Ստեղծագործական թելադրություններ

  • docx
  • 08.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ստեղծագործական թելադրություններ.docx

     Ստեղծագործական   թելադրություններ

Թելադրությունը գրավոր վարժության տեսակ է:  Այն տարրական դասարաններում գրավոր աշխատանքի ամենագործածական տեսակներից մեկն է:  Թելադրությունը ձևավորվում է գրաճանաչության  շրջանից, այնուհետև այդ կարողությունը աստիճանաբար կատարելագործվում  և զարգանում է:                                                 Ամենատարածված  թելադրություններն  են  սովորոկան և ստեղծագործական:                                                                              

 

Ստեղծագործական թելադրությունները  զարգացնում են աշակերտների երևակայությունը, լեզվաոճական աշխատանք կատարելու կարողությունը,  սովորեցնում են ուղղագրական, ուղղախոսական, քերականական ու կետադրական գիտելիքները , հարստացնում՝ բառապաշարը, սովորեցնում ՝  խոսք կառուցել, զարգացնում՝ ուշադրությունը:                                                                                    Ստեղծագործական  բնույթի թելադրությունն ունի իր տարատեսակները՝ 

 

·       ընտրովի

·       ազատ

·       հորինողական

·       առրկայական

Ընտրովի թելադրություն:                                                                                            Այս թելադրության համար կարելի է ընտրել սովորական թելադրության բնագրերից՝ որոշակի առաջադրանքներով: Տեքստը պետք է լինի փոքր և հգեցած ցանկացած քերականական նյութով կամ ուղղագրական բառերով, իսկ կարդալու ընթացքը՝ դանդաղ: Տեքստը թելադրվում է նախադասություններով, բառակապակցություններով կամ բառերով: Երեխաները գրում են միայն այն բառերը կամ բառակապակցությունները,  որոնք վերաբերվում են առաջադրանքին: Ուշադրություն պետք է դարձնել առաջադրանքի ճիշտ կատարմանը, ուղղագրությանը, կետադրությանը և վայելչագրական կողմին: Օրինակ՝

Գրել միայն ածական + գոյական բառակապակցությունները:

Հորդառատ գետակը ծածկել էր գյուղը կապող նեղլիկ կամուրջը: Փոքրիկ տներն ու պտղատու այգիները ջրի տակ էին մնացել:Պատերի տակ ճողփում էին պղտոր ջրերը: Ջուրը լիզում էր հին տների պատերը, մոլորվում դատարկ մարագների ճեղքերում, մանր հարդը հավաքում թաց պատերի տակ: Լեռներից հսկա քարեր էին պոկում, պղտոր հորձանքի մեջ օրորվում էր մի փոքրիկ մասրենի:

Թիրախ խումբ - 3-րդ դասարան:

Ընտրովի թելադրության անցկացման մեթոդական շղթան :

·        Առաջադրանքի գրում գրատախտակին, բացատրություն.

·        Համապատասխան կանոնի կրկնություն.

·        Տեքստի ընթերցում ուսուցչի կողմից.

·        Թելադրություն.

·        Տեքստի ընթերցում՝ ստուգման համար.

·        Ինքնաստուգում.

·        Գրավորների  հանձնում:                                   ( 2-րդ- ից  4-րդ դաս. )

 

Ազատ  թելադրություն:

Ազատ թելադրությունը ավելի բարդ է : Այն  ուսուցողական փոխադրության փոքրացված  ձևն է, որը մեծ չափով նպաստում է աշակերտների մեջ շարադրելու կարողության, ուղղագրական ունակությունների զարգացմանը:  Ազատ թելադրությունը անցկացվում է ամբողջական տեքստը ավելի մանր մասերի բաժանելով՝ ուղղագրական կանոններով հագեցած, միտք ունեցող փոքր նյութերով: 

Թելադրությունից առաջ ուսուցիչը կարդում է ամբողջ տեքստը, տալիս անհրաժեշտ բացատրություններ, գրատախտակին գրում տեքստի մեջ եղած ուղղագրական դժվարություն ներկայացնող բառեր: Ուսուցիչը կարդում է առանձին պարբերություններով, երեխաներին հարցնում կարդացածի բովանդակությունը՝ պարտադիր օգտագործելով գրատախտակին գրված բառերը:Եթե արդյունքը գովացուցիչ է, հանձնաարարում է այն գրի առնել: Աշխատանքն ավարտելուց  հետո պետք է արդյունքները վերլուծության ենթարկել երեխաների հետ միասին:  Օրինակ՝

                                        

                                       Ձմեռը

         Չարացել էր ձմեռը: Նա մտածեց բոլոր շնչավորներին ջնջել երկրի երեսից: Ամենից առաջ սկսեց թռչուններից. ձանձրացրել էին  նրանք իրենց ծլվլոցով ու ճղճղոցով:

         Ձմեռը փչեց իր սառը քամին, բոլոր ծառերից պոկեց տերևները, ժողովեց ու թափեց ճանապարհների վրա: Ո՞ւր գնացին թռչունները:

