Մեթոդը նպատակահարմար է կիրառել կշռադատման փուլում:
Ø Տեքստը նորից ուշադիր ընթերցել ( ընթերցում է աշակերտը):
Ø Թղթի վրա գրել տեքստի հետ կապված մի քանի հարց:
Ø Ընտրել այն աշակերտներին,որոնց ուզում ենք գնահատել: Աշակերտները մոտենում և ընտրում են հարցը, փորձում են պատասխանել հարցին: Մնացած աշակերտները լսում են հարցը և , եթե ցանկություն ունեն, փորձում են պատասխանել այդ հարցին:
Այս մեթոդի կիրառման ժամանակ զարգանում է բանավիճելու կարողությունը: Հարցադրումներն ընտրում է ուսուցիչը, որոնք վերաբերում են բնագրին:
Տեքստն ընթերցելուց հետո կշռադատման փուլում իրականացնում ենք այս մեթոդը: Առանձնացնում ենք տվյալ ստեղծագործության ամենակարևոր նախադասությունները, որոնք էլ դառնում են <<երկու աստղիկ>>: Պետք է շարադրեն, թե ինչպես կուզենային, որ ավարտվի տվյալ ստեղծագործությունը, որն էլ դառնում է մեկ ցանկություն:
![]() |
Խաղն անցկացվում է դասասենյակում, թեման ամփոփելու ժամանակ: Ուսուցիչը զգուշացնում է երեխաներին, որ հատվածներ է ասելու ծանոթ հեքիաթներից կամ բնագրերից: Երեխաները պետք է ուշադիր լսեն, թե ո՛ր բնագրից կամ հեքիաթից է,ո՛վ է գրել հեքիաթը կամ ստեղծագործությունը: Եթե ճիշտ է ասված, ծափահարում են, իսկ եթե սխալ է, թափահարում են ձեռքերը:
Աշակերտները նստած են կիսաշրջանաձև կամ տեղերում: Ուսուցիչը կենտրոնում է: Գնդակը նետելով աշակերտներից որևէ մեկին՝ ուսուցիչն ասում է բառի առաջին վանկը, իսկ գնդակը բռնող երեխան պետք է ասի մյուս վանկը: Եթե երեխաները խաղի կանոնները լրիվ յուրացնում են, ուսուցչի փոխարեն խաղը կարող է վարել ակտիվ աշակերտներից որևէ մեկը:
<<ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՉԱՓ>> մեթոդ
<<Տրամադրության ջերմաչափի>> միջոցով որոշում ենք բարձր տրամադրությունը, ցածր տրամադրությունը, առանց փոփոխության տրամադրությունը:
Նպատակները՝
v վերհանել դասաժամի դրական և բացասական կողմերը:
v Գնահատել մասնակիցների տրամադրությունը:
Գույների օգնությամբ կատարում են խմբերի բաժանում ( կարմիր, կապույտ, դեղին՝ ըստ տրամադրության): Այդ գույներով քարտերը ամրացնում ենք սեղանին կամ գրատախտակին և աշակերտներին ասում ենք, թե ո՛ր գույնն ինչ տրամադրություն է խորհրդանշում: Գրատախտակին փակցված է ջերմաչափ: Աշակերտներից յուրաքանչյուրը մոտենում է սեղանին,վերցնում է համապատասխան գույնով քարտը և փակցնում ջերմաչափի համապատասխան սանդղակի վրա: Դրական գույնով քարտերը նշանակում են. <<Ես անմիջապես տաքացա: >>, բացասական գույնով քարտը՝ <<Ես մնացի մրսած:>>, առանց փոփոխության՝ չեզոք քարտը՝ <<Ո՞չ տաքացա, ո՛չ սառեցի>>: Յուրաքանչյուր աշակերտ մոտենում է ջերմաչափին, տեղադրում համապատասխան գույնի քարտը՝ ներկայացնելով սեփական կարծիքը:
<<ԱՄԵՆ ԻՆՉ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է >> մեթոդ
Նպատակն է՝
v Պարզել մասնակիցների տրամադրվածությունը դասից, միջոցառումից կամ էքսկուրսիայից հետո:
Աշխատանքի արդյունքը գնահատելու համար հարցադրումները կատարվում են մատների օգնությամբ: Մասնակիցները նկարում են իրենց ձեռքը, ներսում գրում են հարցերը, իսկ պատասխանները՝ դրսում, ապա այդ թերթիկը կախում՝ ինչպես ցուցահանդեսում: Վերջում կատարվում է ընդհանուր քննարկում:
Հարցադրումներ.
Ø Ճկույթի վրա՝ <<Այստեղ ինձ չհերիքեց…>>
Ø Մատնեմատի վրա՝ ստեղծում ենք հոգեբանական մթնոլորտ՝ <<Լավ էր… Վատ էր… Ընկճված էր…>>
Ø Միջնամատի վրա՝ <<Այստեղ ինձ ընդհանրապես դուր չեկավ…>>
Ø Ցուցամատի վրա՝ <<Այստեղ ես ստացա կոնկրետ ցուցումներ>>:
Ø Բթամատի վրա՝ <<Այս թեմայի շուրջ ես ուզում եմ դեռ աշխատել>>:
Կարող ենք այս մեթոդը կիրառել իմաստի ընկալման կամ կշռադատման փուլերում:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.