նվաճումները, միշտ ընդգծեն նրա հաջողություններըԱնհրաժեշտ է երեխաների մոտ  զարգացնել  սոցիալական հմտություններ, եթե երեխաները դժվարություններ  են ունենում հասակակիցների հետ շփվելիս, ամաչկոտ են, երկչոտ, համակարգիչը շատ հեշտորեն կդառնա փոխարինող, չէ՞ որ վիրտուալ տարածությունում երեխան իրեն կարող է զգալ ուժեղ, համարձակ և շփվող: Ցանկալի չէ համակարգչի մոտ անցկացնելը լավ վարքի կամ ուսման խրախուսանք դարձնել: Դա ոչ առողջ մոտիվացիա կձևավորի: Գտեք միջինը և այդ դեպքում ամեն ինչը կլինի միայն ի օգուտ:

1.2.3. Հեռախոսը և երեխան

Բջջային հեռախոսների ճառագայթումները և  ազդեցությունը

 

Մինչև վերջին ժամանակները պաշտպանական հաղորդագրություններում նշվում էր, որ բջջային կապի սարքերը բացարձակապես անվնաս են դրանցից օգտվողների համար և լիովին համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափանիշներին: Սակայն 2011թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բջջային հեռախոսները  դասակարգել է որպես  քաղցկեղի որոշակի տեսակների զարգացման ռիսկային գործոն: Իսկ երեխաներն ավելի զգայուն են բացասական ներգործությունների հանդեպ։

 Ուրեմն փոքրահասակների համար բոլորովին էլ անվնաս խաղալիք չէ բջջայինը, որով իրենց անհանգիստ երեխաներին հանգստացնում են ժամանակակից «առաջադեմ» ծնողները:

Բջջային հեռախոսների մասին պրոֆեսոր Ռ. Էյդեն գրում է. «Պատմության մեջ առաջին անգամ մենք մեր ականջին պահում ենք հզոր ռադիոհաղորդիչ: Նկատի՛ ունեցեք, որ այդ հաղորդիչը գլխուղեղից գտնվում է մոտավորապես 25 սմ հեռավորության վրա: Որպես կանոն, շատ քչերն են հակված գերհոգնությունը, քնկոտությունը, գրգռվածությունը, նյարդայնությունը, մրսածությունը և հաճախակի դարձած վարակիչ հիվանդությունները, գլխացավը, աչքերի սուր ծակող ցավերը կապել բջջային խոսակցությունների հետ»: Բջջային հեռախոսների ճառագայթների ազդեցության աստիճանը կախված է դրանցից արձակվող ազդանշանի հզորությունից: Այս հեռախոսների ճառագայթման առավելագույն ուժը դրսևորվում է կանչի ժամանակ: Անգամ չմիացած վիճակում կամ գոտկատեղին ամրացված սարքը մշտապես կապի մեջ է մոտակա բազային կայանի հետ և հետևապես արձակում է էլեկտրամագնիսական ալիքներ:

Ջ. Սթեյսն էլ գտնում է, որ հեռախոսների վտանգավոր ազդեցությանն ավելի շատ ենթարկվում են  մինչև 30 տարեկանները: Նրանց շրջանում հիվանդագին ախտանշանները, մեծերի համեմատությամբ, հանդիպում են 34 անգամ ավելի հաճախ:    Գերմանացի հետազոտողները բացահայտվել են, որ բջջային հեռախոսների միացման ժամանակ բարձրանում է արյան ճնշումը: Բջջային հեռախոսների երկարատև օգտագործումը հանգեցնում է նաև արյան կարմիր գնդիկների փոփոխությանը: Արյան ձևավոր տարրերի էլեկտրական պոտենցիալի թուլացումը բացասական ազդեցություն է թողնում մի շարք կարևորագույն օրգանների, հատկապես երիկամների վրա, որոնց աշխատանքը կախված է արյան տարրերի բևեռացումից: Բջջային հեռախոսների ամենօրյա օգտագործման դեպքում փոխվում է գրեթե բոլոր ներքին օրգանների գործառական վիճակը: Ուստի չի կարելի պնդել, որ բջջային հեռախոսների բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա բացակայում է:

Շարադրվածից հետևում է, որ բջջային հեռախոսները վտանգավոր են մարդու առողջության համար: Այդպիսի հեռախոսներով օգտվողների շրջանում ուռուցքներով հիվանդանալու                                                                                                    14                                                      

հավանականությունը մեծանում է 70%-ով: Մոտավորապես 3 անգամ մեծանում է լսողական նյարդի բարորակ ուռուցքով հիվանդանալու ռիսկը, հատկապես այն ականջի կողմում, որով սովորաբար խոսում են հեռախոսով:

Հեռախոսից գրագիտորեն օգտվելու դեպքում վտանգի աստիճանը կարելի է նվազեցնել այնպես, ինչպես գազից, էլեկտրականությունից, ավտոմոբիլից օգտվելիս:

Բջջային հեռախոսների վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով գիտնականների կողմից առաջարկվում են որոշակի միջոցներ:

Սովորեցրե՛ք դրանք երեխաներին`

·          Բջջային հեռախոսով շատ կարճ խոսել:

·         Հնարավորինս օգտագործել արտաքին ալեհավաք ունեցող հեռախոսներ:

·         Պանելային շենքերում երկաթբետոնե կառուցվածքները և երկաթե ցանցերով պատուհանները զգալիորեն պաշտպանում են միկրոալիքային ճառագայթներից:

·         Չպետք է համարը հավաքելուց հետո՝ կոճակը սեղմելիս, հեռախոսն անմիջապես մոտեցնել ականջին, քանի որ այդ պահին էլեկտրամագնիսական ճառագայթումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան խոսելիս:

                                    Ինչպես են բջջայիններն ազդում մեր երեխաների վրա

 

            Վերջին մի քանի տարիներին բջջային հեռախոսները «գրավել են» միջնակարգ և նույնիսկ` նախակրթական դպրոցների միջանցքները։ Դրանք ինքնատիպ ապահովագրության ձև են դարձել ծնողների համար և միևնույն ժամանակ թմրամիջոց` երիտասարդների համար...   Դպրոցականները բջջային հեռախոսները հիմնականում օգտագործում են խաղերի և ընկերների հետ շփման համար։ Ամենից հաճախ օգտվում են sms ծառայություններից և ներդրված տեսախցիկից։ Դա նրանց համար խաղային սարք է, որը ինտուիտիվ կերպով օգտագործվում է մյուսների հետ կապ ստեղծելու համար, այդ թվում` բջջայինի միջոցով ինտերնետի օգտագործումը։ Այն երեխայի մեջ վերացնում է միայնության զգացումը` օգնելով խուսափել սթրեսից, երբ նա հանկարծ դպրոցական օրվա ավարտին մենակ է հայտնվում տանը։ Հեռուստացույցը նույնպես «դայակի» դեր է կատարում, սակայն բջջայինն ավելի շատ հաղորդակցական ու ինտերակտիվ որակներ ունի։    Ոմանց համար բջջային սարքավորումներն ինքնարտահայտման միջոց են։ Առանց այդ առարկայի նրանք միայնություն ու դատարկություն են զգում։ Ուստի, դպրոցներում բջջային հեռախոս օգտագործելու արգելքը կարող է «լքվածության» զգացում առաջացնել, ինչի հետևանքով հատկապես դեռահասը կարող է ինքնամփոփ դառնալ ու մեկուսանալ աշխարհից։    Բջջայինի կարիք հենց ծնողներն ունեն, որոնք կարծում են, թե իրենց զավակների կողքին են գտնվում` չնայած որ դա այդպես չէ։ Նրանք չեն գիտակցում, որ այդ առարկան խանգարում է երեխային «մեծանալ», ինչն էլ, իր հերթին, նշանակում է տարբեր իրավիճակներում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Եթե երեխան գիտի, որ կարող է ցանկացած պահի, նույնիսկ ամենահասարակ հարցով զանգահարել ծնողին, ապա դա միանշանակ կախվածություն է առաջացնում. արդյունքում` բջջայինը կարող է հանգեցնել մանկամտության։     Մյուս կողմից, հեռախոսի օգտագործումն ունի իր առավելությունները` մասնավորապես երիտասարդների համար։ Դա վերաբերում է դեռահասներին, իհարկե, չափավոր օգտագործման դեպքում։ Այն օգնում է կապ հաստատել հասակակիցների և ընկերների հետ, ինչպես նաև կենսափորձ ձեռք բերել` պայմանով, որ ծնողների հետ հարաբերություններն աստիճանաբար այնպիսի կետի հասնեն, որ երեխան ֆիզիկապես հնարավորություն ունենա առանձնանալ նրանցից։    Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ 1-3 տարեկան երեխաների՝ հեռուստացույցով, բջջայինով  ու այլ գաջեթներով տարվելը 7 տարեկան հասակում կարող է հանգեցնել ուշադրության կենտրոնացման խնդիրների։ Ինֆորմացիայի մեծ հոսքի պատճառով նրանք չեն կարողանում ընկալել ու հիշել։ Փոքրիկ երեխայի ուղեղը ծնված օրից մինչև երկու տարեկան երեք անգամ մեծանում է չափսերով և շարունակում աճել մինչև 21 տարեկանը։ Վաղ շրջանում ուղեղի զարգացմանը նպաստում է շրջակա աշխարհը։ Իսկ այս տարիքում երեխայի զարգացումը                                                                                                  15                                                                              

