§Խոսք և հաղորդակցություն¦ ժամերը մայրենիի դասընթացում
Խոսքը լեզվի իրական վիճակն է, իսկական գոյը:
Ղ. Աղայան
Հոգեբաններ Լ. Ս. Վիոտսկին, Ա. Լ.Լեոնտևը և ուրիշներ ապացուցել են, որ երեխայի հոգեկան բոլոր գործընթացները ( հիշողություն, ուշադրություն, մտածողություն, ըմբռնում) ձևավորվում են խոսքի միջոցով: Խոսքը հոգեկան բարդ գործընթաց է, որի զարգացումը կախված է մի շարք պայմաններից: Կարևորվում է շրջապատի միջավայրի ներգործությունը. երեխան սովորում է խոսել, ընդօրինակել մեծահասակներին, որոք պետք է նպաստեն երեխայի ճիշտ, հստակ խոսքի ձևավորմանը: Բանն այն է, որ երեխան վաղ տարիքից լսելով մաքուր, գեղեցիկ, ճիշտ խոսք՝ արդյունքում ձևավորում է սեփական խոսքը:
Երեխայի անձի ձևավորման և զարգացման մեջ խիստ կարևոր նշանակություն ունեն խոսքի և հաղորդակցության զարգացումը։ Հայտնի է, որ երեխայի մտածողությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, երբ նա ունակ է դառնում լեզվական հաղորդակցության և ուսուցումը նրան սովորեցնում է տիրապետել սեփական մտքերին (Լ.Ս.Վիգոտսկի)։
Երեխայի խոսքի զարգացումը, լեզվական հաղորդակցումն ու փոխազդեցությունն իր անմիջական միջավայրի, շրջապատի հետ, հասակակիցների և մեծահասակների հետ համատեղ գործունեությունը նրա զարգացման ամենակարևոր գրավականներն են։
Հասարակության մեջ իր տեղը գտնելու համար մարդը պետք է արդյունավետ հաղորդակցվել սովորի։ Երեխան նախ շփվում է ծնողների հետ, այնուհետև նաև այլ մարդկանց, սովորում է հաղորդակցվել համատեղ գործունեության ընթացքում։ Այդ գործունեությունը կարող է լինել խաղ, ուսում, իր ուժերի չափով աշխատանք։ Այդ ընթացքում երեխան յուրացնում է իր միջավայրի սոցիալական փորձը, հասկանում է, թե ինչը ինչպես է արվում, սովորում է վարքի ու գործունեության նորմերն ու կանոնները, այսինքն՝ հասկանում է, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ, ում հետ ինչպես կարելի է վարվել, որտեղ իրեն ինչպես պիտի պահի և այլն։ Իր շրջապատի սոցիալական նորմերի յուրացման այս գործընթացն էլ հենց սոցիալականացումն է։
Երեխայի վաղ սոցիալականացման ամենակարևոր կողմերից մեկը նրա հաղորդակցական կարողությունների ձևավորումն ու զարգացումն է։
Հենվելով մի շարք հոգեբանամանկավարժական հետազոտությունների և մեր ուսումնասիրությունների վրա՝ կարող ենք նշել, որ խոսքային հաղորդակցման լիարժեք ուղղորդումը նպաստում է երեխաների և միջավայրի փոխհարաբերությունների ձևավորմանը, նրանց անձնային տարբեր որակների զարգացմանը:
Տարրական դպրոցն ավարտողը պետք է կարողանա՝ հայերենով հաղոդակցվել մեծահասակների և փոքրերի հետ, ընկալել ուրիշների խոսքը և արտահայտել սեփական մտքերը, կարդալ և հասկանալ գրավոր պարզ տեքստեր, գրավոր շարադրել պարզ տեքստեր, կարողանալ աշխատել համագործակցված, լինել թիմի անդամ, լինել նախաձեռնող: Պետք է կարողանա գիտակցել և արժևորել իր ազգային ինքնությունը, հարգել և ընդունել ընտանեկան ու հասարակական կյանքի արժեքները, իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատու լինեի իր արարքների համար, ցուցաբերեի հարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ, հանդուրժողականություն և զուսպ վարք ունենա: Այս բոլորի համար ուսուցիչը պետք է իրականացնի տարրական դպրոցի կարևորագույն խնդիրը՝ սովորել սովորեցնել:
<< ԽՈՍՔ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԺԱՄԵՐԸ ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Կրտսեր դպրոցականի խոսքր զգայուն է: Խոսքը մարդկային հասարակության մեջ հաղորդակցման կարևորագույն գործոն է և ինքնահաստատման, սեփական եսը դրսևորելու, մտածողության, աշխարհընկալման կարողությունների զարգացման ամենաանհրաժեշտ միջոցը: Այդ է պատճառը, որ տարրական դասարաններում մայրենիին հատկացված ժամաքանակից, իբրև անհրաժեշտ բաղադրիչ, շաբաթական ժամերից մեկը հատկացնել աշակերտների խոսքային կարողություների զարգացման խնդիրներին՝ բաղադրիչն անվանելով << Խոսք և հաղորդակցություն >>:
<< Խոսք և հաղորդակցություն >> ժամերի առանձնահատուկ հատկանիշներից մեկը խոսքային գործունեության հիմնական տեսակների ( կարդալ, գրել, լսել, խոսել ) ուղղությամբ կազմակերպված համակարգված և նպատակամետ աշխատանքն է: Այն ունի ուրույն խնդիրներ և նպատակներ: Գրաճանաչության դեռևս նախաայբբենական փուլից սովորողների խոսքի և հաղորդակցման խնդրի պատշաճ կարևորության ընդունումը մանկավարժներին
մղել է փնտրտուքի, և ծնել բազում հնարների մի ամբողջ զինանոց: Դրա
կիրառումը միտված է կրտսեր դպրոցում երեխայի խոսքի զարգացմանը,
միջավայրում հաղորդակցման, իր հույզերի մասին տարբեր արտահայտման
ձևեր օգտագործելու կարողությունների զարգացմանը:
Այս ժամերի արդյունավետ կազմակերպումը կնպաստի հաջողությամբ
իրականացնել լեզվի ուսուցման հաղորդակցական և գործառութային
մոտեցումը և կնպաստի աշակերտների խոսքի արդյունավետ զարգացմանը:
<< Խոսք և հաղորդակցություն >> ժամերի կառուցվածքը պայմանավորված
է ուսումնական խնդիրների և խոսքային իրավիճակների բովանդակությամբ
և նպատակներով:
<< Խոսք և հաղորդակցություն >> ժամերին տեղ են գտել կառուց-
վածքային այնպիսի տարրեր, ինչպիսիք են.
· հաղորդակցական նպատակի սահմանում և դրա իրագործման խոսքային միջոցների ընտրություն,
· խոսքային իրավիճակի ներմուծում և խոսքի դրդապատճառի ստեղծում,
· ուսումնական խնդրի որոշում և դրա լուծման եղանակների ու քայլաշարերի որոշում,
· ուսումնական և խոսքային գործունեության կազմակերպում՝ գրավոր և բանավոր ձևերով արտահայտվելու միջոցով,
· ստեղծված տեքստերի և բանավոր պատումների ստուգում և վերլուծություն՝ հետագա շտկողական աշխատանքով,
· Խոսքի իրականացված նպատակների ընդհանրացում և եզրահանգում:
Տարրական դպրոցի տարբեր դասարաններում << Խոսք և հաղորդակցու-
թյուն >> ժամերին նպատակահարմար է աշխատանքներն այնպես կազմա-
կերպել, որպեսզի առաջադրանքներն ապահովեն այս կամ այն կարողու-
թյան ու հմտության աստիճանական զարգացումն ու խորացումը :
2-4 դասարաններում << Խոսք և հաղորդակցություն >> ժամերին աշա-
կերտներիս առաջադրում եմ հետևյալ առաջադրանքները.
Առաջադրանք 1.
