Համագործակցային ուսուցման գաղափարախոսությունը և մեթոդները

  • docx
  • 08.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Համագործակցային ուսուցման գաղափարախոսությունը և մեթոդները.docx

Համագործակցային ուսուցման գաղափարախոսությունը և մեթոդները

 

      Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և  անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր  միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:

    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք  գիտակցում են, որ  դասավանդման և ուսուցման հնացված  ձևերը այլևս անկարող են ստեղծել  ու զարգացնել  գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ  բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Հետրաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են  դասավանդման և ուսուցման  այլընտրանքային նոր մոտեցումներ:

       Դասավանդման  խնդիրների լուծման նպատակով  համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող  միջոցներից մեկն է: Չնայած իր տարածմանը ուսուցիչների շրջանում և  երկարատև պատմությունը, այն չի գտել լայն կիրառում: Դրա պատճառն  ամենևին  սովորողների առաջընթացի և  ընդհանուր զարգացման  վրա  համագործակցային   ուսուցման  դրական  ազդեցության  վկայությունների  բացակայությունը չէ:Իրականումհամագործակցային   ուսուցումը ժամանակակիրց  կրթությանդասավանդման և  ուսուցման  ամենաշատ ուսումնասիրված ոլորտներից մեկն էԿարճ ասած՝ գիտելիքների հասարակությունում անհրաժեշտ գիտելիքների և  հմտությունների  ուսուցման վերաբերող  հետազոտությունների  արձագանքները  բավական  խոստումնալից  են:

      Խիստ կարևոր է իրարից   տարբերել ավանդական խմբային աշխատանքը և համագործակցային  ուսուցումը: ՈՒսուցիչներից շատերն են  դասավանդման ընթացքում կիրառում  խմբային աշխատանքը, սակայն  քչերն ունեն  ուսուցման գործընթացում  համագործակցային ուսուցման հիմնական  տարրերն ու մեթոդները ինտեգրելու համար  անհրաժեշտ  վարպետությունՀենց այդ պատճառովհամագործակցային ուսուցումը քիչ է կիրառվում դասարանում և  դպրոցում կիրառվող  փոքր խմբերով  աշխատանքները ավելի շատ խմբային աշխատանքներ են , քան համագործակցային ուսուցում: Համագործակցային  ուսուցման կիրառումը սովորելը ժամանակատար գործընթաց է: մեկ աշխատանքային հանդիպումը կամ սեմինարը դռևս բավարար չէ: ՈՒսուցիչներից պահանջվում է մեկ  կամ երկամյա  մասնագիտական վերապատրաստում և ուսուցում: Այդ ժամանակահատվածում չափազանց  կարևոր է  դասարանում պարբերաբար  կիրառել  ուսուցման  հնտությունները, ուսոմնասիրել  համագործակցային  ուսուցման վերաբերյալ   գրականությունինչպե նաև  համագործակցել  նմանատիպ գործընթացներում ներգրավված  ուսուցիչների հետ:     

       Հայաստանի դպրոցներն ի տաբերություն  այլ երկրների դպրոցների ավելի շատ  հիշեցնում են  ուսուցիչների և սովորողների ավանդական համայնքներ: Ուստի  համագործակցային  ուսուցումը Հայաստանոմ ունի ներդրման ու զարգացման  համար անհրաժեշտ հիմք և բարենպաստ պայմաներ:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ   ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԽՄԲԵՐ

 