ուղեղի զարգացմանը նպաստում է շրջակա աշխարհը։ Իսկ այս տարիքում երեխայի զարգացումը գաջեթներին վստահելու դեպքում բալիկների մոտ նկատվում են կոգնիտիվ ուշացումներ, բարձր իմպուլսիվություն, ինքնակառավարման ունակության թուլացում։

Երեխաներին չափից շուտ հեռախոսներ տալը, եթե խիստ անհրաժեշտությունը չկա, խրախուսելի չէ: Երեխայի համար դա հաճախ ոչ թե շփման միջոց է, այլ մեծերին նմանվելու, ինքնահաստատման փորձ: Վատ է, երբ երեխայի ինքնահաստատումը հիմնվում է ոչ թե հավատքի, հոգևոր արժեքների հիմքի, այլ բջջային հեռախոսի, համակարգչի կամ նյութական հիմքի վրա:

Որպես վերջաբան ներկայացնենք Քրիս Ռոուենի առաջարկած աղյուսակը, որտեղ նշված է տարբեր տարիքների երեխաների համար գաջեթներով զբաղվելու թույլատրելի ժամաքանակը։

2014-03-06-Screenshot20140306at3.29.09PM

 

 

 

 

 

 

 

 

Եզրակացություն

 

            XXI դարը բեկումնային կլինի մարդկության զարգացման համար: Հետևաբար, վերը նշված խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների և իհարկե` մանկավարժների: Փոխակերպված միջավայրում, որտեղ երեխաներին մատչելի են նորանոր ծառայություններ ու փորձառություններ՝ նրանք մեծանում են իրենց ծնողներից տարբեր ձևերով: Սա պատճառ է դառնում խզումների մեծահասակների ու երեխաների՝ ծնողների ու զավակների, ուսուցիչների ու սովորողների այսօրվա սերունդների միջև, որ հանգեցնում է հասարակական մեծ փոփոխությունների: Ժամանակակից տեխնոլոգիաների ճնշման տակ կատարվող մանկան հոգեբանության փոփոխությունները առաջիկայում կարող են հանգեցնել լուրջ հետևանքների թե՛ երեխաների, թե՛ նրանց ծնողների համար։ Այդ խնդրով անհրաժեշտ է զբաղվել այսօր, հօգուտ ապագայի, հօգուտ երեխայի: Երեխայի բնավորությունը ճանաչելով՝ ծնողները, նրա համար պետք է այնպիսի մուլտֆիլմեր, հաղորդումներ ընտրեն, որոնք նրա վրա կարող են դրականորեն ազդել և ինչ-որ լավ բան սովորեցնելԵրեխայի համար ընտրեք այնպիսի մուլտեր և հաղորդումներ, որոնք նա ի զորու է հասկանալ և ըմբռնել: Ճիշտ ընտրված մուլտֆիլը երեխայի մեջ շատ նոր ու կարևոր հատանիշներ կձևավորի` ընկերասիրություն, հանդուրժողականություն, թույլերի հանդեպ կարեկցանք և այլն: Շատ մուլտֆիլմեր պարունակում են շատ քիչ խոսք, այդ պարագայում պետք է ծնողը հանդես գա մեկնաբանի դերում և նաև  հարցեր տա: Հարցերի պատասխանները որոնելիս երեխան ավելի լավ է հասկանում տեսածը և սովորում է մտածել, վերլուծել: Դրա շնորհիվ նա այլևս կուրորեն չի պատճենի հերոսների վարքագիծը, նա կսովորի աշխարհը և իրեն շրջապատող մարդկանց ճանաչել:

Հիշե՛ք մի ոսկե կանոն.

            Երեխային միայնակ մի թողեք հեռուստացույցի կամ համակարգչի առջև, վերահսկեք, թե ինչ է նայում նա, օգնեք, որպեսզի փոքրիկը սխալ  չընկալի տեղեկատվությունը:

 

 