I դասարան
Հարցեր հաղորդակցման համար / նախաայբբենական փուլ/
Տանը երբևէ մենակ մնացե՞լ եք:
Ինչո՞ւ են մարդիկ շփվում:
Ինչպե՞ս են անցնում քո ծննդյան տոները:
Ընտանեկան տոնախմբություններ:
Սեպտեմբերի մեկ:
Ի՞նչ ես տեսնում նկարում:
Պատմիր այն մասին, ինչը այդ օրը եղել է, սակայն չի երևում նկարում:
Առաջադրանք 2.
1-2-րդ դասարաններ
Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցություն
Կարդա՛, արտագրի՛ր` բառերի մի մասը նկարելով:
Լռություն
Մի գետակ կար: Նրա վրա միշտ աղմկում էին նավերը: Իսկ գետակը չէր սիրում աղմուկ: Եվ մի օր ալեկոծվեց, և նավերը սուզվեցին: Եվ այդ օրվանից գետակում տիրում էր լռություն:
Առաջադրանք 3.
Շարունակել թևավոր մտքերը (կամ առածները).
Ինչքան էլ գիտուն լինես, …..
Խոսք կա`……………..,
Խոսք կա`………………:
Աշխատանքը մայրն է…………….:
Կարոտից է առաջ գալիս ……………………:
Օտար տեղ ապրողի համար…………………..:
Առաջադրանք 4.
Շարունակի՛ր
Քաղցած ուղտ
Քաղցած
Քաղցած
Քաղցած
Քաղցած
դեղին անապատ
անապատ
անապատ
անապատ
Առաջադրանք 5.
2 դասարան
Աշակերտի` դատողական տեքստի շարադրման օրինակ
Նամակ ուլիկին
Սիրելի ուլիկ ջան: Երբ ես կարդացի քո մասին, իմ տրամադրությունը շատ բարձրացավ: Երբ ես կարդում էի և հասա այն մասին, որ գայլը դուռը թակում է, ես շատ վախեցա, որ դու դուռը բաց կանես, և քո մայրը կտխրի: բայց բախտս բերեց, որ դուռս բաց չարիր, և քո մայրը չտխրեց:
Արի՛ նամակ գրենք գալին:
Նամակ գայլին
______
Այստեղ գրի՛ր գայլի հասցեն.
Իսկ այստեղ գրի՛ր քո հասցեն.
Առաջադրանք 6.
Բարեկիրթ հաղորդակցություն
Ի՞նչ ես ասում ողջունելիս |
Ո՞ւմ ես ողջունում |
Բարև |
Բոլորին |
Բարև Ձեձ |
Մեծերին, ուսուցչին,անծանոթներին և այլն |
Ողջույն |
Ընկերոջը, քրոջը, եղբորը, հասակակիցներին |
Բարի լույս |
Ընտանիքի անդամներին, բոլորին |
Բարի օր |
բոլորին |
Բարի երեկո |
բոլորին |
Հիշի՛ր և գրի՛ր / կամ տեքստից դուրս գրիր/ հեքիաթներում հանդիպող ողջույնի ձևեր:
Գրի՛ր հրաժեշտին օգտագործվող բառեր.
Առաջադրանք 7.
2-րդ դասարան
Պոչատ աղվեսը
Հիշի՛ր «Պոչատ աղվեսը» հեքիաթը և պատասխանի՛ր հետևյալ հարցերին:
Ո՞վ……………………………………………
Ո՞ւմ…………………………………………
Ի՞նչ………………………………………….
Ինչո՞ւ……………………………………….. է ասում
Ի՞նչ նպատակով…………………………..
Ե՞րբ………………………………………….
Ինչպե՞ս…………………………………..
Առաջադրանք 8.
