воспитание

  • doc
  • 20.08.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բարոյական դաստիարակություն.doc

 

Բարոյական դաստիարակության նպատակը, խնդիրները, միջոցներն ու մեթոդները

 

    Բարոյական դաստիարակության հիմնական էությունը անձի բարոյական դաստիարակությունն ու բարոյական զարգացումն է:

Դպրոցականի բարոյական  դաստիարակությունն ու բարոյական զարգացումը կախված են տվյալ երկրի սոցիալական պայմաններից , այն հանրությունից , որում նա ապրում և գործում է:  Եթե դրանք  իրենց բարձրության վրա չեն գտնվում , եթե չկան նյութական բարոյահոգեբանական  նպաստավոր պայմաններ, քաղաքական առողջ մթնոլորտ, քաղաքակրթություն, ապա այնտեղ անձի բարոյականությունն ու բարոյական զարգացումը կայուն լինել չեն կարող:

        Ինչպես բարոյական վարքի սովորույթների դաստիարակումը, այդպես էլ բարոյական գիտակցման ձևավորումը բարդ գործընթաց է և ձեռք է բերվում մի շարք մեթոդների օգտագործումով։ Դրանց միջոցով է դաստիարկ ուսուցիչը հասնում այն բանին, որ երեխաները գիտելիքներ յուրացնեն բարոյականության և նրա կանոնների մասին, նրանց մեջ ձևավորվի բարոյական պատկերացումների, հասկացությանների և արժեքների համակարգ։

            Բարոյական դաստիարակության նպատակը անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է:  Մարդու բարոյական զարգացումը շարունակվում է նրա ամբողջ կյանքում: Բարոյական զարգացմանը նպաստում  են անձի շփումները, հաղորդակցումները, որոնք անառարկելիորեն ներգործում են նրա  գործողությունների, արարքների վրա, ձևավորում նրա անձը:

       Բարոյական դաստիարակության  գերագույն նպատակը ոչ միայն անձի բարոյական զարգացումն ու ձևավորումն է, այլև նրա կարևոր գործառնությունն է, հասարակությանը այնպիսի մարդու հավելումը, որը մշտապես կկատարի բարոյական գործողություններ ու արարքներ՝ հօգուտ հասարակության և հօգուտ մարդու:

            Բարոյական արժեքներով դաստիարակված մարդը առաքինի է,  բարեկիրթ: Այդպիսի մարդու նիստուկացը, գործողություններն ու  արարքները , մարդկանց հետ հարաբերությունները, ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքը,  յուրահատուկ են և օրինակելի:  Բարոյական զարգացումից զուրկ մարդը հասարակության համար անտանելի բեռ է:

          Ուսուցչի խնդիրը պետք է լինի դրական արարքների կատարումը դարձնել  դպրոցականի համար մշտական սովորույթ, նրա բնավորության  կայուն գիծը, որպեսզի նա միշտ կատարի դրական արարքներ և  դրա հիման վրա ձևավորի վարքի դրական կուլտուրա: Հեգելը գրում էր.«Երբ մարդը կատարում է այս կամ այն բարոյական արարքը, դրանով դեռևս առաքինի չէ: Նա առաքինի է այն դեպքում , երբ վարքագծի այդ եղանակը դառնում է նրա բնավորության մշտական գիծը»:,

            Բարոյական դաստիարակության խնդիրները բազմազան  են ու բազմաբնույթ: Դրանք կարելի  է բաժանել  երկու խմբի: Առաջին խմբի մեջ են դասվում անձի գիտակցության, զգացմունքների ու վարքի   ձևավորումը: Երկրորդ խմբի մեջ են մտնում բարոյական բարձր որակները՝ հումանիզմը, կոլեկտիվիզմը, հայրենասիրությունը, գիտակցական կարգապահությունը, քաղաքացիական դաստիարակությունը և այլն:

            Հմուտ ուսուցիչը   պետք է բարոյական դաստիարակության ուղիներ որոնի, աշակերտների մեջ ձևավորի բարոյական հասկացությունները ճիշտ ըմբռնելու կարողություններ: 

            Նա իր օրինակով պետք է բարություն ու համեստություն սերմանի:

Շատ կարևոր են բարոյական թեմաներով զրույցները : Նախօրոք լավ մշակված հարցերի միջոցով կարելի է քննարկել  որևէ անձի վարքագիծը, բնավորության գծերը, արարքները, վերլուծել որևէ կինոնկար,, կարդացած վեպի հերոսների հոգեբանական առանձնահատկություննները և այլն:

             Բարոյական թեմայով բանավեճի նյութ կարող է լինել շրջապատի կյանքի առօրյան, հասարակության զարգացմանը խոչընդոտող պատճառները , սոցիալական անարդարությունները, մեծ իրադարձությունների պատճառների բացահայտումը և  այլն:

          Մանկավարժը պետք է իմանա, թե կրտսեր,  դեռահասության տարիքներում բարոյական ի՞նչ որակներ սերմանի:

           Նա պետք է կարողանա գտնել բարոյական զարգացման առանցքը, հիմքը:  Դրանում է  երևում ուսուցչի մանկավարժական վարպետությունը:

           Դեռահասության  տարիքում երեխան ամենուր է՝տանը, դպրոցում, բակում,

թաղամասում,  հասակակիցների շրջապատում և այլն: Այս վայրերում  էլ նա

ձեռք է բերում մերձավոր շրջապատի միջավայրը յուրացնելու փորձ:

           Դեռահասի համար այս տարիքում մեծ նշանակություն ունի օրինակի ուժը: Նա

դառնում է յուրօրինակ հետաքրքրասեր  առաջին հերթին իրենց շրջապատող մարդկանց  համար: Նրանց մեջ հայտնաբերում   է այնպիսի որակներ,որ ինքը չունի, դրա համար  կողմնորոշվում է դեպի նրանց օրինակը:

          Մանկավարժի խնդիրն է դրական  բարոյական օրինակի ձևավորումը  և բացասական արարքներից աշակերտներին ետ պահելը, իսկ դրան նա պետք է հասնի իր ճիշտ կողմնորոշման, մանկավարժական տակտի, վարպետության և հեղինակության շնորհիվ:

           Դեռահասության տարիքում ուսուցիչը իր սանին կողմնորոշում է բոլոր արարքներում, ապա օգնում նրան յուրացնելու բարոյական զարգացմանն ու բարոյական հասկացություններին վերաբերող գիտելիքներ, դրանք դարձնում նրա համոզմունքները,  նրա համար մշակում ինքնադաստիարակության ծրագիր:

Նա խորհուրդներ ու  ցուցումներ է  տալիս դեռահասին , թե ինչպես կիրառել

և իրացնել այդ ծրագիրը:

           Հմուտ մանկավարժը, օգտագործելով ուսումնական առարկաների բոլոր հնարավորությունները,  պատանուն կարող է զինել  բարոյականությանը վերաբերող տեսական գիտելիքներով : Նա կարող է  կազմակերպել բարոյական թեմաներով  զրույցներ, դասախոսություններ և բանավեճեր:

 

 


Скачано с www.znanio.ru