Սովորողների հետ անհատական աշխատանքի իմ փորձը
Օտար լեզվի ուսուցման հիմնական նպատակը սովորողների բանավոր խոսքի ունակությունների և հմտությունների զարգացումն է:Այսինքն` ուրիշի խոսքը հասկանալու և իր մտքերն արտահայտելու ունակության մշակումը:Բանավոր խոսքը բաղկացած է երկու կարևոր օղակներից` ունկնդրումից և խոսելուց:
Դասատուի հմտությունից է կախված թե տվյալ պահին,որ օղակը պետք է օգտագործվի:
ՈՒսուցիչն իր էությամբ և գործադրած մեթոդների բազմազանությամբ պետք է սովորողների մեջ առաջացնի դասավանդվող առարկայի խոր,գիտական տիրապետման ցանկության ձգտում:
Դա հուսալի երաշխիք է ուսման արդյունավետ կազմակերպման,աշակերտների մեջ գիտելիքները ինքնուրույնաբար համալրելու ունակություն պատվաստելու համար:Սովորաբար սովորողների մոտ սովորելու ցանկություն առաջանում է ,երբ նրանց հետաքրքրում է դասավանդվող առարկան:
ՈՒստի ուսուցիչը դասը պետք է կառուցի այնպես,որ նոր նյութը մատուցվի հետաքրքիր ձևով:
Իմ կարծիքով դրան հասնելու միջոցներից է սովորողների հետ տարվող անհատական աշխատանքը:
Առանձին սովորողներ հույսը դնելով այն բանի վրա ,որ
մի կերպ կփոխադրվեն դասարանից դասարան,խուսափում են սիստեմատիկորեն պարապելուց ,ուսուցչի առաջադրանքները չեն կատարում ,դառնում են ծույլ ու անկազմակերպ:
Ճիշտ չի լինի դրա պատճառը պայմանավորել միայն սովորողի անձնական հատկանիշներով և ընդունակությամբ:
Այդ պատճառով ուսուցիչն աշխատանքային պրոցեսում պետք է ավելի զգոն և ուշադիր լինի ,ճիշտ կազմակերպի սովորողների հետ անհատական աշխատանքը:Փորձով համոզվել եմ ,որ ամբողջ խմբին միևնույն հանձնարարությունը տալու դեպքում սովորողները,դիմելով ավելի հեշտ ձևի ,ինքնուրույն աշխատանք ու ճիգ չեն թափում:Այսինքն ` արտագրում են միմյանցից:Իմ կարծիքով դասապրոցեսն ավելի արդյունավետ անցկացնելու,գիտելիքները ստուգելու համար հարցման փուլում կարելի է օգտագործել թեստեր:Թեստեր կարելի է օգտագործել բոլոր առարկաներից: Թեստեր օգտագործելիս ես անպայման հաշվի եմ առնում սովորողների ընդունակությունները,նրանց հմտություններն ու կարողությունները անգլերեն լեզվից:
Օր` ընտրում եմ այնպիսի տեքստ որը մատչելի է տվյալ սովորողին կամ սովորողների խմբին և կիսատ եմ թողնում վերը շարադրվածը :Աշակերտը պարտավոր է լրացնել այն: Կամ առաջադրվում է մի քանի հնարավոր պատասխաններով տեքստ,սովորողները պիտի ընտրեն ամենաճիշտը:
Գրավոր հիմքով տեքստը հանգուցային բացթողումներով շարադրանք է: Սովորողները ստանալով թեստերը կատարում են պահանջվող լրացումները և հանձնում ուսուցչին: Թեսթեր լրացնելը հնարավորություն է ընձեռում հարցմանը հատկացնել կարճ ժամանակ և ստուգել բոլորի գիտելիքների մակարդակը:Քանի որ ես դասերս հիմնականում վարում եմ համակարգչային կենտրոնում ,այն ինձ մեծ հնարավորություն է ընձեռում կատարելու բազմաթիվ և բազմաբովանդակ աշխատանք:
Օր`տրված է բառերի մի խումբ և պետք է ընտրել դրանցից մեկը,որն ունի ամենաընդհանուր իմաստը:
eg.a.grandmother,b.daughter,c.women .d.aunt
Կամ բառերի մեկ այլ խմբում գտնել այն բառը,որը չի պատկանում տրված բառերի այդ խմբին:
օր`a.performance ,b. concert,c.flight,d.film e.play
Ածական թեման անցնելիս կարելի է հանձնարարել բառերի խմբում գտնել ածականը:
Օր`a.cloudless, b. clothes , c. coldness. d. competition
Գտնել այն բառը ,որն արտահայտում է ժխտական իմաստ և այլն: Հաշվի առնելով սովորողների կարողությունները և դասարանի իմացության աստիճանը անգլերեն առարկայից երբեմն առաջադրում եմ այսպիսի աշխատանք: Ըստ տեքստի բովանդակության տրվում են մի շարք իրավիճակներ և պետք է սովորողը պատասխանի ,թե իրավիճակներից որն է խոսում ի օգուտ տվյալ հերոսի,համապատասխանում է նրա էությանը և հակառակը:
S. Maugham-ի “A String of Beads”պատվածքն անցնելիս տեքստի յուրացումը ստուգելու համար առաջադրել եմ այսպիսի իրավիճակներ:
Օր`a.Miss Robinson had the chance of stealing a valuable string of pearls and was a member of a gang of international crooks.