1-2 դասարան
Բաց թողնված բառերի փոխարեն անհրաժեշտ նկարը նկարի՛ր և կարդա՛:
ծաղիկ ոզնի բարև անտառ
Մի ………… կար, մի բարի…….: Այնտեղ շատ………….կային: Մի օր………… ելավ և ……….. տվեց: ……..շատ զարմացան, և նրանք էլ ասացին`…………:
Այդպես նրանք բարեկամացան:
Այս առաջադրանքների միջոցով աշակերտներս կարողանում են կապակված խոսք և պատմություններ հորինել, համապատասխան լեզվական միջոցներ կիրառելով՝ պատմելու կարողություններ ու հմտություններ ձեռք բերել: Ձևավորվում է բարեկիրթ շփում, հաղորդակցության կարողություններ և հմտություններ:
Բարեկիրթ շփման, հաղորդակցության կարողությունների զարգացումը տարրական դասարաններում մի քանի խնդրի լուծում է ենթադրում.
Տարրական դասարաններում << Խոսք և հաղորդակցություն >> ժամերի ուսուցման նյութերը և նպատակները:
Ուսուցման նյութը |
Նպատակը |
Գրքի տարրերը, կազմ, տիտղոսաթերթ, վերնագիր, նկարազարդում |
Աշակերտները կսովորեն գրադարանից օգտվելու կանոնները, կզրուցեն գրքի կազմի, տիտղոսաթերթի, շապիկի, ստեղծագործության մասին: Կնկարազարդեն որևէ հեքիաթ կամ պատմվածք: |
Ստեղծագործության վերնագիր, հեղինակի անուն
|
Աշակերտները կբացատրեն, թե ով է համարվում ստեղծագործության հեղինակը, կթվարկեն մի քանի գրողների անուններ, ըստ վերնագրի ենթադրություններ կկատարեն որևէ տեքստի բովանդակության շուրջ, կհորինեն նոր վերնագիր որևէ փոքրածավալ տեքստի բովանդակությանը համապատասխան: |
Գրքի կառուցվածքը |
Աշակերտները կխորացնեն գիտելիքները գրքի կառուցվածքի մասին` զրուցելով գրքի կազմի, տիտղոսաթերթի, շապիկի, բովանդակության մասին, կներկայացնեն ընթերցած փոքրածավալ գրքերի համառոտ բովանդակությունը: |
Խոսքը որպես հաղորդակցվելու միջոց |
Աշակերտները համապատասխան խոսքային իրավիճակներում կզարգացնեն ազատ ինքնարտահայտման կարողությունները, խոսքը կօգտագործեն տարբեր նպատակների համար` համոզել, մխիթարել, շնորհավորել, արդարանալ,զվարճանալ և այլն: |
Հաղորդակցում, մենախոսություն, երկխոսություն |
Աշակերտները կսովորեն տարբեր խոսքային իրավիճակներում ասելիքը ներկայացնել մենախոսությունների և երկխոսությունների միջոցով, կսովորեն հաղորդակցվելիս ճիշտ օգտագործել դիմախաղը, շարժուձևը, ճանաչել դրանց գործածության ձևերը: |
Մենախոսություն, դրա առանձնահատկությունները |
Աշակերտները կսովորեն մենախոսել` դրսևորելով արտասանական կարողությունները, կպատրաստեն փոքրիկ ելույթ` իրենց հետաքրքրող թեմայով: |
Երկխոսություն, դրա առանձնահատկությունները, վարելու կանոնները |
Աշակերտները կսովորեն վարել երկխոսություն` պահպանելով վարելու կանոնները, նայել խոսողի աչքերին, հարցեր տալ, կիրառել բարեկիրթ խոսքի ընդունված լեզվական միջոցները: Կստեղծեն երկխոսություններ խոսքային տարբեր իրավիճակներում:
|
Երկխոսություն, վարելու կանոնները, բանավեճ |
Աշակերտները կսովորեն ստեղծել երկխոսություն կատարելու կարողությունները, կծանոթանան բանավեճի կանոններին, կբանավիճեն որևէ խնդրահարույց հարցի շուրջ:
|
Խոսքային վարքագծեր, ներողություն, խնդրանք, ողջույն, շնորհակալություն |
Աշակերտները կամրակայեն բարեկիրթ խոսքի, բարեկիրթ վարքի հմտություններ: Ներկայացված դրվագներում կկարողանան տարբերել բարեկիրթ խոսքը ոչ բարեկիրթ հաղորդակցությունից: Կընտրեն որևէ դրվագ և կներկայացնեն դերերով` օգտագործելով խոսքային վարքագծեր:
|
Գեղարվեստական ստեղծագործությունների` պատմվածք, բանաստեղծություն, առանձնահատկությունները, տարբերությունները |
Աշակերտները պատկերացում կկազմեն գեղարվեստական խոսքի մասին, կտարբերեն պատմվածքն ու բանաստեղծությունը` նշելով նրանց առանձնահատկությունները: Կհորինեն փոքրիկ բանաստեղծություն կամ պատմվածք որևէ առարկայի կամ երևույթի մասին: |
Հասկացություն տեքստի մասին |
Աշակերտները գաղափար կկազմեն տեքստի մասին, որը բաղկացած է ընդհանուր իմաստով միավորված նախադասություններից և այդ նախադասությունները դասավորված են որոշակի հաջորդականությամբ: Կուսումնասիրեն տարաբնույթ նյութեր և կորոշեն, թե դրանցից որոնք են տեքստեր, որոնք` ոչ:
|
Տեքստի կառուցվածքային և իմաստային առանձնահատկությունները |
Աշակերտները կամրակայեն գիտելիքները տեքստի, դրա կառուցվածքի և իմաստային առանձնահատկությունների մասին, կհամեմատեն երկու տեքստեր, կգտնեն դրանց նմանությունն ու տարբերությունը, տրված խառը դասավորությամբ նախադասություններով կազմեն տեքստ: Կշտկեն տեքստի նախադասությունների խառնված հերթականությունը` ուշադրություն դարձնելով տեքստի իմաստին և վերնագրելով այն, կհամեմատեն իրենց դրանց վերնագրերը ընկերների դրած վերնագրերի հետ և կորոշեն տեքստի բովանդակությանը |
Տեքստի սկիզբ, ավարտ, դեպքերի հաջորդականություն |
Աշակերտները կընթերցեն որևէ տեքստ, կորոշեն տեքստի սկիզբը, դեպքերի հաջորդականությունը, ավարտը: Տրված նախադասությունները վերադասավորելով կստանան տեքստ: Կվերլուծեն տեքստի իմաստային և կառուցվածքային առանձնահատկությունները: Կստեղծեն փոքրածավալ տեքստ` պահպանելով սկիզբը, դեպքերի հաջորդականությունը, ավարտը: |
Զրույց, հարց ու պատասխան տեքստի շուրջ |
Աշակետները հարց ու պատասխանի միջոցով վեր կհանեն դեպքերի մեջ պատճառահետևանքային կապերը տեսնելու կարողությունները, կամրակայեն տեքստի շուրջ հարցեր ձևակերպելու և պատասխանները տեքստում գտնելու կարողություններ: Զրույց-երկխոսություն կստեղծեն առաջադրված տեքստի շուրջ: |
Հասկացություն տեքստի պարբերության մասին |
Աշակերտները գաղափար կկազմեն պարբերության` որպես գրավոր խոսքի բովանդակության ամենափոքր հատվածի մասին, պարբերությունների կբաժանեն որևէ տեքստ և կորոշեն յուրաքանչյուր պարբերության հիմնական միտքը: |
Տեքստի պլան |
Աշակերտները կամրակայեն տեքստը մասերի բաժանելու, հատվածների բովանդակությունը ներկայացնելու, վերլուծելու և հարցեր առաջադրելու կարողությունները: Կսովորեն գրել բառային կամ պատկերային պլան: Կխորացնեն տեքստը մասերի բաժանելու, հատվածների բովանդակությունը ներկայացնելու, վերլուծելու կարողությունները: |
