ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՆՈՐ ԷՏԱՊ Է, ՈՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՆ։
Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը. ոչ մի անհատ՝ աղքատության, աշխարհագրական կամ ժամանակավոր մեկուսացվածության, սոցիալական անապահովվածության և ֆիզիկական անբավարարության կամ արտադրական ու սեփական գործերով զբաղվածության հիման վրա, ուսումնական հաստատություններ հաճախելու անհնարինության հետևանքով, չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից։ Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով։
Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալների փոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը։ Web տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ:
Հեռավար ուսուցման նոր շրջանը սկսվեց, երբ լայն տարածում գտան անհատական համակարգիչները, որոնք ողողված էին գրաֆիկական օգտագործման ինտերֆեյսով, ապահովված տարբեր ֆորմատների մուլտիմեդիանների տվյալներով։ Կիրառելով մուլտիմեդիաների հնարավորությունները անհատական համակարգիչներում թույլ տվեց մեծացնել համակարգիչներով ուսումնական համակարգը։ Ժամանակակից հեռավար ուսուցման պատմության էտապը սկսվեց ինտերնետի գլոբալ ցանցի ի հայտ գալուց։ Ինտերնետ ցանցի հավելյալ սերվիսները և հնարավորությունները մուտք գործել ուսումնական գործընթացին երկրի ցանկացած կետից, թույլ տվեցին ինֆորմացիոն տեխնոլոգիային առաջ գնալ։ Այս պահից սկսած օգտագործվում է «Հեռավար ուսուցում» տերմինը։ Շնորհիվ լայն տարածում գտած մուլտիմեդիաների և ինտերնետ-տեխնոլոգիաների օգտագործման էֆեկտիվությունը ուսուցման մեջ, որը ընթանում է հեռավար ուսուցման ժամանակ, ոչ միայն այն հավասարվեց ավանդական ուսուցման հետ, այլ նաև շատ դեպքերում առավելություն ձեռք բերեց։ Լայն տարածում գտած հեռավար ուսուցումը իր հերթին առաջ քաշեց և զարգացրեց ևս լայն տարածում գտած «Հեռավար կրթությունը»։ Հաջորդ էտապին հեռավար ուսուցման պատմության մեջ կարելի է սպասել, ինչպես նախորդ դեպքերում պրինցիպիալ նոր տեխնոլոգիաների և սերվիզների ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում։ Ինչպես երևում է, առավել հնարավոր լոկոմոտիվ դերի թեկնածու տեխնիկական հեռավար ուսուցման մեջ հանդես կգա արհեստական ինտելեկտը։ Արհեստական ինտելեկտի օգտագործումը թույլ կտա որոշակիորեն փոխել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները, հեռավար ուսուցումը նոր էտապ է, որի հնարավորությունները անսահման են։
Չնայած նրան, որ հեռավար ուսուցումը այնքան էլ երկար ժամանակ չի օգտագործվում, սակայն արդեն կուտակված են մեծ թվով մեթոդներ, որոնք կարող են օգտագործվել հեռավար ուսուցման ժամանակ։
Հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ է մտցնել հեռավար ուսուցման համակարգ գաղափարը, որը կապահովի անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը ուսուցումում։ Ժամանակակից հեռավար ուսուցման համակարգը տրամադրում է՝ կենտրոնացված ավտոմատացված ուսուցման ղեկավարում
• Արագ և էֆեկտիվ տեղաբաշխումը և ուսումնական կոնտեքստի տրամադրումը ուսուցանվողներին
• Ընդհանուր միջավայր հիմնական խնդիրների լուծման համար, կատարումը և ղեկավարումը բոլոր ուսումնական միջոցոռումների և կազմակերպությունների ժամանակ
• Ժամանակակից նորմերի պահպանումը տեխնիկական հեռավար ուսուցման բնագավառում
• Ուսումնական համակարգի անհատականացում և հնարավորություն բազմակի օգտագործման համար
ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հեռավար ուսուցման ներդրումը պայմանավորված է որակյալ, զանգվածային և անհատականացված կրթություն ապահովելու անհրաժեշտությամբ: Գոյություն ունեցող ուսուցման ձևերը տնտեսական և կազմակերպչական տեսանկյունից թույլ չեն տալիս գործնականում նման կրթություն ապահովել, սակայն hեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, լուծում է այդ խնդիրը: Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է, որն առաջացել է XX դարի վերջում՝ շնորհիվ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների: Գիտական տեսանկյունից կրթություն ստանալու այս ձևն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում, քան հեռակա կրթությունը: Այն չի համարվում հեռակա ուսուցման կատարելագործված ձև: Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Հեռավար ուսուցման նպատակը հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին հանրակրթական պետական չափորոշչին համապատասխանուրացնելու հնարավորություն ընձեռելն է անմիջապես:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.