     Համագործակցային    հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ, տարասեռ /հետերոգեն/ խմբեր են, որոնց անշխատանքը տևում է  ողջ  դասընթացի կամ  ծրագրի  շրջանաներում:Այս խմբերի անդամները  աջակցում, օգնոմ և  խրախուսում են՝ նպաստելով առաջադրանքի կատամանը և գիտելիքների  ձեռբերմանըԱյն ներառում   է  բացակա ընկերներին աջակցելը, անցած նյութը բացատրելըտնային հանձնարարությունները  կատերելու   հարցում օգնելը և այլնԴրանք մշտական են/ գործում են մեկից մի քանի տարի/ և  ապահովում են երկարաժամկետհոգատարգործընկերային փոխհարաբերություններ: Խմբերը անց են կացնում  պաշտոնական հանդիպումներ՝ յուրաքանչյուր անդամի ակադեմիական առաջընթացը  քննարկելու, միմյանց  աջակցություն և օգնություն  տրամադրելո համար, ինչպես նաև  համոզվելու, որ յուրաքանչյուր  անդամ կատարում է  հանձնարարությւոնները և  ունի բավարար առաջընթաց  ակադեմիական  ծրագրի շրջանակներում: Ոչ պաշտոնապես անդամները  համագործակցում են  ամեն օր՝ դասերի ընթացքում և դասամիջոցներին, քննակում են  հաձնարարությունները և օգնում  միմյաց՝ կատարել տնային աշխատանքներըՀենակետային խմբերն ունեն  անձնական   պատասխանատվություն՝ լսել և սատարել խմբի անդամիներբ վերջինս ունի անձնական բնույթի  խնդիրներըՈրքան  մեծ է դասարանը կամ  դպրոցը և բարդ ու դժվարին առարկան, այնքան ավելի կարևոր է   հենակետային խմբեր ունենալը:

     Համագածակցային ուսուցման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ կամ ամբողջ  դասարանը ակտիվորեն ներգրավված են ուսուցման մեջ, իսկ նոր  գիտելիքը մշակվում ու յուրացվում են հենց  աշակերտների միջոցով:

   Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեքբերումը, այլև խմբային գործընթացի մշակման միջոցով հմուտ  համագործակցողների /համագործակցային  հմտություններ կիրառողներ/ և գիտելիքների ակտիվ  կիրառողներ / մտածողության  հմտություններ կիրառողներ/ ձևավորելը: Համագործակցային ուսուցումը մեծացնում է նաև  սովորողների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը /ինքնաճանաչման և ինքնուղղորդման  հմտություների կիրառումը/:

 

Համագործակցային ուսման կազմակերպումը

Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է: Գոյություն ունեն համագործակցային կրթության և ուսուցման բազմաթիվ մեթոդներ (նախագծերի մեթոդը, քննարկումը, խնդիրների լուծման վրա հիմնված և դիտարկման միջոցով իրականացվող ուսումը և այլն)։ Այս մեթոդներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն համատեղ աշխատանքի տարատեսակ եղանակներ, վարժություններ և առաջարկություններ։  Համագործակցային մեկ ճիշտ մեթոդ գոյություն չունի, սակայն կա համագործակցային մի քանի եղանակ, և ավելին՝ ներկայումս գոյություն ունեն հարյուրավոր վարժություններ և կազմակերպման եղանակներ։ Հետևաբար, ուսուցիչները կարող են այս կամ այն մեթոդը որդեգրելու փոխարեն ընտրել տվյալ մանկավարժական իրավիճակին համապատասխանող լուծում, իսկ այլ իրավիճակում՝ կիրառել այլ լուծումներ։

Համագործակցային  ուսուցման
                 տեխնոլոգիա

  անձի զարգացում և անհատականության ձևավորում.

  հոգեբանական և ֆիզիկական առողջության ապահովում.

    սթրեսի հաղթահարում.

  առողջ փոխհարաբերությունների  դրսևորում:

 

Համագործակցային  ուսուցման  տարրերը

  դրական փոխկախվածության ապահովում.

  դեմ առ դեմ փոխազդեցություն.

  անհատական հաշվետվություն և պատասխանա տվություն.

  միջանձնային կամ փոքր խմբերով աշխատանքի հմտություններ.

  խմբային գործընթացի մշակում.