Տեքստի տեսակները, պատմողական, նկարագրական |
Աշակերտները կսովորեն տարբերակել պատմողական կամ նկարագրական բնույթի տեքստերը, առաջադրված 2 տեքստերի միջև կգտնեն նմանությունները և տարբերությունները, կորոշեն տեքստերի թեման և կվերարտադրեն: Կորոշեն ունկնդրած տեքստերի տեսակները և կգտնեն դրանց տարբերությունները; Առաջադրված տեքստը կշարունակեն այնպես, որ մի դեպքում ստացվի պատմողական, մի այլ դեպքում նկարագրական տեքստ: |
Պատմողական տեքստ |
Աշակերտները կսովորեն տարբերակել պատմողական տեքստերը: Որևէ հերոսի կամ նրա արարքի մասին կստեղծեն պատմողական տեքստ: |
Նկարագրական տեքստ |
Աշակերտները կսովորեն տարբերակել նկարագրական տեքստերը: Տրված նկարագրական-բնութագրական արժեք ներկայացնող բառերով կստեղծեն փոքրածավալ նկարազարդ տեքստ: Որևէ նկարագրական տեքստից կառանձնացնեն նկարագրական արժեք ներկայացնող բառերն ու արտահայտությունները: |
Նկարագրության տեսակները` գեղարվեստական և գործնական |
Աշակերտները կիմանան ժողովրդական հեքիաթների առանձնահատկությունների մասին, կկարողանան առանձնացնել բարի և չար հերոսներին: Ընթերցած հեքիաթը կբաժանեն մասերի, կվերնագրեն և կորոշեն հիմնական միտքը; |
Դատողական խոսք |
Աշակերտները կընթերցեն որևէ գեղարվեստական տեքստ և այդ տեքստի տվյալները կամ դեպքերը տրամաբանորեն համադրելով` դատողական բնույթի խոսք կկազմեն: |
Դատողական տեքստ |
Աշակերտները որևէ թեմայի շուրջ գրավոր կշարադրեն դատողական բնույթի տեքստ, կօգտվեն տեքստի ստուգման ձևերից` անհրաժեշտության դեպքում ուղղելով նաև բառերի, բառակապակցությունների, նախադասությունների անտեղի կամ սխալ գործածության դեպքերը |
Գրական հերոս, արարք |
Աշակերտները կսովորեն ընթերցած նյութի հերոսների արարքների մասին մեկնաբանություններ և բնութագրական աշխատանքներ կատարել: Կսովորեն տեքստի հերոսների վարքագիծը, արարքները և դրդապատճառները որոշելու և գնահատելու կարողությունները: |
Տեքստի հիմնական միտք |
Աշակերտները կզարգացնեն տեքստի հիմնական միտքը երկրորդականից տարբերելու կարողությունները: Կկարդան տրված 2 տեքստերը, կհասկանան դրանց հիմնական մտքերը, կգտնեն դրանց տարբերություններն ու կվերնագրեն: |
Խոսքային գործունեություն |
Աշակերտները կիմանան, որ խոսքը հանդիսանում է մարդկանց գործունեության կազմակերպման և պլանավորման միջոց: Կկարողանան խոսքն օգտագոր- ծել տարբեր իրավիճակներում:
|
Հաղորդակցման ձևերը` բանավոր և գրավոր |
Աշակերտները կիմանան, որ հաղորդակցումը լինում է բանավոր և գրավոր, կգտնեն ընդհանրություններ և տարբերություններ բանավոր և գրավոր խոսքի միջև: Կկարողանան բանավոր և գրավոր շարադրել իրենց մտքերը, տպավորությունները տեքստի, հերոսների, դեպքերի մասին:
|
Բանավոր հաղորդակցում` խոսել, լսել |
Աշակերտները կկարողանան բանավոր հաղորդակցվելիս ճիշտ գիտակցել առոգանության, ժեստի, դիմախաղի դերը: Կկարողանան լսել, հասկանալ ուսուցչի խոսքը, ռադիոհաղորդումները, ձայնագրությունները:
|
Խոսքային հաղորդակցում, մենախոսություն, երկխոսություն |
Աշակերտները կկարողանան պատրաստել հաղորդում տրված թեմայով կամ իրեն հետաքրքրող թեմատիկայով` դրսևորելով ճարտասանական կարողությունները:
|
Խոսքային հաղորդակցում երկխոսություն, բանավեճ |
Աշակերտները պատմություններ պատմելիս կհորինեն հանպատրաստից երկխոսություններ և ընկերների հետ կներկայացնեն`հորինելով հերոսներ, միջավայր և իրավիճակներ, կկարողանան բանավիճել որևէ խնդրահարույց հարցի շուրջ` պահպանելով բանավեճի կանոնները: |
Խոսքային վարքագծեր, բարեկիրթ հաղորդակցում |
Աշակերտները կամրակայեն բարեկիրթ խոսքի, բարեկիրթ վարքի հմտությունները: Ներկայացված դրվագներում կկարողանան տարբերել բարեկիրթ խոսքը ոչ բարեկիրթ հաղորդակցումից:
|
Գրավոր հաղորդակցում` գրել, կարդալ |
Աշակերտները կկարողանան կարդացած ստեղծագործությունն օգտագործել նոր տեղեկատվություն ստանալու նպատակով, կկարողանան գրառել իրենց տպավորությունը կամ գրական տեքստի հատվածները հատուկ տետրում: |
Տեքստր գաղափարը` հիմնական միտքը |
Աշակերտները կընթերցեն տրված երկու տեքստերը, կորոշեն յուրաքանչյուրի թեման, կհասկանան հիմնական մտքերը, կգտնեն դրանց տարբերությունը, կկարողանան շարադրել ընթերցած որևէ տեքստի հիմնական միտքը: |
Տեքստի հիմնական միտքը |
Աշակերտները կընթերցեն տեքստը և կորոշեն հիմնական միտքը, կկարողանան վերնագրել տեքստը` հիմք ընդունելով հիմնական միտքը: |
Տեքստի կառուցվածքային-իմաստային առանձնահատկությունները` սկիզբ, ընթացք, ավարտ |
Աշակերտները կորոշեն ընթերցած տեքստի սկիզբը, դեպքերի հաջորդականությունը ընթացքը և ավարտը: |
Տեքստի վերնագիր, պարբերություն |
Աշակերտները կամրակայեն պարբերության` որպես գրավոր խոսքի բովանդակային ամենափոքրը հատվածի մասին ունեցած իրենց գիտելիքները: Կբաժանեն պարբերությունների որևէ տեքստ և կորոշեն յուրաքանչյուր պարբերության հիմնական միտքը: |
Հենվելով մի շարք հոգեբանամանկավարժական հետազոտությունների և մեր ուսումնասիրությունների վրա՝ կարող ենք նշել, որ խոսքային հաղորդակցման լիարժեք ուղղորդումը նպաստում է երեխաների և միջավայրի փոխհարաբերությունների ձևավորմանը, նրանց անձնային տարբեր որակների զարգացմանը:
Եզրակացություն
Այսպիսով լեզվի տիրապետման իմաստը ոչ միայն և ոչ այնքան լեզվական և մշակութային գիտելիքների յուրացումն է, որքան այդ գիտելիքների հիման վրա խոսքային գործունեության ակտիվ տիրապետումը:
<<Խոսք և հաղորդակցություն>> ժամերի կառուցվածքը պայմանավորված է ուսումնական խնդիրների և խոսքային իրավիճակների բովանդակությամբ և նպատակներով:
Վերը նշված խնդիրները միտված են արդյունավետ խոսքային կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը, ուստի նաև` արդյունավետ շփվող և հաղորդակցվող
անձի ձևավորման:
Գրականության ցանկ
1.
<<Խոսք և
հաղորդակցություն>>
Գ. Թորոսյան, Կ. Թորոսյան,
Հ. Խաչատրյան
2.
Նախաշավիղ
3.
Հանրակրթության
պետական
չափորոշիչ
© ООО «Знанио»
С вами с 2009 года.