16

 

Գրականության ցանկ

  Բալյան Ա.Ա.             «Մանկավարժական հոգեբանության հարցեր» -Երևան: Լույս, 1983.

  Դուբովսկայա          «Երեխան հեռուստացույցի մոտ»

Մանտուլենկո Վ.    «Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում»

Մեթոդ.  ձեռնարկ   «Դեռահասների առողջություն և զարգացում» Երևան 2014

  Միրաքյան Վ.           «Ագրեսիվ հեռուստատեսության» հետևանքները

 Նալչաջյան Ա. Ա.    «Հոգեբանության հիմունքներ»-Երևան 1997

Антон Платов.           Дети и родители Сеть. Мир компьютеров. - № 3. 2004 год.

Борода К. В.               Интернет-зависимость у детей и подростков, 2008. Нью-Йорк

Гордеев А.В.              Увлечение компьютерными играми. психологический аспект. K. 2004

Разумов                      Компьютер круто. // Наука и жизнь. Номер 6: 2002

http://www.budte-zdorovi.com.ua/obraz-zhizni/261-vliyanie-kompyuternyx-igr-na-psixiku-rebenka.html

http://www.russlav.ru/stat/vliyanie_game.

htmlhttp://images.yandex.ru/

http://www.youtube.com/watch?v=MSXkuXV5nCU7


 

Скачано с www.znanio.ru

Արարատի մարզ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում (Ավարտական հետազոտական աշխատանք) Հեղինակ՝ Արալեզի միջն. դպրոցի դասվար Մարինե Զարոյան Ղեկավար՝ Աստղիկ Բալայան…

Արարատի մարզ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեկան զարգացման գործում (Ավարտական հետազոտական աշխատանք) Հեղինակ՝ Արալեզի միջն. դպրոցի դասվար Մարինե Զարոյան Ղեկավար՝ Աստղիկ Բալայան…

Բովանդակություն ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ …………………………………………………................... 1 ԳԼՈՒԽ 1. Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ 1.1 Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկանց կյանքում.......................................................................1 1.2 Արդի ժամանակներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիանե- րի տեսակները..................................................................................2 1.2.1…

Բովանդակություն ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ …………………………………………………................... 1 ԳԼՈՒԽ 1. Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ 1.1 Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկանց կյանքում.......................................................................1 1.2 Արդի ժամանակներում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիանե- րի տեսակները..................................................................................2 1.2.1…