  փոխներգործուն կամ ինտերակտիվ առաջադրան քի կատարում:

 

 

  Համագործակցային   տեխնոլո գիայում   կիրառվող մեթոդները  
                  
և   հնարները

  Թիմային առաջադիմություն

  Խճանկար

  Պատկերասրահում

  Խմբային հետազոտություն

Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը

Բացի գիտելիք փոխանցելուց, այս եղանակը նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտի՝ խնդիրներ լուծելու և համագործակցելու կարողությունները: Խնդիրների լուծման վրա հիմնված ուսման դեպքում աշակերտը պետք է ինքնուրույն հետազոտություն իրականացնի, կարողանա ըմբռնել խնդրի էությունը, ինչպես նաև ունենա ՏՏ ոլորտում որոշ գիտելիքներ. ուսման այս մեթոդի նպատակներից է նաև նշված կարողությունների զարգացումը։ Այս դեպքում ուսուցիչը կատարում է համակարգողի կամ խորհրդատուի դեր։ Խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցումն աշակերտներին սովորեցնում է, թե ինչպես է պետք սովորել։ Աշակերտները սովորում են խմբի անդամների հետ համագործակցությամբ՝ լուծումներ գտնելով իրական կյանքից վերցված խնդիրների համար։ Միաժամանակ նրանք սովորում են, թե ինչպես առավելագույնս արդյունավետ համակարգեն իրենց ուսման գործընթացը։ Այս մեթոդի հիմնական իմաստն այն է, որ աշակերտի կարողություններն օգտագործվում են ոչ թե պատրաստի գիտելիք տրամադրելու, այլ գիտելիք քաղելու նպատակով։ Այն դասարաններում, որտեղ աշակերտներն այս մեթոդն են կիրառում, նրանք հասկանում են, թե ինչպես է ուսումը դառնում գիտելիքի որոնման գործընթաց։  Աշակերտների մոտ ձևավորվում է քննադատական մտածելակերպ, որն իրենց հնարավորություն է տալիս ձեռք բերվող տեղեկությունները փոխկապակցել այն նպատակի հետ, որի իրականացման համար կարող են օգտագործվել այդ տեղեկությունները:  Խնդիրների լուծման և ուսման գործընթացի հաջողությունը կախված է աշակերտների դպրոցական և արտադպրոցական արդյունավետ աշխատանքից։ Առաջադրանքների խմբային կատարումը խնայում է ժամանակը և զարգացնում է խմբի անդամների  շփման և բանավոր խոսքի կարողությունները։

Խնդիրների լուծման վրա հիմնված ուսումը նորարարական մեթոդ է, որի դեպքում օգտագործվում են նոր նյութը լուծում պահանջող խնդրի տեսքով ներկայացման մանկավարժական կառուցողական մեթոդներ։

Այս մեթոդի կիրառման հիմնական քայլերն են՝

ա) առաջադրանքի սահմանումը,

բ) տեղեկությունների որոնման տարատեսակ ռազմավարությունները,

գ) տվյալներ և տեղեկություններ ստանալու մատչելիությունը (որտեղ),

դ) տեղեկությունների օգտագործումը և խնդիրների լուծումը,

ե) սինթեզը,

զ) գնահատումը:

Համագործակցային քննարկում

Համագործակցային քննարկումը աշակերտների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավ եղանակ է։ Քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն խոսելու (պայմանով, որ սահմանված կանոնները պահպանվում են)։

 

Այս եղանակի փուլերն են՝

ա) քննարկումը վարողն առարկայի վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում։Այդ հայտարարությունները փակցված են սենյակի տարբեր մասերում.

բ) յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր կարծիքի/ընկալման, կանգնում է այդ հայտարարություններից մեկի մոտ.

գ) քննարկման համար խմբեր ձևավորելուց հետո վարողը ժամանակ է սահմանում հնչեցված հայտարարությանը կողմ փաստարկները ներկայացնելու համար.

դ) փաստարկները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին.

ե) խոսնակները նստում են սեղանի շուրջ և ստանում այսպես կոչված «քննարկման խաղանիշեր» (3-6 հատ՝ կախված քննարկման համար սահմանված ժամանակահատվածից և մասնակիցների թվից):

զ) խմբի անդամները շարվում են իրենց խոսնակի հետևից և նույնպես խաղանիշեր են ստանում: Խաղանիշերն օգտագործվում են հետևում կանգնած աշակերտներին քննարկման մեջ ներգրավվելու նպատակով: Որպես այլընտրանք, խմբի անդամներն իրենց խաղանիշերը կարող են տալ իրենց խոսնակին, եթե վերջինս սպառել է իր բոլոր խաղանիշերը, սակայն դեռևս ներկայացնելու փաստարկներ ունի.