         Հավաքվեցին ու մածեցին, հետո երամներ կազմեցին և աղմկելով՝ սարերի վրայով, ծովերի վրայով թռան դեպի տաք երկրներ: Մնաց միայն ճնճղուկը, նա էլ վախից ձայնը կտրեց:

 

 

 

 

 

 

 

Ազատ թելադրության մեթոդական շղթան:

·        Բացատրություններ թելադրության առանձնահատկությունների մասին:

·        Նյութի ընթերցում՝ ունկնդրման  համար:

·        Գրության տեսակետից դժվարություն ներկայացնող բառերի գրում գրատախտակին, դրանց բացատրում:

·        Տրամաբանական ամբողջություն ունեցող առանձին մասերի ընթերցում, վերլուծություն, վերատադրություն  և  գրառում:

·        Երկրորդ ընթերցում՝ ստուգման համար:

·        Ինքնաստուգում:

·        Գրավորների հանձնում:

 

Հորինողական  թելադրություն:

·        Այս թելադրությունը տարրական դասարաններում ամենաբարդն է, որը մոտեցնում է շարադրության շեմին: Սրան պետք է նախապատրաստվել մանրամասը: Կարելի է գրել նախադասու -թյուններով, պարբերություններով կամ տեքստերով: Բոլոր դեպքերում պետք է սկսել հենակետային բառերից: Ընտրել այնպիսի բառեր ու բառակապակցություններ, որը հագեցած լինի ուղղագրական բարդություն ունեցող բառերով: Բառերը չպետք է գրել հոլովված  և խոնարհված ձևերով:  Ուսուցիչը կարող է գրաատախտակին գրել իր ընտրած բառերը ( գարուն, արևի ջերմություն, բուրող հող, թռչուն, բնություն, զմրուխտ, կանաչ )

Այդ  բառերով ու բառակապակցություններով կազմել նախադասություններ, սովորողներով մշակման ենթարկել , խմբագրել ու թելադրել: 

 

·        Ընտրել 3-4 թեմատիկ բառախումբ, յուրաքանչյուրում  2-ից 3 բառ կամ բառակապակցություն: Այդ բառախմբերը կարելի է վերցնել  տեքստից: Օրինակ՝

1. գարուն                                2. թռչուն                    3. վարդ

    սարի լանջ                              կանաչ զգեստ           կակաչ

    փոքրիկ առվակ                      երգ                              հովիվ

 

   Այս բառախմբերը  առանձին- առանձին գրել գրատախտակին, աշակերտների ուշադրությունը հրավիրել բառերի  ուղղագրության վրա, բացատրել անծանոթ բառերը: Երեծաները պետք է առանձին թերթիկի վրա առաջին խմբի բառերն օգտագործելով կազմեն փոքրիկ տեքստ: Առավել հաջողված տեքստը աշակերտների միջոցով խմբագրվում է: Ուսուցիչը բոլորին թելադրում է պարբերությունը: Նույն ձևով կատարվում է մյուս բառախմբերի հետ:

    Այստեղ մեծ է ուսուցչի դերը: Երեխաների ստեղծագործելու ընթացքում նա անպայման պետք է մոտենա աշակերտներին և ուղղություն տա:

 

Մեթոդական շղթան:

·        Հենակետային բառերի ընտրություն և գրառում գրատախտակին:

·        Ընթերցում ուսուցչի և աշակերտների կողմից:

·        Անհրաժեշտ կանոնների կրկնություն:

·        Նախադասությունների կազմում, հղկում:

·        Ընթերցում՝ գրածը ստուգելու համար:

·        Ինքնաստուգում:

·        Գրավորների հանձնում:

 

Առարկայական թելադրություն:

  Այս թելադրության ժամանակ ցուցադրվում են առարկաներ կամ դրանց նկարները, իսկ երեխաները պիտի լուռ գրեն:

Այս տեսակն ավելի շատ իրագործվում է առաջին դասարանում՝ բառապաշարի հարստացման և ինքնաթելադրություն գրելու կարողության ձևավորման նպատակով: 2—ից 4-րդ դասարաններում աստիճանաբար բարդացվում է:  Օրինակ՝

 

1.   Թելադրվող բառերով կազմել պատմողական նախադասություններ:

Արևածագ, հյուրեր, որսորդ, աղջիկ, զբոսնել, տեղափոխվել…

Թիրախ խումբ – 3-րդ դասարան

  

2.   Թելադրվող թվականներով կազմել բառակապակ -ցություններ:

Հինգ, վեց, երրորդ, հիսուն, տասնհինգ, վեցերորդ, հազար …

Թիրախ խումբ – 4-րդ դասարան

 

3.   Թելադրվող բառերով կազմել պարզ համառոտ նախա  -դասություններ:

Ամպ, թռչուններ, թրջվել, թաքնվել, կնճիթ,  …

Թիրախ խումբ – 2-րդ դասարան