b. Miss Robinson was quite ,modest, very honest,and nice girl and could never be a member of international crooks.
Եթե սովորողն իրոք ըմռնել է տեքստը ,ապա նա ճիշտ կկողմնորոշվի ,եթե ոչ ապա նա երկրորդ անգամ պետք է ընթերցի և եթե անհրաժեշտ է պետք է տրվի համապատսխան ցուցումներ և օգնություն:
Տեքստի յուրացումը ստուգելու համար կարելի է առաջադրել նախադասություններ ,սովորողը պետք է
լրացնի նախադասությունների շարունակությունը ,որը համապատասխանում է իրականությանը: Որոշ սովորողների մոտ ավելի զարգացած է տեսողական հիշողությունը,այդ պատճառով ես մեծ ուշադրություն եմ դարձնում դասապրոցեսի կահավորմանը,դիդակտիկ նյութերի առակայությանը: Գրեթե բոլոր դասարաններում բոլոր թեմաների վերաբերյալ պատրաստել եմ PPT-ներ ,կամ պաստառներ : Օգտվում եմ մի շարք կայքերից,ինչպես օրինակ`www.learnenglish.com,www.britishcouncil.org … և այլն օնլայն դաս վարելիս:
ՈՒնկնդրումը նույնպես շատ կարևոր պրոցես է օտար լեզուն ընկալելու համար :Մեծ ուշադրություն եմ դարձնում հատկապես այն հնչյունների արտասանության վրա ,որոնք չկան մեր մայրենի լեզվում:
ՈՒնկնդրման պրոցեսի վրա ազդող հանգամանքները կարելի է բաժանել երկու խմբի` հեշտացնող և դժվարացնող: Հեշտացնող հանգամանք է հաղորդվող խոսքի հնչերանգը:
Օր` եթե ընթերցողը ինքը պետք է միացնի բառերը իմաստային խմբերում ,իսկ իմաստային խմբերը նախադասություններում,ապա ունկնդրման ժամանակ լսողի փոխարեն այդ անում է խոսողը: Լսողը հաղորդվող խոսքը ընկալում է առոգանության միջոցով ձևավորված վիճակում.,մի համգամանք,որ գրավոր խոսքի ընկալման
ժամանակ բացակայում է :
ՈՒնկնդրման պրոցեսը դժվարացնող հանգամանքներն են հետադարձ քայլի անկարելիությունը (չնայած եթե ձայնագրված խոսք է հնարավոր է և դա ) բանավոր խոսքի արագությունը ,բառերի միջև հստակ սահմանագծի բացակայությունը,բառերի միաջուլումը խոսքի հոսքում:
Օտար լեզվի ունկնդրման համար անհրաժեշտ է է,որ սովորողներն առաջին հերթին տիրապետեն օտար լեզվի բառերի ,բառակապակցությունների և նախադասության հնչյունային կերպարներին: Նրանք պետք է տիրապետեն խոսքի ներքին արագ արտասանությանը:
Այս հարցերը լուծելու համար մեծապես օգնում է համակարգչային կաբինետի հնարավորությունները:
Սովորողներն օտար լեզվով հաղորդվող խոսքի ընկալման և մշակման համար պետք է ունենան նաև բավականին զարգացած օպերատիվ հիշողություն:
Այս հանգամանքն հաշվի առնելով ես մեծ ուշադրություն եմ դարձնում սովորողների օպերատիվ հիշողության զարգացմանը:
Տեխնիկական միջոցների օգնությամբ կարելի է սովորողների մոտ առաջացնել ոչ կամածին ուշադրություն ,որի դեպքում ուսուցանվող նյութը ավելի հեշտ է յուրացվում ,առանց հստակ ճիգերի և ջանքեևի և երկար ժամանակ է մտապահվում :Սա հատկապես նկատվում է երգերի,բանաստեղծությունների ,դարձվածքների և խաղեչի ուսուցման ժամանակ:Օր`I can do without…,to be up on smth.,to brush up on smth.,it goes without saying և այլ դարձվածքներ ուսուցանել եմ “Kasa Manyana””I say yes ,you say no”երգերի օգնությամբ:
Երգերը ոչ միայն օգնում են սովորողներին ավելի լավ և ավելի արագ ընկալելու այս կամ այն լեքսիկա-քերականական նյութը,այլև պատկերացում են տալիս այլ երկրների երաժշտության ,երգարվեստի մասին:
Սովորողներն այն դեպքում են հարգանքով արտահայտվում տվյալ լեզվի վերաբերյալ ,երբ տվյալ ժողովրդի կուլտուրան հասկանալի է նրանց և մոտ է նրանց սրտին:
Երաժշտական ,էմոցիոնալ և գեղագիտական արտահայտությունը խոսքային արտահայտությունից ուժեղ է :
Երաժշտությունն օգնում է սովորողների ինչպես գաղափարա-քաղաքական,այնպես էլ բարոյական և գեղագիտական դաստիարակությանը:
Օր`Լսելով “Beatles “խմբի ”Imagine”երգը կառուցում ենք մեր երազած մոլորակի մոդելը:
Ուսուցիչը դասավանդման պրոցեսում պարտավոր է հիշել,որ որքան ուժեղ է էմոցիոնալ ազդեցությունը անհատի հոգեկանի վրա,այնքան շատ է նրա էֆեկտը:
Համակարգչային կաբինետում զույգային աշխատանք կատարելիս երբեմն նպատակարմար եմ համարում համատեղել թույլ և ուժեղ սովորողներին,նրանց կցել միասին աշխատելու ,որի արդյունքում լավ սովորող աշակերտը կարողանում է օգնել ետ մնացող իր ընկերոջը հաղթահարելու լեզվական դժվարությունները և բացատրելու չընկալված նյութը :Այս աշխատանքի դեպքում ձևավորվում է սովորողների ինքնուրույն մտածողությունը:Որպեսզի սովորողը կարողանա տիրապետի օտար լեզվի բանավոր խոսքին անհրաժեշտ է սիստեմատիկ ձևով կատարելու խոսքային վարժություններ,հնչյունների ,սինտագմաների ,բառակապակցությունների,ֆրազների և այլ լեզվական միավորների արտաբերում:
Օր`շաբաթվա օրերի անվանումներն ուսուցանելու համար ընտրել են մի գեղեցիկ և հեշտ յուրացվող բանաստեղծություն,շուտասելուկ”Solomon Grandy”վերնագրով:
Բանաստեղծության մեջ կրկնվում է շաբաթվա օրերի անվանումները : Ըստ էության ոտանավորը հումորային է ,միաժամանակ թարմացնում է սովորողներին և գրեթե բոլոր սովորողները հեշտորեն յուրացնում են շաբաթվա օրերի անվանումները և միաժամանակ սովորում,որ շաբաթվա օրերի հետ օգտագործում են on նախդիրը : Շատ հաճախ նույնիսկ առանց պլանավորելու ստացվում է այնպես,որ անհատական աշխատանք ես կատարում ելնելով սովորողների դասի յուրացման մակարդակից:
Հնարավոր չէ նշել կատարված բոլոր անհատական աշխատանքները ,առավել ևս, որ այն ամեն օր թարմացվում է և իրավիճակն է հաճախ թելադրում թե ինչպիսի մեթոդների դիմես: Ես պարզապես նշեցի այն հիմնակետերը ,որոնցից ելնելով կատարել եմ այդ աշխատանքները:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.