է) Իր փաստարկներից յուրաքանչյուրը ներկայացնելիս խոսնակն իր խաղանիշերից մեկը դնում է սեղանի կենտրոնում։ Խաղանիշերը որոշում են ելույթների թիվը։ Մեկ փաստարկի գինը մեկ խաղանիշ է։ Այս եղանակն օգտագործելով՝ ուսուցիչը ոչ միայն կառավարում է քննարկման ժամանակը, այլև աշակերտներին սովորեցնում է իրենց փաստարկները ձևակերպել հստակ և հակիրճ։

Դերախաղը՝ որպես ուսուցման եղանակ 

Ստեղծագործական դերախաղը գիտելիքն անձնավորելու փորձ է։

Որպես հիմնական հասկացություններ հանդես են գալիս դերը և նույնացումը։ Դա նշանակում է, որ աշակերտները դեր են խաղում՝ փորձելով պատկերացնել, թե ինչ կանեին տվյալ դերում կամ իրավիճակում հայտնվելու դեպքում։ Կախված առաջադրանքից՝ նրանք կարող են մարմնավորել հենց իրենց՝ որոշակի իրավիճակում, կամ էլ որոշակի բնութագիր ունեցող։ Բայց նույնիսկ վերջին դեպքում աշակերտի անձը փոխազդեցության մեջ է մտնում իր կողմից մարմնավորվող կերպարի հետ։ Ահա թե ինչպես, իդեալական դեպքում, նրանք կարող են հասկանալ խնդիրը սեփական փորձառության միջոցով։

Տարբեր իրավիճակային վարժությունների համար անհրաժեշտ է ցուցաբերել էմպատիայի տարբեր աստիճաններ։ Օրինակ՝

ա) էմպատիան  բարելավելուն ուղղված պարզ վարժություններ,

բ) դիլեմաներ, որոշումների կայացում,

գ) համատեղ որոշումներ,

դ) ներկայացման պատրաստում,

ե) հայտնի պատմությունների ներկայացում դերախաղի միջոցով,

զ) իրավիճակային խաղեր,

է) ուսումնավարժանք,

ը) լուսանկարների պաստառ/հավաքածու,

թ) դատախաղ,

ժ) բանավեճ։

 

                              Դերախաղի տեղն ուսման գործընթացում

Դերախաղի, ինչպես նաև գործնական աշխատանքի վրա հիմնված մեթոդի դեպքում հարց է ծագում՝ արդյոք այն պետք է նախորդի, թե՞ հաջորդի ուսուցչի կողմից նոր թեմայի ներկայացմանը (եթե, իհարկե, նման ներկայացումը տեղի է ունենում դասի ընթացքում): Համաձայն ավանդական տեսակետի, դերախաղը խաղ է, որը պետք է անցկացնել միայն լուրջ աշխատանքն ավարտելուց հետո. ավելին, անհնար է որևէ բան ներկայացնել, երբ աշակերտները դեռևս չեն յուրացրել տվյալ նյութի փաստերը։ Որոշ դեպքերում դա այդպես է, որոշ դեպքերում՝ ոչ։ Հաճախ աշակերտների համար դերախաղը դառնում է անհետաքրքիր, երբ արդեն հայտնի է, թե նրանք ինչպես պետք է գործեն։

Մինչդեռ, եթե աշակերտները որոշակի իրավիճակ են ներկայացնում, նրանք կարող են իրենց անձնական փորձը համադրել ներկայացվող գիտելիքին հաջորդիվ։

Կագանի մեթոդով համագործակցային ուսման եղանակը

Դոկտոր Սպենսեր Կագանի «Համագործակցային ուսուցում» աշխատությունը հրապարակվել է 1985 թվականին (Սան Կլեմենտե, Կալիֆորնիայի նահանգ. Kagan Publishing Այս գիրքը համագործակցային ուսուցման եղանակների ամենալիարժեք և ամենաարդի ժողովածուն է։  Այն չի առնչվում որևէ այլ մեթոդի. դրանում ներկայացված մեթոդը հայտնի է որպես Կագանի մեթոդ։ Այն մեթոդներից կազմված ժողովածու է, որոնք տեսակավորված են հիմնականում ըստ աշակերտների կարողությունների։ Կագանի մեթոդի հիմքում դրված է համագործակցության գաղափարը, և այդ մեթոդով փորձ է կատարվում հաշվի առնել անհատական յուրահատկությունները։