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արդի ժամանակներում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների, մեր օրերում աներևակայելի է առաջընթացը կրթության և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը `…

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արդի ժամանակներում առանց տեղեկատվական տեխնոլոգիաների, մեր օրերում աներևակայելի է առաջընթացը կրթության և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը `…

դրացիական հարաբերություններ սկսելու հարցերում : Տեխնոլոգիաների ոլորտում համակարգչի մուտք գործելով , մարդկային կյանքը ավելի մեծ փոփոխությունների ենթարկվեց : Համացանցային հասարակությունը պատճառ է դարձել , որ…

դրացիական հարաբերություններ սկսելու հարցերում : Տեխնոլոգիաների ոլորտում համակարգչի մուտք գործելով , մարդկային կյանքը ավելի մեծ փոփոխությունների ենթարկվեց : Համացանցային հասարակությունը պատճառ է դարձել , որ…

երթևեկության մեջ կան կանոններ , որոնց անհրաժեշտ է հետևել մեր կյանքի ապահովության և անվտանգության համար , այնպես էլ հեռուստացույց դիտելիս կան մի շարք սկզբունքներ ,…

երթևեկության մեջ կան կանոններ , որոնց անհրաժեշտ է հետևել մեր կյանքի ապահովության և անվտանգության համար , այնպես էլ հեռուստացույց դիտելիս կան մի շարք սկզբունքներ ,…

ներն արտահայտված չեն։ Նրանց նկարած կերպարներն անհամաչափ են, նկարները` ավելի սխեմատիկ ու անկենդան։ 5 և 6 տարեկան այն երեխաների նկարներն են ովքեր օրը 1 ժ…

ներն արտահայտված չեն։ Նրանց նկարած կերպարներն անհամաչափ են, նկարները` ավելի սխեմատիկ ու անկենդան։ 5 և 6 տարեկան այն երեխաների նկարներն են ովքեր օրը 1 ժ…

սեռահասունության շրջանում: Այդ փուլում ինտելեկտուալ ներուժը նույնպես կարող է կորչել, եթե դաստիարակությամբ ժամանակին չամրապնդվեն նոր ունակություններ: Արդյունքում, բնության ընձեռած որոշ մտային ունակություններն անվերադարձ կորչում են:…

սեռահասունության շրջանում: Այդ փուլում ինտելեկտուալ ներուժը նույնպես կարող է կորչել, եթե դաստիարակությամբ ժամանակին չամրապնդվեն նոր ունակություններ: Արդյունքում, բնության ընձեռած որոշ մտային ունակություններն անվերադարձ կորչում են:…

ArchivesofDiseaseinChildhood ամսագրում: Հետազոտողները պարզել են, որ ճարպային զանգվածի մակարդակը բարձր է եղել այն երեխաների մոտ, որոնք հայտնել են ամեն օր 3 ժամ հեռուստացույց դիտելու մասին:…

ArchivesofDiseaseinChildhood ամսագրում: Հետազոտողները պարզել են, որ ճարպային զանգվածի մակարդակը բարձր է եղել այն երեխաների մոտ, որոնք հայտնել են ամեն օր 3 ժամ հեռուստացույց դիտելու մասին:…

D ձևաչափը Այսօր ներկայացվում են տարբեր տեխնիկական հայտնագործություններ, որոնց մի մասը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Այդ նորույթներից մեկը եռաչափ կինոն է: Եռաչափությունը…

D ձևաչափը Այսօր ներկայացվում են տարբեր տեխնիկական հայտնագործություններ, որոնց մի մասը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Այդ նորույթներից մեկը եռաչափ կինոն է: Եռաչափությունը…

D ձևաչափով կինոդիտումը կարող է կաթվածի պատճառ դառնալ: Նույնիսկ մեկանգամյա դիտումը բռնության է ենթարկում տեսողությունը, առաջանում են դեռևս թույլ գլխացավեր, որոնք վկայում են տեսողության առանցքի…