Ուսուցանում–ուսանում գործընթացն ունի երկու նպատակ՝

                Տվյալ առարկայի նպատակը՝ դասավանդվող նյութի հիման վրա զարգացնել ճանաչողական հմտությունները։ 

                Սոցիալական նպատակը՝ առաջինը, աշակերտները պատասխանատվություն են ստանձնում։  Երկրորդ, նյութը դասավանդվում է համագործակցության վրա հիմնված տարբեր եղանակներով, ինչն իր հերթին զարգացնում է նաև աշակերտների շփման հմտությունները։

Համագործակցության վրա հիմնված ուսուցումը խմբային ուսուցման ամենաբարձր մակարդակն է։ Խմբերի ձևավորման այս եղանակի դեպքում խմբի անդամները մեծապես ապավինում են միմյանց, ուստի զուտ առարկային առնչվող նյութեր յուրացնելուց բացի նրանք ձեռք են բերում նաև շփման հմտություններ։  Ուսուցիչն աշակերտներից չի պահանջում նման հմտություններ ունենալ. փոխարենը, նա նպաստում է դրանց զարգացմանը՝ կիրառելով համագործակցություն ապահովող տարատեսակ մեթոդներ։

Ի տարբերություն Կագանի մեթոդի, ավանդական խմբային աշխատանքը չի պահանջում համագործակցության այդքան սերտ մակարդակ, և պարտադիր չէ, որ հաջողությունը պայմանավորված լինի բոլոր աշակերտների մասնակցությամբ։ Ուսման գործընթացի կազմակերպումը բաղկացած է 6 հիմնական տարրից։

 

Խումբ

·    Համատեղ աշխատող խումբը բաղկացած է 3–6 մշտական անդամներից։ Խմբի անդամների միջև կապը սերտ է. նրանք ճանաչում, ընդունում և աջակցում են միմյանց։

·    Խմբի կազմը միատարր չէ՝  մասնակիցների ընդունակությունները, սեռը, համակրանքը և էթնիկական ծագումը տարբեր են։

·    Խմբերի ձևավորման եղանակները՝ պատահական կամ նպատակային։

• Պարտականությունները խմբում, օրինակ՝

- քարտուղարը պատասխանատու է ճիշտ խոսքի համար.

- ժամանակը հաշվառողը պատասխանատու է ժամանակային սահմանափակումներին հետևելու համար.

աշխատանքների կատարման պատասխանատուն ապահովում է բոլորի կողմից իրենց աշխատանքի պատշաճ կատարումն ու խմբում արդյունավետ հաղորդակցությունը.

խոսնակը պատասխանատու է ուսուցչի հետ կապ պահպանելու համար, զեկուցում է կատարված աշխատանքի մասին և ներկայացնում կատարված առաջադրանքը։

·         Խմբում առաջադրանքների բաշխումը, աշխատանքի կազմակերպումն ու կիրառվելիք մեթոդաբանության որոշումը (օրինակ՝ «Կլոր սեղան», «Բառերի շրջապտույտ», «Խճանկար» և այլն):

Դասաժամի կառավարումը

•  Դասարանը պետք է դասավորված լինի այնպես, որ աշակերտները հեշտությամբ հաղորդակցվեն իրենց խմբի մասնակիցների հետ։ Խմբային աշխատանքի ընթացքում աղմուկի մակարդակը կարգավորելու համար պետք է նախապատրաստել որոշակի նշան կամ խորհրդանշան (որի շուրջ դասարանը նախապես համաձայնության է եկել):

•  Սահուն և արդյունավետ աշխատանքի համար պայմաններ ապահովելու նպատակով գործիքների տեղը և աշխատանքի վայրը պետք է անփոփոխ մնան։

Համագործակցելու նպատակը

Գոյություն ունի աշակերտների՝ համագործակցելու ցանկությանը նպաստելու և այն պահպանելու երեք եղանակ՝

• «համայնքի» (խումբ, դասարան) ձևավորում,

• համագործակցային առաջադրանքներ,

• խրախուսման և գնահատման համակարգի կիրառում։

Համագործակցելու պատրաստակամությունը

Շփվելու հմտությունները զարգացնելու համար կարելի է օգտագործել մի շարք վարժություններ.

• մոդելավորող ուսումնական խումբ,

• համատեղ մեկնաբանություն,

• դերախաղ,

• դիտարկում,

• փոխօգնություն,

• պարտականությունների որոշում/բաշխում։

Համագործակցային ուսման հիմնական սկզբունքները

Եթե հետևյալ բոլոր սկզբունքները չեն պահպանվում, համագործակցային ուսումը տեղի չի ունենում։ Չորս հիմնական սկզբունքները (Սպենսեր Կագանի համաձայն)՝

ա) Զուգահեռաբար տեղի ունեցող շփումներ՝ ուսման գործընթացում աշակերտների միջև տեղի են ունենում բազում շփումներ։ Այսպիսով, յուրաքանչյուր անհատ աշակերտի ակտիվ մասնակցության տևողությունը շատ ավելի երկար է, քան այն կլիներ ավանդական եղանակով ուսուցման դեպքում։

բ) Անձնական պատասխանատվություն՝ աշակերտներից յուրաքանչյուրը պետք է ավարտի աշխատանքի իր բաժինը՝ խմբի աշխատանքում ներդրում կատարելու համար։ Յուրաքանչյուր աշակերտ իր աշխատանքի մասին զեկուցում է խմբին։ Դասընկերները գիտեն խմբում ներգրավված յուրաքանչյուր աշակերտի ներդրման մասին, և յուրաքանչյուր անձ պատասխանատու է առաջադրանքի կոնկրետ մասի համար։

գ) Կառուցողական փոխկախվածություն՝ անհատական զարգացումն ու խմբի զարգացումը դրականորեն փոխազդում են միմյանց, եթե աշակերտի զարգացման համար պահանջվում է դասընկերների զարգացումը, և եթե խմբի հաջողությունը միաժամանակ նշանակում է նաև մեկ այլ խմբի հաջողություն։

դ) Հավասարաչափ մասնակցություն՝ աշակերտները մասնակցում են աշխատանքին ըստ իրենց ընդունակությունների։ Այս նպատակին հնարավոր է հասնել աշխատանքի բաշխման և առաջադրանքներ հանձնարարելու միջոցով։

Եղանակներ

Ուսուցման համագործակցային եղանակներից յուրաքանչյուրն իր կիրառությունն ունի, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է կիրառվել տարբեր իրավիճակներում։ Ուսուցման եղանակն ընտրելիս պետք է հաշվի առնել՝

• աշխատանքի համար հատկացված ժամանակը,

• վարժությունների տեսակները,

• դասերի տեսակները,

• բովանդակությունը,

• փոխկախվածության աստիճանը։

 

Վերը նշվածի համաձայն՝ ստորև ներկայացվում են ուսուցման համագործակցային աշխատանքի մի շարք եղանակներ, որոնք նախատեսված են տարբեր իրավիճակներում կիրառության մեջ դրվելու համար՝

ա) Խումբ ձևավորելու եղանակը.

Մարդկանցից կազմված խճանկար՝ խմբի ձևավորման «պատահական» եղանակ։ Այս դեպքում նկարները կտրատվում են մասերի՝ խմբում ընդգրկված աշակերտների թվին համապատասխան։ Յուրաքանչյուր աշակերտի տրվում է նկարի մեկ կտոր։ Նրանք պետք է փոխանակեն նկարի կտորները միմյանց հետ։ Յուրաքանչյուր աշակերտ պետք է առնվազն մեկ անգամ փոխանակի նկարի իր կտորը։ Այնուհետև աշակերտները պետք է գտնեն, թե ում մոտ է նկարի մյուս մասը՝ նկարն ամբողջությամբ կազմելու համար։ Այս եղանակով խմբերը ձևավորվում են պատահականորեն, մինչդեռ, եթե նկարի կտորների հետևի մասում գրվեն աշակերտների անունները, ուսուցման այս եղանակը հնարավոր է օգտագործել նպատակային կերպով խումբ ձևավորելու համար։