D ձևաչափով կինոդիտումը կարող է կաթվածի պատճառ դառնալ: Նույնիսկ մեկանգամյա դիտումը բռնության է ենթարկում տեսողությունը, առաջանում են դեռևս թույլ գլխացավեր, որոնք վկայում են տեսողության առանցքի…

հարցերում պետք է բավական պատասխանատու լինեն , քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար և նրանց կողմից արվող առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։…

հարցերում պետք է բավական պատասխանատու լինեն , քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար և նրանց կողմից արվող առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։…

FINN որոնման համակարգը՝ նախատեսված երեխաների համար : Այդ որոնող համակարգը ստուգում է և արգելում անպատշաճ բառերը , որոնք բերվում են որոնման ժամանակ : Այդ համակարգում…

FINN որոնման համակարգը՝ նախատեսված երեխաների համար : Այդ որոնող համակարգը ստուգում է և արգելում անպատշաճ բառերը , որոնք բերվում են որոնման ժամանակ : Այդ համակարգում…

վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային : Շատ ավելի լուրջ հետևանքներ է ունենում այն փաստը , որ շատ խաղերում ագրեսիվ վարքի ձևեր ու մոդելներ…

վիրտուալ մրցակիցներով կարող են ամբողջովին կլանել երեխային : Շատ ավելի լուրջ հետևանքներ է ունենում այն փաստը , որ շատ խաղերում ագրեսիվ վարքի ձևեր ու մոդելներ…

տարբեր վայրերում անձնական համակարգիչների և խաղային կցորդների վաճառքն ավելացել է տասնյակներ անգամ, իսկ խոշոր քաղաքներում բնակվող ընտանիքների 40-80%-ն արդեն տանը համակարգիչ ունի, ապա կարելի է…

տարբեր վայրերում անձնական համակարգիչների և խաղային կցորդների վաճառքն ավելացել է տասնյակներ անգամ, իսկ խոշոր քաղաքներում բնակվող ընտանիքների 40-80%-ն արդեն տանը համակարգիչ ունի, ապա կարելի է…

Ø բացակայության պարագայում ուշադրության պակաս Ø անձնական հիգիենային չհետևելը Ø անառողջ սննդային վարքագիծ Ø դպրոցական առաջադիմության անկում Ø կռիվներ , վեճեր տան անդամների հետ համակարգչի…

Ø բացակայության պարագայում ուշադրության պակաս Ø անձնական հիգիենային չհետևելը Ø անառողջ սննդային վարքագիծ Ø դպրոցական առաջադիմության անկում Ø կռիվներ , վեճեր տան անդամների հետ համակարգչի…

հոսկողության դերը կապահովի : Ամենապարզ և գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը , որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ , իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ…

հոսկողության դերը կապահովի : Ամենապարզ և գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը , որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ , իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ…

հավանականությունը մեծանում է 70%- ով : Մոտավորապես 3 անգամ մեծանում է լսողական նյարդի բարորակ ուռուցքով հիվանդանալու ռիսկը , հատկապես այն ականջի կողմում , որով սովորաբար…

հավանականությունը մեծանում է 70%- ով : Մոտավորապես 3 անգամ մեծանում է լսողական նյարդի բարորակ ուռուցքով հիվանդանալու ռիսկը , հատկապես այն ականջի կողմում , որով սովորաբար…

XXI դարը բեկումնային կլինի մարդկության զարգացման համար: Հետևաբար, վերը նշված խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների և իհարկե` մանկավարժների: Փոխակերպված…

XXI դարը բեկումնային կլինի մարդկության զարգացման համար: Հետևաբար, վերը նշված խնդիրները պահանջում են բոլորի ուշադրությունը` փիլիսոփաների, տնտեսագետների, հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների և իհարկե` մանկավարժների: Փոխակերպված…

Антон Платов. Дети и родители

Антон Платов. Дети и родители
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
09.05.2020