բ) Նոր թեմայի ընկալմանը նպաստող եղանակ

Երեք քայլից բաղկացած հարցազրույց

Ուսուցիչը խմբի անդամներին տալիս է Ա, Բ, Գ և Դ տառերով քարտեր։

Յուրաքանչյուրի աշակերտի տրվում է տարբեր տեքստ և վարժություն։

Խմբի յուրաքանչյուր անդամ կարդում է իր վարժությունն ու տեքստը և նշումներ է կատարում։

4.  «Ա» աշակերտը «Բ»–ին պատմում է իր տեքստի մասին, մինչ «Գ»–ն զրուցում է «Դ»–ի հետ իր տեքստի մասին։ 

5.  «Բ»–ն պատմում է «Ա» –ին, իսկ «Դ»–ն պատմում է «Գ»–ին իրենց կարդացածի մասին ։

6.  Բամբասանք՝ «Ա»–ն «Գ»–ին և «Դ»–ին պատմում է այն, ինչ լսել է «Բ»–ից, որից հետո «Բ»–ն պատմում է այն, ինչ լսել է «Ա»–ից։ Այնուհետև «Գ»–ն կրկնում է այն, ինչ իրեն պատմել է «Դ»–ն, իսկ «Դ»–ն կրկնում է «Գ»–ից լսածը։

Խմբի անդամները նշումներ են անում կամ լսում են ուրիշներին, որպեսզի չորս անդամներն էլ ծանոթանան տեքստերի հետ։

գ) Ուսուցման ամփոփման և համակարգման եղանակ

Կլոր սեղան

Այս եղանակն օգտակար է՝

- ներկայացում պատրաստելու,

- աշակերտների կողմից որոշակի տեղեկությունների ըմբռնումը ստուգելու,

- «ուղեղների գրոհ» անցկացնելու (կարծիքների ստեղծում՝ կոլեկտիվ քննարկման արդյունքում),

- աշակերտներին ստուգելու և

- գործնական աշխատանք անցկացնելու համար։

Այս վարժությունը կատարելու համար խմբի անդամներին անհրաժեշտ է  օգտագործել թուղթ և գրիչ։ Աշակերտներից մեկը որևէ բան է գրում թղթի վրա, այնուհետև փոխանցում է այդ թուղթն ու գրիչն իրենից ձախ գտնվող աշակերտին։ Գործիքները պարզապես շրջանաձև փոխանցվում են միմյանց, որից էլ առաջացել է մեթոդի «կլոր սեղան» անվանումը։

դ) Ստուգման և գնահատման եղանակները

Վարժության փոխանցում. որակի հսկողությունը և գնահատումը խմբում

Յուրաքանչյուր խումբ (նախօրոք ձեռք բերված համաձայնությամբ) մյուսներին որևէ հարց է ուղարկում, իսկ վերջիններս նրանց են ուղարկում դրա ճիշտ պատասխանը։ Այդկերպ խմբերն ինքնաստուգում են իրականացնում։

Ըստ Կագանի, ուսուցման համագործակցային մանկավարժության կիրառումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կիրառվում են բոլոր չորս հիմնական սկզբունքները։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն

1. Խաչատրյան Ս.Գ., Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, Գյումրի, 2006, 96 էջ:

2. Հովհաննիսյան Ա., Հարությունյան Կ., Խրիմյան Մ., Խաչատրյան Ս., Բայա- թյան Ն., Ալեքսանյան Լ.,Պուրուկուրու Վ., Համագործակցային ուսուցում, Երևան, «Անտարես» հրատ., 2006, 123 էջ:

3. Վարդումյան Ս., Ջաղինյան Ն., Հարությունյան Լ., Գարի Վարելլա, Ժամանա- կակից մանկավարժական մոտեցումներ, Երևան, «Նոյյան տապան» հրատ., 2005, 402 էջ:

4. Համագործակցության մանկավարժություն (Վ.Շատալով, Մ.Շչետինին, Ն.Գուզիկ, Ս.Լիսենկովա) Խորհրդային

 


 

Скачано с www.znanio.ru